Հայկ Դավթյան. «Կան մեղեդիներ, որոնք կարող եմ նվագել նույնիսկ փակ աչքերով»

Айк Давтян

Իմ մասին

Ես Հայկ Դավթյանն եմ, 17 տարեկան, աշխատում եմ որպես բարմեն Սրճարան#2*-ում և ազատ ժամանակ դաշնամուր եմ նվագում մեր այցելուների համար։ Ծագումով Դիլիջանից եմ: Այստեղ ծնվել և մեծացել եմ, ավարտել եմ դպրոցը, որից հետո ընդունվել եմ Դիլիջանի պետական ​​քոլեջ՝ դառնալու ծրագրավորող և այժմ սովորում եմ երկրորդ կուրսում։ Իմ կյանքում եկավ մի փուլ, երբ զգացի, որ պետք է հոգամ իմ կարիքները, ճանապարհածախսը և հասնեմ իմ նպատակներին։ Մանկուց նպատակ ունեի գնել ստեղնաշարային դաշնամուր և նոութբուք, որոնց օգնությամբ կկարողանայի զարգացնել իմ երաժշտական ​​հմտությունները։ Ես շատ էի ուզում կես դրույքով աշխատանք գտնել զով տեղում, և ինձ հետաքրքրեց Սրճարան#2-ը: Այսպիսով, 2021 թվականին ես ու ընկերս գնացինք այնտեղ աշխատելու:

*Սրճարան#2 - սոցիալական ձեռներեցություն, որտեղ երեխաները կարող են ստանալ իրենց առաջին աշխատանքային փորձը և գրպանի գումար` խմբ.

Երաժշտական ​​ճանապարհորդություն. որտեղից սկսվեց ամեն ինչ

Մանկուց սեր եմ ունեցել երաժշտության հանդեպ, միշտ ցանկացել եմ երաժշտական ​​գործիքի տիրապետել։ Երբ ծնողներս դաշնամուր գնեցին կրտսեր քրոջս համար, ով սովորում է երաժշտական ​​դպրոցում, այդ պահից ես սկսեցի հետաքրքրվել դաշնամուրով։ Ստեղնաշարային երաժշտական ​​գործիքը սովորելու իմ ճանապարհորդությունն այսպես սկսվեց՝ տանը, քրոջս դաշնամուրի վրա: Սկզբում փորձում էի նվագել ամենապարզ մեղեդիները և զգում էի, որ կարող եմ նվագել ականջով, հատուկ պարապմունքների կարիք չկար, և ցանկություն չունեի կրթություն ստանալու այս ոլորտում։ Ճիշտ է, մի երաժիշտ կար, որն ինձ օգնեց իմ ճանապարհին և տարբեր ուղղություններ ցույց տվեց։

«Ես ամեն օր վարժեցնում եմ իմ լսողությունը»

Իրականում հաջողության գլխավոր գաղտնիքը ամեն օր այս ուղղությամբ փոքր քայլեր ձեռնարկելն է։ Երբ տեսնում ես քո համակարգված աշխատանքի արդյունքը, դա շատ մոտիվացնող է։ Անձամբ ինձ համար այսպես էր՝ ես սկսել էի ամենապրիմիտիվ մեղեդիներից ու ցանկություն կար առաջ գնալ, սովորել ավելի բարդ ստեղծագործություններ նվագել։ Երբեմն մեկ ստեղծագործություն սովորելը կարող էր տևել մի ամբողջ ամիս՝ իր բոլոր ակորդներով և ռիթմերով: Հիմա, բնականաբար, դա ինձ ավելի քիչ ժամանակ է պահանջում։ Ցավոք սրտի, ես չգիտեմ, թե ինչպես գրել երաժշտություն, բայց դա չի խանգարում ինձ նվագել. ես գիտեմ ակորդներն ու հնչերանգները: Կան մեղեդիներ, որոնք կարող եմ նվագել նույնիսկ փակ աչքերով։

Ես ամեն օր վարժեցնում եմ իմ լսողությունը: Երբ ես լսում եմ մեղեդին, կարող եմ արագ գտնել դրա հնչերանգը և նվագել: Բարդ ստեղծագործությունը կտևի մոտ մեկ շաբաթ: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել, ես այս հմտությունը ձեռք եմ բերել վերջին 2 տարվա ընթացքում: Դաշնամուրը բարդ գործիք է, ունի 12 հնչերանգ, որոնցից ամենասովորականներից միայն 7-ը գիտեմ՝ առկա գրեթե բոլոր մեղեդիներում։ Դե, իհարկե, երբեմն երգ նվագելու համար պետք է նորերը սովորել։

