Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն. ընտրի՛ր երթուղիդ
Հասցե՝ Դիլիջան, Մաքսիմ Գորկու փ․ 15/2
Էլ․ Հասցե` [email protected],
Հեռախոսահամար +374 94 399336
Սոց Ցանցեր — инстаграм facebook
Դիլիջանի կենտրոնական այգում գործում է Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը (Tourism Information Center – TIC), որտեղ ձեզ կտրամադրեն համապարփակ տեղեկատվություն քաղաքում և մերձակայքում զբոսաշրջային ակտիվության մասին: Այստեղ կենտրոնի աշխատակիցները կօգնեն կողմնորոշվել հյուրանոցի, տուրի, զբոսավարի ընտրության հարցում, ինչպես նաև կօգնեն ընտրել ձեր սրտի ուզած հանգստի տեսակը։
TIC-ում դուք կկարողանաք նաև ամրագրել GoToDili ծառայությունները, ինչպես նաև ծանոթանալ նախագծի գործունեությանը:
TIC-ի տնօրեն Հրանտ Դանդուրովի խոսքով, կենտրոնը նաև տրամադրում է տեղեկատվություն ոչ միայն Դիլիջանի և մերձակայքի լեռնային արահետների ու երթուղիների մասին, այլև ողջ Տավուշի մարզի մասին: Կենտրոնը նաև աշխույժ մասնակցություն ունի տարբեր փառատոնների և քաղաքային հանգստի կազմակերպման գործում: Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի երկրորդ հարկում գործում է նաև co-working space` աշխատանքային տարածություն ֆրիլանսերների համար:
Կենտրոնի աշխատանքը ներառում է.
- մարզի մասին զբոսաշրջային տեղեկատվության տրամադրում
- ամրագրման ծառայություն,
- զբոսավարների ծառայություններ,
- հեծանիվների վարձույթ,
- վրանների և այլ սարքավորումների վարձույթ,
- զբոսաշրջային փաթեթների կազմում և վաճառք,
- միջավայր ֆրիլանսերների համար:
TIC-ում գործում է նաև հուշանվերների ոչ մեծ խանութ, ինչպես նաև մինի-գրադարան քաղաքի և մերձակայքի մասին գրականությամբ: Այստեղից կարելի է վերցնել քարտեզներ, ուղեցույցներ և Դիլիջանի ու Տավուշի մարզի մասին զբոսաշրջային բրոշյուրներ (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով): Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն իր դռները բացել է 2018 թ. օգոստոսի 17-ին (Եվրոպական միության և IDEA հիմնադրամի աջակցությամբ) և Դիլիջանի քաղաքային այգու էկոմիջավայրի անբաժան մասն է կազմում:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում