Բնության հետ ներդաշնակ. Դիլիջանյան ազգային պարկի 5 միջնադարյան վանքերը
Տավուշի մարզը հայտնի է ոչ միայն զարմանահրաշ բնությամբ, այլ նաև հարուստ պատմամշակութային, ճարտարապետական ժառանգությամբ: Դիլիջանի շրջակայքում՝ անտառի հենց կենտրոնում, տեղի բնակիչները կառուցել են 5 եկեղեցիներ, որոնք վերաբերվում են վաղ քրիստոնեության և բարձր միջնադարի ժամանակաշրջանին: Այդ ընթացքում հայկական ճարտարապետությունը հասել է իր զագաթնակետին, ինչպես գեղագիտության, այնպես էլ շինարարության, կառուցապատման ոլորտներում:
Վանական համալիրները միջնադարյան Հայաստանի կարևորագույն հոգևոր և կրթական կենտրոններն էին: Բացի այդ, նրանք կատարում էին նաև պաշտպանիչ գործառույթ. այստեղ մարդիկ թաքնվում էին զավթիչներից, պահում էին թանկարժեք ձեռագրեր, ինչպես նաև սննդի պաշարներ:
Այս հուշարձանները ձեռակերտի և անձեռակերտի, ճարտարապետության և փառահեղ բնության ներդաշնակ զուգակցման ակնառու օրինակ են:
Հաղարծին վանական համալիրը
Հաղարծինը ոչ միայն Տավուշի մարզի, այլև ամբողջ Հայաստանի կարևորագույն պատմամշակութային կոթողներից մեկն է: Սա Դիլիջանյան ազգային պարկի ամենամեծ վանական համալիրն է։ Գտնվում է Դիլիջանից 12 կմ դեպի արևելք` Դիլիջանյան ազգային պարկի անտառապատ գեղատեսիլ կիրճում, համանուն գյուղի մոտակայքում։
Վանական համալիրի հիմնադրման հստակ տարեթիվը հաստատված չէ։ Ներկայումս համալիրը ներառում է պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված 4 եկեղեցիներ (Սբ. Գրիգորի, Սբ. Ստեփանոսի, Սբ. Աստվածամոր և Կաթողիկե եկեղեցիները), երկու գավիթ և սեղանատուն։ Համարվում է, որ համալիրի ամենահին կառույցը XI դարում կառուցված Սբ. Գրիգորի եկեղեցին է։ Այն կառուցված է կոպտատաշ կարմիր կրաքարից և իրենից ներկայացնում է գմբեթախաչ կառույց։
Սբ. Գրիգորի եկեղեցուց մի քանի մետր դեպի արևելք գտնվում է 1244 թ. թվագրվող Սբ. Ստեփանոսի եկեղեցին։ Այն կապույտ բազալտից փոքր կառույց է, որ տարբերվում է մասնիկների սահմանափակ քանակով, բացառությամբ հարավային ճակատի արևային ժամացույցի և պատերի ու կոնաձև կառուցվածքային տարրերի մեջտեղում գտնվող նեղ, զարդաքանդակավոր պատուհանների։
Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածամոր (Սբ. Աստվածածին) եկեղեցին է։ Այն գտնվում է համալիրի հյուսիսային մասում, փոքր-ինչ առանձնացված է մյուս կառույցներից։
Մի շարք աղբյուրների համաձայն, եկեղեցին հիմնվել է 1281 թ. միջնադարյան ականավոր ճարտարապետ Մինասի կողմից։ Սակայն քանդակազարդ ճակատամասի վրա առկա գրությունը մեզ տանում է դեպի ավելի վաղ ժամանակներ՝ 1071 թ.:
Սբ. Աստվածամոր եկեղեցին վերակերտում է XI-XIII դդ. գմբեթախաչ կառույցների ուրվագիծը։ Այն առանձնանում է ձևի վեհասքանչությամբ և մասնիկների նրբագեղությամբ։ Ահա ինչպես է ճարտարապետ Խ. Վատինյանի և պատմաբան Ե. Եսայանի «Դիլիջանի պատմամշակութային հուշարձանները» գրքում նկարագրվում եկեղեցու արտաքին տեսքը.
«Եկեղեցու հրաշակերտ մեծությունը պսակվում է գմբեթի գլանաձև բարձր թմբուկով, որ մշակված է դեկորատիվ կամարների շարքով: Բոլոր պատերին, բացի արևմտյան պատից, կա երկուական եռանկյունաձև որմնախորշ, որոնք վերջանում են, ինչպես որ Գեղարդի վանքի գլխավոր եկեղեցու երմնախորշերը, ժանեզարդերով: Հարուստ ձևավորում ունեն արևմտյան և հյուսիսային ճակատների նեղ պատուհանները, արևելյան ճակատին երկփեղկ պատուհանից վերև տեղակայված է երեցփոխների խմբային հարթաքանդակ. մեծ գլուխներով երկու կարճահասակ կազմվածքներ միանձնուհու հագուստով: Պատրաստված լինելով ամբողջ հասակով՝ նրանք ձեռքերով ցույց են տալիս իրենց միջև պատկերված եկեղեցու փոքր-ինչ մեծացված համաչափություններով մոդելը»:
Հատուկ ուշադրության է արժանի նաև սեղանատունը՝ կառուցված 1248 թ. Մինաս ճարտարապետի կողմից, ում անունը համեստորեն փորագրված է շենքի արևմտյան մասի կամարին: Սեղանատան ճարտարապետության մեջ նկատվում են շքեղ ձևերից չվախեցած հայ ճարտարապետների նոր, ստեղծագործ մոտեցումները:
«Հաղարծին» բառի ստուգաբանությունը կապվում է «միածին» բառի հետ (hաղ՝ միասնական, ծին՝ ծնունդ): Սակայն ժողովրդի մեջ տարածված են եկեղեցու անվանման ծագման նաև այլ տարբերակներ: Այսպես, տարբերակներից մեկի համաձայն, «հաղարծին»-ը թարգմանվում է հայերենից ինչպես «արծիվների խաղ», մյուսի համաձայն՝ «այնտեղ, որտեղ հերոսներ են ծնվում»:
Հաղարծնի մասին որոշ տեղեկություններ պահպանվել են միջնադարյան հայ մտածող Կիրակոս Գանձակեցու՝ Մխիթար Գոշի աշակերտի մոտ: Կիրակոս Գանձակեցու վկայմամբ, Հաղարծնի հետ անքակտելիորեն կապված է միջնադարյան ականավոր մտածող և երաժշտական գործիչ Խաչատուր Տարոնացու անունը.
«Հենց նրա գլխավորությամբ եկեղեցին ապրեց իր ծաղկման դարաշրջանը, կանգնեցվեցին համալիրի նոր կառույցներ, բացվեց եկեղեցական դպրոցը, որտեղ բացի աստվածաբանությունից դասավանդվում էին աշխարհիկ առարկաներ, երաժշտություն և երգեցողություն: Հայկական միջնադարի ականավոր այդ գործիչը թաղված է Կաթողիկե եկեղեցու դիմաց», - նշված է «Դիլիջանի պատմամշակութային հուշարձանները» գրքում:
Գոշավանք վանական համալիրը
Միջնադարյան վանական համալիր Գոշավանքը միջնադարյան Հայաստանի տաճարային ճարտարապետության ևս մեկ հրաշալի օրինակ է: Գտնվում է Գոշ գյուղի կենտրոնում, գեղատեսիլ Տանձուտի կիրճում: Համալիրը կառուցված է բարձր սարահարթի վրա՝ Աղստև և Գետիկ գետերի միախառնման տեղից ոչ հեռու, և ասես վեր է խոյանում կիրճի վրա:
«Այս անսամբլը շրջակա բնության հետ անբաժան ամբողջություն է կազմում, որի մեջ արտահայտվում է տարածքի լանդշաֆտը գերազանց օգտագործել կարողացող միջնադարյան ճարտարապետների ստեղծագործական հանճարը»- կարծում են «Դիլիջանի պատմամշակութային հուշարձանները» գրքի հեղինակները:
Համալիրը հիմնվել է XII դարում հայ ականավոր մտածող, փիլիսոփա և իրավագետ Մխիթար Գոշի կողմից ավելի հին, 1185 թ. երկրաշարժից ավերված Գետիկ վանքի տեղում: Գոշն անվանեց այն Նոր Գետիկ, բայց մտածողի մահից հետո եկեղեցին 1213 թ. վերանվանվեց Գոշավանք (Գոշի վանք):