Աշխատանքի և ապագայի պլանների մասին

Այս պահին չեմ կարող ասել, որ երաժշտությունն իմ կյանքում գլխավոր տեղն է զբաղեցնում, այն ավելի շատ հոբբի է, քան կայուն աշխատանք։ Ինչպես արդեն նշեցի, իմ նպատակն էր գնել նոութբուք և ստեղնաշար՝ այն գործիքները, որոնք ինձ անհրաժեշտ են երաժշտություն գրելու համար, ինչը ես ուզում եմ անել ապագայում: Իհարկե, ապագայում կցանկանայի ունենալ էլ ավելի լուրջ սարքավորումներ և իմ սեփական երաժշտական ​​ստուդիան։ Այնպես որ երաժշտությունն ինձ հետապնդելու է ամբողջ կյանքում, ես երբեք չեմ լքի այն: Ես նույնիսկ նպատակ ունեմ սովորել նոր երաժշտական ​​գործիք՝ ջութակ, որը ես պաշտում եմ։ 

Եթե ունենամ ընտրելու տարբերակ, որն է ամենաշատն ինձ դուր գալիս՝ փակվել ստուդիայում և ստեղծագործություններ գրել, թե հանդիսատեսի առջև ելույթ ունենալ, ես կընտրեմ երկրորդը։ Ինձ համար ունկնդիրների թիվն այնքան էլ կարևոր չէ, եթե նույնիսկ 5 հոգի լինի, բայց կարևորը սիրեն երաժշտությունը, ինձ համար կարևոր է նրանցից արձագանքներ և էներգիա ստանալը։ 

Ես շատ եմ սիրում բարմենի աշխատանքը, դրա մեջ ստեղծագործական տարր կա։ Ես շատ եմ սիրում սուրճի, թեյի բույրերը... Ընդհանրապես, ես ուրիշներին բավականին տարօրինակ եմ թվում. ես կարող եմ սուրճի հետ մեկուսանալ բնության հետ և ժամերով ներշնչվել դրա հոտից և վայելել Դիլիջանի մթնոլորտը: Ինձ համար սա ստեղծագործական աշխատանքի ոգեշնչման աղբյուրներից մեկն է։ Պատահում է, որ ես շտապ պետք է դադար վերցնեմ աշխատանքից, ինչ-որ մեկին խնդրում եմ հետևել բարին և գնում եմ դաշնամուր նվագելու։ Դա տեղի է ունենում ստաբիլ շաբաթական 2-3 անգամ:

Մենք ունենք մշտական ​​այցելու, ում համար Սրճարան#2-ը դարձել է երկրորդ տուն։ Նա այստեղ աշխատում է որպես ծրագրավորող և նույնպես դաշնամուր նվագել գիտի։ Երբ նստում եմ գործիքի մոտ, նա էլ ինձանից հետո ինչ-որ ստեղծագործություն է նվագում:

Թոփ սիրված ստեղծագործությունները

Ամենից շատ սիրտս դասականների հետ է, բայց իմ երգացանկում կան նաև ժամանակակից երգեր։ Եթե ​​խոսենք ամենասիրվածների մասին, ապա դա Լյուդովիկո Էյնաուդիի «Փորձառթյունն» է, նաև շատ եմ սիրում Եվգենի Դոգայի «Վալսը» և հարավկորեացի երաժիշտ Յիրումայի «Գետը հոսում է քո մեջ»: Հայերից միշտ սիրել եմ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին, Տիգրան Մանսուրյանին և Հայկոյին, թեև նա ժամանակակից երաժիշտ է։ Նրանց երգացանկից էլ ստեղծագործություններ եմ սովորել, որպեսզի դրանք նույնպես հնչեն իմ կատարմամբ:

Վերաբերմունք ժամանակակից երաժշտական ոլորտին

Ցավոք սրտի, ժամանակակից երաժշտական ​​ինդուստրիայում արվեստի բաղադրիչը գրեթե անհետացել է՝ ավելի շատ ռեմիքսներ են և բաս, և դա ինձ այնքան էլ դուր չի գալիս: Որքան շատ է զարգանում մարդկությունը, այնքան քիչ տեղ է տրվում արվեստին։ Իհարկե, ես չեմ խոսում բոլորի մասին, ես խոսում եմ ընդհանուր տենդենցների մասին: Ես կողմ եմ բնականին, դասականին: Դրա համար ինձ ավելի շատ քաշում են հին կոմպոզիտորները: Երևի իմ երաժշտական ​​նախասիրություններին նպաստում է նաև Դիլիջանն իր մինորային բնությամբ:

Համեցե՛ք Սրճարան#2՝ հանդիպելու Հայկին և լսելու նրա նվագը` համեղ խմիչքների և ուտեստների ուղեկցությամբ։

Հայկ Դավթյան` Սրճարան#2-ի բարմեն

Լրացրեք ձևը