Արսեն Գոգչյան․ «Գնորդներին դուր են գալիս աշխատանքները, որոնցում սիմվոլիզմ կա»

Իմ անունը Արսեն Գոգչյան է, արմատներով ես այստեղից եմ՝ Դիլիջանից։ Ես սովորել եմ Դիլիջանի տնտեսագիտական քոլեջում, ինձ դուր էր գալիս այդ մասնագիտությունը, քանի որ այն կապված էր ֆինանսների հետ։ Ուսումս ավարտելուց հետո մտածում էի ինչո՞վ զբաղվել։ Հայրս նկարիչ և քանդակագործ էր, կավի և դրա հատկությունների մասին ընդարձակ գիտելիքներով։ Այդ ուղղությամբ նա սովորել էր Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջում։ Հիմա հայրս հազվադեպ է աշխատում կավի հետ, դուք կարող եք այստեղ տեսնել քանդակներ պատրաստված իր ձեռքերով։ Քանդակելուն զուգընթաց մեր ընտանիքը հետաքրքրված էր նկարչությամբ, բայց հիմա հազվադեպ ենք դրանով զբաղվում․ իմ աբողջ ժամանակը լցված է կավով աշխատանքով։

Ծանոթանալ կավագործության արվեստի հիմունքներին սկսել եմ 20 տարեկանում։ Սկզբում, իհարկե, այնքան էլ չէր ստացվում։ Իմ առաջին աշխատանքը եղել է «Կարապ» ծաղկամանը․ մենք ունեինք արդեն պատրաստ գիպսե կաղապարներ, որոնք պատրաստել էր հայրս, իսկ ես լցնում էի դրանք կավով։ Անհրաժեշտ է մատներով կավը դնել այդ կաղապարի մեջ, ապա հանելուց հետո կատարել ավելացումներ և ուղղումներ, ըստ անհրաժեշտության։

Սկզբում իմ աշխատանքները այդքան էլ լավ չէին վաճառվում, և հասկանալի է, թե ինչու։ Բայց դա տվեց ինձ ձգտում զարգացնել հմտություններս, մտածել թե ի՞նչ նոր բան կարող եմ պատրաստել և այդ ժամանակ վաճառքները սկսեցին մեծանալ։ Դա թույլ տվեց ինձ աշխատանքներիս համար գնել ավելի որակյալ նյութեր՝ կավ և հատուկ ներկեր։ Բացի այդ, առաջներում հեշտ գործ չէր գտնել լավ նյութեր, այնինչ հիմա այդ գործը ավելի հեշտ է։ Դրանք բոլորը, իհարկե, բավականին թանկ են։

Կարող եմ ձեզ ցույց տալ ներկի հետ աշխատանքի օրինակ։ Բաժակի հետևի մասը, որը դուք տեսնում եք, նման է գունավոր ապակու․ Այդ ներկը ստանում են պիգմենտին խառնելով թափանցիկ փոշի։ Հիմնականում ներկերը ինքս չեմ պատրաստում, գնում եմ արդեն պատրաստ։ Պատրաստման փուլերը հետևյալն են․ սկզբում պատրաստվում է կավը, ապա այն 3 անգամ ծածկվում է ներկով, շերտերից յուրաքանչյուրը պետք է չորանա մինչև նոր ներկում, ներկումից հետո կավե իրը այրվում է վառարանում 1000 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ .

Арсен Гогчян

Իմ ամենասիրելի աշխատանքներից մեկը հանդիսանում է ամենահին անոթի կրկնօրինակը՝ թվագրվում է մեր թվարկությունից առաջ, որը գտնվել է պեղումների ժամանակ և ներկայացված է Դիլիջանի երկրագիտական թանգարանի հնագիտության բաժնում։ Ես փորձել եմ կավի ներկման օգնությամբ իրեն տալ յուրահատուկ մետաղական երանգ և պատկերել կենդանիների, նման ժայռապատկեր լեռնային այծերի։

Арсен Гогчян

Գնորդներին դուր են գալիս աշխատանքներ, որոնցում սիմվոլիզմ կա։ Օրինակ, ես հորինել եմ սուրճի բաժակ, որի ներսում նկարված է Արարատը՝ տապանը գագաթին։ Երբ բաժակը լցվում է հեղուկով, ստացվում է ջրհեղեղ և հակառակը։

Арсен Гогчян

Ես միշտ ուրա՜խ եմ հյուրեր ընդունել։ Համեցե՛ք իմ արվեստանոց, որտեղ ձեզ կսովորեցնեմ ինչպես աշխատել կավի հետ և մենք միասին կպատրաստենք ձեր առաջին աշխատանքը։

Լրացրեք ձևը