Café #2. քաղաքային սրճարան հենց քաղաքի կենտրոնում

Café #2՝ ոչ միայն կոլորիտային հաստատություն, որտեղ կարելի է համեղ ուտել և զմայլվել արհեստական լճի շլացնող տեսարանով, սա նաև քաղաքային իսկական սրճարան է, որը կպատմի ձեզ Դիլիջանի և նրա բնակիչների մասին:
Կարճ ժամանակահատվածում Café #2-ը դարձել է քաղաքի ամենաթրենդային վայրերից մեկը, որ տարբերվում է աշխուժությամբ, երիտասարդական մթնոլորտով և ստեղծագործականությամբ: Հաստատությունը հրաշալի տարբերակ է նաև ֆրիլանսերների համար:
Սա նաև Դիլիջանում առաջին սոցիալական սրճարանն է, որը նպատակաուղղված է տեղացի պատանիներին և երիտասարդությանը աշխատանքով ապահովելուն:It is also the first social cafe in Dilijan, which is aimed at employing local teenagers and youth.
«Սրճարանի բոլոր աշխատակիցները Դիլիջանի երիտասարդությունն է՝ 14-ից 18 տարեկան: Մենք կազմակերպում ենք այստեղ թեմատիկ միջոցառումներ, բանավեճեր, հանդիպումներ, կինոդիտումներ կրթական հաստատությունների՝ UWC Dilijan, TUMO, միջնակարգ դպրոցների հետ համատեղ», - նշում է Ռուզաննա Վարդանյանը, Café #2-ի SMM-մասնագետը:
Պատկերասրահ
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում