Արման Բադեյան. «Դիլիջանում ապրելն ու ստեղծագործությամբ չզբաղվելն ուղղակի հանցագործություն է»

2.jpg

Դիլիջանում ապրելն ու ստեղծագործությամբ չզբաղվելն ուղղակի հանցագործություն է: Ցանկացած ստեղծագործությամբ: Կարելի է նկարել, լուսանկարել, գրել, ասեղնագործել, հորինել ինչ-որ խելառ նախագծեր: Երևակայել և երազե՛լ ի վերջո:

3.jpg

Ես ինքս փորձարկել եմ այն ամենն, ինչը կապված է ստեղծագործելու հետ. նկարչություն, գորգագործություն, փորագրում, գծանկարչություն, ոսկերչական արհեստ և այլն: Հակառակ դեպքում ինչպե՞ս: Չէ՞ որ այստեղ անհնար է ապրել այլ կերպ: Դեռ արևի առաջին ճառագայթների հետ ուզում ես ստեղծել, արարել, կյանքի կոչել:

4.jpg

Չնայած և ես բաց եմ ցանկացած նոր զբաղմունքի համար, իմ հիմնական գործը նկարչությունն է: Այստեղ, ինչպես և ցանկացած այլ արվեստում, իմ համար գոյություն չունեն «իզմեր», և ես ինձ չեմ սահմանափակում միայն մեկ ուղղության շրջանակներում: Բայց ավելի հաճախ նկարում եմ բնապատկերներ: Եվ դա միանգամայն կանխատեսելի է, քանի որ անհնար է ապրել Դիլիջանում և նկարել որևէ այլ բան:

5.jpg

Կարելի՞ է արդյոք հոզնել այս վայրից: Ոչ, որովհետև բնությունն այստեղ միշտ տարբեր է, լեռներն այստեղ տարբեր են. մեկ կորած են ամպերի մեջ, մեկ հստակ են, մեկ թաղված են կանաչի մեջ, մեկ հրակարմիր են: Դիլիջանը գեղեցիկ է տարվա ամեն եղանակին:

6.jpg

Իսկ ինչպե՞ս է նա փոխում մարդկանց մտածելակերպը, վերաբերմունքը կյանքին: Յուրաքանչյուր ոք, ով գալիս է Դիլիջան, լցվում է ստեղծագործությամբ: Դա տեղի է ունենում արդեն քաղաք մուտք գործելիս՝ ոլորանների վրա:

Կա կարծրատիպ, որ դիլիջանցիները ծույլ են: Անկեղծ կլինեմ և թույլ կտամ ինձ մի փոքր հավելում անել. դա ճիշտ է: Դիլիջանյան բնապատկերն, ի տարբերություն հայկական մյուս բնապատկերների, բավականին մեղմ է: Եվ այդ կանաչը, անտառապատ այդ լեռներն իսկական «ռելաքս» են տեղացիների համար. նրանք միշտ հանդարտ են, լիցքաթափված, և, այնպես է ստացվել, որ ծույլ են: (ծիծաղում է)

7.jpg

Արման Բադեյան՝ նկարիչ, BuduArt ոսկերչական ապրանքանիշի և արհեստանոցի հիմնադիր, Գավառագիտական թանգարանի՝ Դիլիջանի ազգային պատկերասրահի տնօրեն: Բնիկ դիլիջանցի:

BuduArt-ի մասին մասնրամասն կարդացեք հղումով , իսկ Երկրագործական թանգարանի մասին այս հղումով։


Լրացրեք ձևը