Հենց Մխիթար Գոշը հուղարկավորվեց այստեղ՝ իր կողմից կառուցած վանական համալիրի մոտ: Ավարտելով եկեղեցու և գավիթի կառուցումը՝ Գոշն իր համար ոչ մեծ մատուռ կառուցեց, որի կողքին էլ, Կիրակոս Գանձակեցու վկայություններով, հուղարկավորվեց: Այս փոքր մատուռը ավանդաբար համարվում է մտածողի գերեզմանատունը: Գոշավանք վանական համալիրը ներառում է Սբ. Աստվածամոր (1191—1196 թթ.) եկեղեցին, եկեղեցու գավիթը (1202—1203), Սբ. Գրիգորի եկեղեցին (1234 թ.), Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին (1237 թ.), ինչպես նաև զանգակատները, թեմական դպրոցներն ու գրադարանը (1241 – 1291 թթ):
Անսամբլի գլխավոր եկեղեցին 1191-1196 թթ. կառուցված Սբ. Աստվածամոր (Սբ. Աստվածածին) եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է տիպիկ գմբեթախաչ կառույց կիսաշրջանաձև խորանով արևելյան հատվածում: Եկեղեցին կառուցված է տեղական քարից, որ ունի վարդագույն երանգ:
«Դրսի կողմից եկեղեցու պատերը հարթ են, հարավային և արևելյան պատերի վրա կան ոչ մեծ դեկորատիվ եռանկյունաձև որմնախորշեր: Թմբուկի վերնամասով անցնում է լայն շերտագիծ՝ պատված բարդ երկրաչափական ուռուցիկ զարդաքանդակով: Արևմտյան պատի շքեղ ձևավորված ճակատամուտքը իրար է կապում եկեղեցին և գավիթը»:
Գոշավանք վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլ նաև կրթական կենտրոնը, իսկական համալսարան, որտեղ սովորեցնում էին փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն, լեզուներ և այլ գիտություներ: Այստեղ սովորել և ապրել են Հայաստանի մշակութային ականավոր գործիչներ Վանական Վարդապետն ու Կիրակոս Գանձակեցին:
Ջուխտակավանք վանական համալիրը
Այս և հաջորդ վանական համալիրները, որոնց մասին մենք ստորև կպատմենք, չեն կարող գլուխ գովել զբոսաշրջիկների կողմից նույնքան ճանաչված լինելով, որքան Հաղարծինը կամ Գոշավանքը: Բայց դա ընդհանրապես չի պակասեցնում նրանց պատմական և գեղագիտական արժեքը, այլ, ավելի շուտ, հակառակը՝ սևեռում է նրանց հանդեպ զբոսաշրջային և հետազոտական ավելի մեծ ուշադրություն: Չէ՞ որ այդ վանքերի մասին այդքան էլ շատ տեղեկատվություն չի պահպանվել:
Ցավոք, ներկայումս Ջուխտակավանքն ու Աղավնավանքը գտնվում են կիսավեր վիճակում, իսկ Մաթոսավանք համալիրը՝ ամբողջությամբ փլատակների մեջ:
Ջուխտակավանքը (Ջուխտակ) գտնվում է Դիլիջանից 3 կմ դեպի արևմուտք, լեռան լանջին, Աղստև գետի փոքր վտակների միջև:
Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Աստվածածնի (1201 թ.) և Սբ. Գրիգորի: Հենց այդ պատճառով ժողովրդի մեջ համալիրն անվանեցին «ջուխտակավանք», թարգմանաբար՝ «զույգ վանք»: Որոշ աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է որպես Գիշերավանք:
«Եկեղեցիների պատերի վրա պահպանված գրություններում հիշատակվում են եկեղեցու հին անունները. գրություններից մեկում այն հիշատակվում է ինչպես Պետրոսի վանք (Պյոտրի վանք, ըստ խմբագրի), մյուսում՝ Գիշերավանք»:
Սբ. Աստվածամոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցին վանական համալիրի արևմտյան կառույցն է: Եկեղեցու պատերը զարդարված են գրություններով, որոնցից մեկում հիշատակվում է եկեղեցու շինարարի՝ Սարգսի անունը:
