Բաբկեն Չուգասզյան․«Թ՛ե մշակութային և թ՛ե գիտական իմաստով Հայաստանը ունի շատ ամուր հիմք»
Fab Lab-ը միջազգային ցանց է, կազմված ավելի քան հինգ հարյուր լաբորատորիաներից, որոնք սկիզբ են առնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (այսուհետ ՄՏԻ) և տարածվել են ամբողջ աշխարհով։ Մենք հանդիսանում ենք այդ ցանցի մասը։ Իմ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանում օգտագործենք այս ցանցի ողջ գիտելիքը և պոտենցիալը, համակարգենք Fab Lab-ի աշխատանքը համայնքում։
«Այբ» դպրոցը, լինելով նորարարական կրթության առաջատարներից մեկը, շատ էր ցանկանում ներսում ունենալ Fab Lab, որպեսզի հնարավորություն ընձեռներ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին օգտվելու այդ ցանցի հնարավորություններից։ 2015 թվականին Կենտրոնական բանկի Դիլիջանի և Երևանի մասնաճյուղերի ջանքերով բացվեց Fab Lab-ը։ Ի դեպ, առաջինը եղել է Դիլիջանում․ մեզ այցելել էին ՄՏԻ-ի մասնագետները և տեղադրել սարքավորումները(հաստոցները)։
Հարկ է նշել, որ Fab Lab-ը ինքն իրենով սարքավորումների մասին է, սակայն գոյություն ունի նաև Fab Lab ակադեմիայի ծրագիր՝ ինտենսիվ դասընթացներ, որոնք տևում են կես տարի և իրենց մեջ ներառում գիտելիքների ամբողջ շարքը։ Դասընթացները էժան չեն՝ արժեն հինգ հազար դոլլար յուրաքանչյուր անձի համար։ Մենք այդ ծրագրին միացել ենք 2019 թվականին, իսկ մինչ այդ չորս տարի գործում էինք որպես արտադասարանական լաբորատորիաներ՝ ռոբոտատեխնիկական և մասնագիտական ուսուցման համար, որոնք հանդիսանում էին Fab Lab-ի հնարավորությունների միայն փոքրիկ մաս։
Օրինակ, Fab Lab ակադեմիայում կան 3D մոդելավորման և 3D սքանավորման, համակարգչային նախագծման և արտադրության, էլեկտրոնիկայի նախագծման, նախատիպայնության, Embedded ծրագրավորման, Ինտերֆեյսի և հավելվածի ծրագրավորման և շատ այլ դասախոսություններ։ Հիմանական դասախոսությունները կարդում են ՄՏԻ-ի դասախոսները՝ տարածաշրջանային պրոֆեսորների ղեկավարությամբ։ Fab Lab ակադեմիան լրացնում է մասնագետների գիտելիքների բոլոր թերությունները սկսած էլեկտրոնիկայի տպատախտակներից (плата) մինչև կահույքի արտադրություն, պատրաստելով բազմապրոֆիլ յուրօրինակ մասնագետներ և ուսուցիչներ, որոնք տիրապետում են բոլոր գիտելիքներին և սարքավորումներին։
Մեծ հաշվով Fab Lab-ը MakerSpace (հանրային արհեստանոցներ, որտեղ կարելի է զբաղվել ցանկացած գործով) է։ Եթե ամբողջ աշխարհում գոյություն ունեն 2500 Fab Lab, ապա MakerSpace-երի քանակը ավելի շատ է։ Fab Lab-ի շրջանավարտները կարող են համագործակցել MakerSpace-ի հետ ամենատարբեր ուղղություններով։
Fab ակադեմիայի հիմնադիրը ՄՏԻ-ի պրոֆեսոր Նիլ Գերշենֆիլդն է։ Նա ՄՏԻ-ում դասավանդել է առարկա, որը կոչվում էր «Ինչպե՞ս անել գրեթե ամեն ինչ»։ Հետագայում այդ առարկան ենթարկվել է փոխակերպման և դրա միջազգային տարբերակը դարձել է Fab ակադեմիա։ Ամեն չորեքշաբթի մենք ամբողջ աշխարհի Fab Lab-ի հետ միանում ենք Նիլի առցանց դասախոսությանը, որը տևում է երեք ժամ։ Այդ երեք ժամերի ընթացքում նա պատահականորեն ստուգում է տնային աշխատանքներ աշխարհի տարբեր վայրերից, բացատրում նոր թեման և տալիս հանձնարարություններ։ Նիլից բացի կան նաև տարածաշրջանային հրահանգիչներ, որոնց հետ կազմակերպվում են առցանց հանդիպումներ։ Օրինակ, մենք հանդիպում ենք հրահանգիչների հետ Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Նիդերլանդներից։
