Դիլիջանը ձմռանը․ ո՞ւր գնալ և ի՞նչ փորձել

Չնայած նրան, որ Հայաստանը փոքր է, սակայն շատ տարբեր է։ Երկրի հյուսիս-արևելքում, Երևանից ընդամենը 2 ժամ երթևեկելու հեռավորության վրա, սփռված է Դիլիջան անունով «կանաչ օազիսը», որտեղ ձմեռային սեզոնը հիշեցնում է իսկական հեքիաթ։ Դիլիջանը բոլոր կողմերից շրջապատված է անտառով, որտեղ աճում են մշտադալար ծառեր։ Ձմռանը ձյունը ծածկում է դիլիջանյան լեռները և իրենց մեջ թաքնված վանքերն ու ինքնատիպ տնակները․ քաղաքը պատրաստ է դիմավորել հյուրերին, ովքեր գալիս են ամանորյա մթնոլորտի ետևից։

Զբոսանք «Հին Դիլիջանով»

Ձյան ֆոնին հատկապես գեղեցիկ է «Հին Դիլիջան»-ը՝ քաղաքի պատմական հատվածը։ Տաք հագնվեք, Cafe #2-ից վերցրեք մի բաժակ տաք ըմպելիք և զբոսնեք փորագրված պատշգամբների փողոցով։ «Հին Դիլիջան» համալիրը, որը գտնվում է Շարամբեյան փողոցի վրա, վերակառուցվել է 19-րդ դարի ոճով։ Այստեղ կենտրոնացած են արհեստանոցներ, գեղարվեստական պատկերասրահներ, թանգարան, հուշանվերների խանութներ, մի խոսքով մշակութային կյանքը եռում է։

monuments-of-the-city_8.jpg

Այցելություն Երկրագիտական թանգարան և գեղարվեստական պատկերասրահ

«Հին Դիլիջան»-ից 5 րոպե ոտքով հեռավորության վրա գտնվում է քաղաքի գլխավոր թանգարանը՝ հետաքրքիր էթնոգրաֆիկ սրահով և նկարների մեծ պատկերասրահով։ Այստեղ կարելի է իմանալ քաղաքի և նրա շրջակայքի պատմությունը անհիշելի ժամանակներից, ինչպես նաև ծանոթանալ անյպիսի հեղինակավոր նկարիչների բավականին տպավորիչ նկարների հավաքածուի հետ, ինչպիսիք են Այվազովսկին, Սարյանը, Խանջյանը, Մինասը, Շիշկինը, ինչպես նաև իտալացի որոշ հեղինակների։

monuments-of-the-city_8.jpg

Զբոսանք Պարզ լճում

Եթե եղանակը թույլ է տալիս, տաք հագնվեք, վերցրեք թեյով/սուրճով թերմոս և ուղևորվեք Դիլիջանի գլխավոր բնական գեղեցկություններից մեկի՝ Պարզ լճի ուղղությամբ։ Նայել լճին ձյան եղանակին անկրկնելի տպավորություն է, ջրային մակերեսը արտացոլում է ձնով ծածկված փշատերև ծառերը, որոնք շրջապատում են նրան ամբողջ շրջագծով։ Կազմակերպեք ձեզ համար փոքրիկ զբոսանք ձմեռային անտառով։ Պարզ լիճը, որով անցնում են ոտքով բազմաթիվ զբոսանքի արահետներ, տեղակայված է դիլիջանյան արգելոցում։

Այցելել մշակութային տեսարժան վայրեր Հաղարծին և Գոշավանք

Տարվա ձմեռային եղանակին հատուկ կախարդանքով են մեր առաջ կանգնում միջնադարյան վանքերը։ Կառուցված բարձր լեռներում և շրջապատված փշատերև անտառներով, տաք եղանակին խորասուզվում են կանաչի մեջ, իսկ ձյունոտ ձմռանը այդ անտառները ծածկվում են սպիտակ, խիտ գլխարկով։ Մենք առաջարկում ենք ձեզ այցելել 2 զարմանահրաշ վանական համալիրներ, որոնք հանդիսանում էին մշակութային և կրթական կենտրոններ միջնադարյան Հայաստանում։

Հեռվից մեզ դիմավորում է սպիտակաքար Հաղարծնի վանքը։ Քարի երանգի և շուրջը ձյունածածկ լեռների պատճառով այն նմանվում է դղյակի՝ պատմական բլոքբաստերից։ Վանական համալիրը, որը տեղակայված է Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա, ունի երկար և իրադարձություններով հարուստ պատմություն։ Այն հիմնադրել են IX-XI դարերում հայ արքաները՝ Բագրատունյաց արքայատոհմից, Հաղարծինը ծառայում էր իրենց որպես ամառային նստավայր։ Ի դեպ, վանքի տարածքում թաղված են այս արքայատոհմից երկու կառավարիչներ Սմբատը և Գագիկը, որոնց անունները փորագրված են տապանաքարերի վրա։

