Դիլիջանի Երկրագիտական թանգարանն ու պատկերասրահը

Հասցե՝ Դիլիջան, Մյասնիկյան փ․ 28,
Էլ․ հասցե — [email protected],
Հեռախոսահամար — +374 94 270482


Դիլիջանի Երկրագիտական թանգարանը լիարժեք պատկերացում է տալիս պատմության, աշխարհագրական առանձնահատկությունների, Դիլիջանի կենցաղի և մշակույթի մասին: Այն ժամանակի մեքենա է, որի շնորհիվ կարելի է տեղափոխվել էնեոլիթի ուշ դարաշրջան կամ XIX դարի մտավորականության քաղաքային նրբաճաշակ ինտերիեր, ծանոթանալ կենցաղային հնագույն իրերի և զարդերի վրա առկա յուրօրինակ քանդակների հետ, ինչպես նաև համոզվել հայկական գորգագործության, բրուտագործության և այլ արհեստների եզակի լինելու հարցում:

Կերպարվեստի սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել պատկերասրահ, որտեղ ներկայացված են ոչ միայն հայ հայտնի նկարիչների, այլև աշխարհահռչակ արտասահմանյան գեղանկարիչների կտավներ:

Թանգարանում անց են կացվում նաև արհեստավարժության մասնագիտացված դասեր տարիքային խմբերի այցելուների համար:

Լրացրեք ձևը