Մենք ունենում ենք նաև օֆլայն հանդիպումներ։ Ամեն տարվա ավարտին կազմակերպվում է Fab միջոցառում տարբեր մայրցամաքներում, ուր մեկնում է ողջ maker-community-ն։ Նախորդ անգամ միջոցառումը տեղի ունեցավ Բալիում, որտեղ մենք կարողացանք մասնակցություն ունենալ ուսանողների հետ։ Ինչպես նաև տարբեր երկրներում կազմակերպվում են ուսումնական ճամբարներ հրահանգիչների հետ։ Հույս ունենք, որ կկարողանանք Դիլիջան բերել այս միջոցառումները։ Այդ դեպքում քաղաք կայցելի 5000 մարդ, որոնց մեջ կլինեն մեյքերների մշակույթի շատ հայտնի անհատականություններ։
Ի՞նչ կարող է առաջարկել մեյքեր-համայնքին Հայաստանի էկոհամակարգը ։
Ե՛վ մշակութային, և՛ գիտական իմաստով Հայաստանը շատ ամուր հիմք ունի։ Բնական գիտությունների հայկական դպրոցը ամենևին էլ սովետական ժառանգություն չէ, այլ բնական գիտությունների դպրոցի հիմնադրի՝ Մխիթար Սեբաստացու վաստակն է։ Նա շատ տարիներ է ծախսել Վենետիկում ուսումնասիրելով բնական գիտությունները և երբ սովետական ժամանակներում ծագեց ընդհանուր կրթության հարցը, միակ հայալեզու դասագրքերը, որոնք այդ ժամանակ գոյություն ունեին Մխիթարյան միաբանության դասագրքերն էին։ Դարերով ուսումնասիրված և հավաքված գիտելիքն ու նյութերը Հայաստան բերվեցին և ներդրվեցին ուսումնական ծրագրում, ինչը հիանալի արդյունք տվեց․ մեզ մոտ ի հայտ եկավ միջուկային ֆիզիկան, Մերգելյանի անվան ինստիտուտը, Ալիխանյան եղբայրների աշխատությունները որպես միջուկային ֆիզիկայի հիմնադիրներ և ֆիզիկայի դպրոցի ստեղծողներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ամենամեծ ողբերգությունը ոչ թե արտադրության ոչնչացումն էր կամ գործարանների փակվելը, այլ ուղեղների արտահոսքը։
Այժմ մեր առաքելություններից մեկն է ամբողջ աշխարհից խելքի և գիտելիքի կուտակումը, ինչով զբաղվում էր նաև Մխիթարյան միաբանությունը։ Մխիթար Սեբաստացու Վենետիկ արտագաղթի պատճառը այն էր, որ Էջմիածինը չընդունեց նորամուծություններ, այն է՝ տպագրական գործը և Սեբաստացու առաջարկը՝ ուսումնասիրել այդ ժամանակների համար նորագույն տեխնոլոգիաները։ Վենետիկում նա ընդունեց կաթոլիկություն և կարողացավ Հռոմի Պապին համոզել, որ Հայաստանը կարևոր կենտրոն կլինի հաջորդ Խաչակրաց արշավանքի համար, այլապես չես բացատրի, թե ինչպես Պապը կարողացավ ամբողջ սուրբ Ղազար կղզին տալ նրա տիրապետությանը։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մենք հանդիսանում ենք Հայաստանում open-source movement-ի և maker-movement-ի պիոներներ։ Ողջ ծրագիրը, որը օգտագործում ենք, ունի ազատ հասանելիություն, մենք դրանով չենք վաստակում։ Բացի դրանից, երբ դու աշխատում ես open-source, ցանկացածին, ում սովորեցնում ես ծրագիրը՝ նվեր ես անում՝ ներքաշում ես իրեն open-source համայնք։ Դու իրեն չես սովորեցնում վճարովի ծրագիր, որպեսզնի նա հետագայում գողանա դա, կամ դրա համար գումար վճարի։ Սա կարևոր է ինչպես մեր կրթության, այնպես էլ մեր արդյունաբերության համար։
