Քաղաքի մասին

Բարի գալուստ Դիլիջան։

Դեպի փոքրիկ հայկական քաղաք, որը բոլոր կողմերից շրջապատված է խիտ անտառներով ու ձյունածածկ գագաթներով հոյակապ լեռներով՝ ծածկված մառախուղի խորհրդավոր շղարշով։ Դեպի քաղաք, որը կզարմացնի ձեզ իր հին փողոցներով, բրոնզե դարից սկսած հարուստ պատմությամբ, ավանդական արհեստներով, արվեստով, համեղագույն խոհանոցով՝ ամեն ճաշակի համար, գունեղ ու նորաոճ հաստատություններով և, իհարկե, նույն հայկական հյուրընկալությամբ:

Ի՞նչ անել քաղաքում

Մ.թ.ա. III-I դդ. Մ.թ. I-IV դդ. X-XII դդ. 1672 թ. 1958 թ. 1991 թ.
Նախապատմական դարաշրջան

Նախապատմական դարաշրջան

Ժամանակակից Դիլիջանի տարածքում առաջին բնակավայրերը հայտնվել են մ․թ․ա․ 3-1 դ-ում, ինչի մասին վկայում են հնագիտական լուրջ պեղումների արդյունքում հայտնաբերված բրոնզե և երկաթե դարերի եզակի արտեֆակտները։ Բնակավայրերն աչքի են ընկել գյուղատնտեսության, անասնապահության և ավանդական արհեստների (ամանեղենի, զենքի, ոսկերչական իրերի, կենցաղային իրերի պատրաստում) բարձր զարգացվածությամբ։

Մանրամասն
Հովք՝ Հայ արքաների ամառային նստավայր

Հովք՝ Հայ արքաների ամառային նստավայր

Արշակունիներ հայկական արքայատոհմի կառավարման դարաշրջանում ներկայիս Դիլիջանի և մերձակա տարածքները արքայական նստավայր և որսորդական գոտի էին։ Աղստև գետի երկայնքով ընկած տարածքները կոչվում էին Կայենաձոր, իսկ հենց Դիլիջանը՝ Հովք։

Մանրամասն
Բարձր միջնադար

Բարձր միջնադար

Բարձր միջնադարում ներկայիս Դիլիջանի տարածքները Տաշիր-Ձորագետի թագավորություն մասն էին։ Հայաստանում նկատվում է մշակույթի աննախադեպ զարգացում։
Հենց այս ժամանաշրջանին են վերաբերվում տարածաշրջանի միջնադարյան ճարտարապետական հուշարձանները՝ Գոշավանք, Հաղարծին, Աղավնավանք վանական համալիրները, բազմաթիվ խաչքարեր և ամրոցներ։

Մանրամասն
«Դիլիջան» տեղանվան առաջին հիշատակումը

«Դիլիջան» տեղանվան առաջին հիշատակումը

Գրավոր աղբյուրներում «Դիլիջան» տեղանունն առաջին անգամ հիշատակվում է XVII դ.՝ 1672 թ. ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ճանապարհային գրառումներում։

Մանրամասն
Դիլիջանը ստանում է քաղաք-հանգստավայրի կարգավիճակ

Դիլիջանը ստանում է քաղաք-հանգստավայրի կարգավիճակ

1938 թ. Դիլիջանը ստանում է քաղաքային բնակավայրի կարգավիճակ, իսկ 1958 թ. Դիլիջանը, վերջապես, պաշտոնապես ստանում է հանրապետական ենթակայության քաղաք-հանգստավայրի կարգավիճակ։

Մանրամասն
Ժամանակակից Դիլիջանի զարգացումը սկսած

Ժամանակակից Դիլիջանի զարգացումը սկսած

Այժմյան Դիլիջանը՝ Հայաստանի անկախ Հանրապետության ամենազբոսաշրջային քաղաք։ Ներկա պահին քաղաքը հավակնում է դառնալ տարածաշրջանի ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև ֆինանսական, տեխնոլոգիական և կրթական օղակը։ Իսկ մեր կայքում դուք կիմանաք, ինչով է շնչում և ինչպես է զարգանում ժամանակակից Դիլիջանը։

Մանրամասն

Լրացրեք ձևը