Ոչ պակաս հետաքրքիր տեղանք է համարվում Գոշավանքը՝ կառուցված XII-XIII դարերում։ Այն գտնվում է Դիլիջանից 10 կմ հեռավորության վրա գեղատեսիլ և փոքրիկ Գոշ գյուղում։ Այն հիմնել է միջնադարի մեծագույն մտածող Մխիթար Գոշը, ում գերեզմանը գտնվում է վանքի տարածքում, որի վրա մատուռ է կառուցված։ Կառուցելիս իրեն աջակցել է հայ իշխան Իվանեն՝ Զաքարյան տոհմից։

Ե՛վ Հաղարծինում, և՛ Գոշավանքում պահպանվել են յուրօրինակ խորաքանդակներ և խաչքարեր, որոնք ապշեցնում են երևակայությունը իրենց մանրակրկիտ փորագրությունով և գեղեցկությունով։

Տաքանալ բուխարու մոտ ինքնատիպ ռեստորանում

Տաքանալ տաք բուխարու մոտ և ճաշակել համեղագույն ուտեստներ մաքուր օդին զբոսանքներից հետո դուք կարող եք «Տուն Արմենի» և «Իմ Տուն» ռեստորաններում։

«Տուն Արմենի» հյուրատան ռեստորանը առաջարկում է նախաճաշեր, ճաշեր, հիմնական ուտեստներ, թխուկներ՝ ամբողջը պատրաստված տնական և «տատական» յուրահատուկ հոգատարությամբ։ Հաստատության ինտերիերում պահպանված է իրական, բայց մինիմալիստական ոճը՝ ժողովրդական տարրերով։

monuments-of-the-city_8.jpg

«Իմ Տուն»-ը իրենից ներկայացնում է հյուրանոց և հայկական ու միջազգային խոհանոցով ռեստորան։ Տեղը հիշեցնում է էլեգանտ առանձնատուն առաջնակարգ ճաշացանկով, նրբագեղ ձևավորումով և երաժշտության ուղեկցությամբ։

monuments-of-the-city_8.jpg

Փորձել տեղական գինի և դիլիջանյան կոկտեյլ «Ձմեռային HOVQ»-ը

Երևի խոստովանենք, երբեմն իսկապես տաքանալու համար ամենևին էլ տաք թեյ հարկավոր չէ, այլ մի գավաթ լավ գինի կամ ալկոհոլային կոկտեյլ։ Հատկապես եթե այդ գինին հայկական է։ Հատկապես եթե այդ կոկտեյլը դիլիջանյան է։

monuments-of-the-city_8.jpg

The Kliver բարում ձեզ կդիմավորեն ինչպես թանկ հյուրերի և կառաջարկեն փորձել փոքր քանակությամբ արտադրվող կամ ընտանեկան գինեգործությունից ստացված գինի։ Ընդհանուր առմամբ այստեղ համարյա 100 անուն հայկական գինի կա, կան նաև արտասահմանյան, ինչպես նաև մի քանի տեսակ վիսկի և ջին։ The Kliver բարում մատուցում են նաև ամենաձմեռային խմիչքը՝ տաք գլինտվեյն, որը ուշքի կբերի անգամ ամենասառած հյուրերին։ Խորտիկի համար կա ներմուծված պանիրի հետաքրքիր հավաքածու։

monuments-of-the-city_8.jpg

Գինու սիրահարների համար ևս մեկ հիասքանչ վայր՝ Hovaz Wine Rooms։ Այստեղ կարելի է ոչ միայն գինի խմել հաճելի մթնոլորտում և իմանալ հայկական գինեգործության ավանդույթներն ու պատմությունը, այլ նաև մասնակցություն ունենալ փրփրուն գինու արտադրության գործընթացին, հատուկ որի համար էլ ստեղծվել է համտեսի սրահ։ Ի դեպ, այն արդեն հասցրել է դառնալ զբոսաշրջիկների սիրելի կանգառներից մեկը։

monuments-of-the-city_8.jpg

Դուք ունեք հնարավորություն փորձել ձմեռային Դիլիջանի համը «ձմեռային HOVQ» յուրահատուկ կոկտեյլի օգնությամբ։ Այն արտացոլում է բոլոր երանգները, զգացմունքները, հիշողությունները, համերն ու հոտերը, որոնք կապված են Դիլիջանի հետ։

Դիլիջանը հիասքանչ է տարվա ցանկացա՛ծ եղանակին։ Այստեղ յուրաքանչյուր եղանակին քաղաքի հյուրերը կարող են իրենց համար զբաղմունք գտնել և անցկացնել անմոռանալի օրեր։ Իսկ ձմռանը այս օրերը լցվում են ամանօրյա մթնոլորտով։ Վստահեք ձեր հանգստի կազմակերպումը մեր #GoToDili թիմին և ձեր հանգստյան օրերը կվերածվեն իրական ձմեռային հեքիաթի։ Դուք կարող եք ամրագրել տեղեր արդեն առկա էքսկուրսիաներում և տուրերում, կամ պատվիրել անհատական տուրեր՝ ամեն ինչ ձեր հայեցողությամբ։ Մեզ հետ միասին դուք կայցելեք բոլոր վերը թվարկված վայրերը և կուսումնասիրեք այս փոքրիկ , բայց հիասքանչ քաղաքի դեռ չբացահայտված եզրերը։


Լրացրեք ձևը