«Եկեղեցին ինչպես դրսից, այնպես էլ ներսից ուղղանկյունաձև է։ Առանց սյուների և գմբեթի։ Իր ձևով այն հիշեցնում է միանավ բազիլիկատիպ, կամարաձև ծածկով, երկթեք տանիքով, գեղեցիկ քիվով եկեղեցի: Արևելյան մասում կա բեմ և երկու փոքր խորան պատուհաններով։ Հատակը և տանիքը ծածկված են քարե սալիկներով։ Միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում»:
Սբ. Գրիգորը գտնվում է Սբ. Աստվածամոր եկեղեցուց 20 մ դեպի արևելք և իրենից ներկայացնում է ոչ մեծ կենտրոնագմբեթ կառույց ու առանձնանում է քարի հմուտ փորագրությամբ և հարթաքանդակներով: Հավանաբար, եկեղեցին կառուցված է եղել Սբ. Աստվածամոր եկեղեցուց մի քիչ ավելի վաղ։
Եկեղեցուց ոչ հեռու գտնվում են միջնադարյան մի քանի խաչքարեր, զարդարված նուրբ փորագրությամբ։ Այստեղ պահպանվել է նաև միջնադարյան ոչ մեծ գերեզմանոց։
Աղավնավանք վանական համալիրը
Աղավնավանք վանական համալիրը գտնվում է նույնանուն գյուղի մոտակայքում, կարմրածառի պուրակի հենց սրտում։
Մեզ քիչ տեղեկություններ են հասել այս համալիրի մասին։ Հայտնի է, որ այն կառուցվել է մոտավորապես XII-XIII դդ. և հայկական եկեղեցական ճարտարապետության դասական օրինակ է։
Ցավոք, ժամանակը չի խնայել Ադավնավանքը։ Վանքը գտնվում է ցածրադիր ժայռերի լանջին և դարերով ենթարկվել է քամիների ներգործությանը, նրա պատերը ծածկվել են մամուռով, իսկ գմբեթն իրականում ավերված է և պատվում է խոտով։
Եկեղեցին իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ ոչ մեծ կամարներով կառույց, որ առանձնանում է հազվագյուտ քարի դեղնավուն գույնով։ Խորանի արևմտյան ճակատներին պահպանվել են փորագրության հետքեր բարձր միջնադարի համար բնորոշ զարդաքանդակներով և տառաչափով։ Վանքից դեպի հարավ պահպանվել են շատ կառույցների, հավանաբար, եկեղեցական ծուխի նախկին խցիկների և տնտեսական կառույցների փլատակներ։
Աղավնավանքը հայերենով բացվում է որպես «աղավնու վանք»։ Վանքի պատերի քարի յուրօրինակ, բաց գույնն ու շրջապատող բնապատկերը իսկապես ստեղծում են հանգստությանքա և խաղաղության մթնոլորտ՝ համահունչ «աղավնու վանքին»: Եկեղեցին գտնվում է կարմրածառի պուրակում՝ Դիլիջանի ազգային պարկի ինքնատիպ անտառային տարածության մեջ: Կարմրածառի պուրակի որոշ ծառեր մոտ 400 տարեկան են: Էլ չխոսենք վանական համալիրի մասին, որ ավելի հին է:
Մաթոսավանք վանական համալիրը
Ջուխտակավանքի դիմաց՝ Դիլիջանից 3,5 կմ դեպի արևմուտք ընկած անտառոտ լանջին է գտնվում Մաթոսավանք վանական համալիրը:
Համալիրը բաղկացած է երեք, մեկը մյուսին կից կառույցներից՝ Սբ. Աստվածամոր եկեղեցուց, գավիթից և գրապահոցից:
Սբ. Աստվածամոր եկեղեցին (Սուրբ Աստվածածին) կառուցվել է 1205 թ. և իրենից ներկայացնում է կամարապատ ոչ մեծ կառույց: Մուտքի երկու կողմերից պահպանվել են երկու խաչքարներ: Եկեղեցու պատի տակ՝ հյուսիսային կողմում, գտնվում է ևս մեկ՝ 1251 թ. թվարկվող և հմտորեն քանդակած խաչքար:
Կամարապատ են նաև գավիթն ու գրապահոցը: Դրանց հիմնման հստակ տարեթիվն անհայտ է:
Ներկայումս վանքի ներսի պատերն ամբողջությամբ պատված են մամուռով: Փլուզված գմբեթը բացակայում է: Իր գոյության 800 տարիների ընթացքում վանքն այնքան է միաձուլվել շրջակա միջավայրին, որ զբոսաշրջիկները պարզապես կարող են չնկատել նրան:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում