«Հայաստանը» Անահիտ աստվածուհու նմանությամբ


Այս քանդակը ստեղծվել է 1960 թ. Կառլեն Նուրիջանյանի կողմից Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Մի քանի շաբաթվա ընթացքում նկարիչներն ու քանդակագործները աշխատում էին Երևանում՝ հենց Նկարիչների միության շենքի մոտ: Հենց այդ մարաթոնի արդյունքում (այսօր այդպես կկոչվեր այդ միջոցառումը) հայտնվեց «Հայաստան» քանդակը, որը շուտով տեղափոխվեց Դիլիջան.

Նուրիջանյանի ժամանակակիցները համարում են, որ մարտական և միևնույն ժամանակ նուրբ աղջկա դիմագծերում հեղինակն արտացոլել է Անահիտ աստվածուհու կերպարը, որը պտղաբերության, մայրության և վերածննդի խորհրդանիշն է:


Լրացրեք ձևը