Արդյունաբերությունը գտնվում է նոր հեղափոխության փուլում՝ արդյունաբերական չորրորդ հեղափոխության, որը հենց հիմա տեղի է ունենում․ օրինակ, ԱՄՆ-ում ավիափոխադրողների վրա տեղադրում են 3D տպիչներ, որպեսզի տպեն մանրամասներ, Ամստերդամում տպում են կամուրջներ, Գերմանիայում՝ շենքեր։ Դա արդյունաբերության նոր տեսակ է, որտեղ մարդու դերը կտրուկ իջնում է և ստացվում է այնպես, որ մեքենաները ստեղծում են մեքենաներ։ Իսկ Fab Lab-ը կարող է հեշտ և հանգիստ սովորեցնել մեքենաշինության հիմունքներ, առանց համալսարանական բարդ կրթության՝ ինտենսիվ դասընթացի օգնությամբ։
Դասընթացը ավարտելու միջազգային վարկանիշը ընդամենը 40% է, քանի որ չափանիշները շատ խիստ են։ Կոպիտ ասած, 200 ուսանողներից կարող են ավարտել ընդամենը 80-ը։ Մենք ջանում ենք բարձրացնել այդ վարկանիշը․ անցած տարի ունեինք 2 ուսանող և երկուսն էլ ավարտեցին, իսկ այս տարի չորսը, որոնք պետք է ավարտեն մեկ ամսից։ Հույս ունենք բոլորը։
Ինչո՞վ են զբաղվում դասընթացն ավարտած մասնագետները։
Օրինակ, ես աշխատում եմ այստեղ՝ Fab Lab-ում, մեզ մոտ կա Ազնիվը, ով աշխատում է Դիլիջանի UWC միջազգային դպրոցում և դասավանդում Գիտելիքի տեսություն (Theory of knowledge), Աշոտը, ով սկսել է իր բիզնեսը մետալուրգիայի ոլորտում, ունենք Մարիամին, ով աշխատում էր մեզ մոտ, իսկ հիմա իրականացնում է ծրագրեր կրթության ոլորտում։ Միկան, ով մեկնեց սովորելու ԱՄՆ, Օնիկը, ով այս պահին ծառայում է բանակում, սակայն մենք շարունակում ենք աշխատել իր հետ, նա մեզ օգնում է դասավանդել, Աշոտը՝ հայ Չիլիից, ով հետ վերադարձավ Չիլի։ Տարածումը մեծ է լինում, սակայն մենք նախատեսում ենք, որ այս տարվա չորս ուսանողներից ամենաքիչը երկուսը մնան Fab Lab-ում դասավանդելու։ Մենք ավելի շատ ուսանողներ վերցնելու հնարավորություն ունենք։ Մոտավոր ութից տասներկու։ Maker-space-ը Հայաստանում այդպիսի մասնագետների կարիք ունի։
Ինչպիսի՞ maker-space գոյություն ունի Հայաստանում։
Կա Ամերիկյան համալսարանում, որտեղ բավականին լավ maker-space է՝ թանկարժեք հաստոցներով, Պոլիտեխնիկական համալսարանում, ԵՊՀ-ում, Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում, ինչպես նաև Արմաթի բոլոր լաբորատորիաներում։ Նրանցից միայն փոքր մասը կարող է արդյունավետ աշխատել, իսկ մնացածը ունեն Fab ակադեմիայի կարիք։ Գները և սարքավորումների հնարավորությունները կարող են տարբեր լինել, բայց այն, թե ինչպես են դրանք օգտագործվում, խստորեն կախված է թե ո՞վ է օգտագործում դրանք։ Օրինակ, դու կարող ես ունենալ թանկարժեք, ֆանտաստիկ տեսախցիկ, սակայն արդյունքի 70%-ը կախված է լուսանկարչից։ Այնպես որ Fab Lab-ի սարքավորումները չեն հանդիսանում լավագույնն ու ամենաթանկը աշխարհում, ընդհակառակը, այն ընտրված է հասանելիության սկզբունքով։ Մեր ուժը ոչ թե այս հաստոցների մեջ է, այլ մարդկանց, որոնք աշխատում են մեզ հետ։
Այլ մարդկանց պատմություններ
Ավելին մարդկանց մասինՀարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում