Ժիրայր Ավանյան
Դիլիջանի զարգացման կոնցեպցիայի և լավատեսության մասին
Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք չե՞մ ափսոսում Նահանգներից Հայաստան հիմնովին տեղափոխվելու համար: Ես չեմ սիրում ափսոսաալ և երբեք ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ես վստահեցի ճակատագրին և կյանքս նրա ձեռքը տվեցի: Ահա 20 տարուց ավելի ապրում եմ Հայաստանում, որից 8 տարին՝ Դիլիջանում, մեկուկես տարի այստեղ՝ Im Toon կոչվող իմ տանը: Այո, սկզբում ես ուզում էի ինձ տուն կառուցել, բայց հետո այդ ամենը վերաճեց հյուրատան և ռեստորանի նախագծի: Հիմա ես ապրում եմ այստեղ և ամեն առավոտ հյուրեր եմ ընդունում:
Ի՞նչ կարող եմ ասել Հայաստանում իմ կյանքի մասին: ԱՄՆ-ում ես ունեի շատ բիզնես-նախագծեր, բայց ես երբեք չեմ մտածել երկրին օգտակար լինելու մասին: Իսկ այստեղ ամեն ինչ այլ կերպ է.առաջին պլան է մղվում սոցիալական մասը, կոնցեպցիան: Դա ավելի պատասխանատու մոտեցում է: Հնարավոր է՝ տնտեսական և գործնական առումով ես սխալ եմ վարվել, բայց հիմա իմ կյանքն ավելի բովանդակալից է: Երևի հենց դա է միայն մեկ նախագծի վրա կանգ չառնելու իմ մոտիվացիայի պատճառը: Չէ՞ որ Հայաստանում դեռ այնքան բան է պետք անել:
Գիտեք, հենց դրանում է պրագմատիզմը.եթե ձեր բիզնես-կոնցեպցիան ուղղված է միայն գումար վաստակելուն, ապա այն իսկապես կարճաժամկետ ներգործություն կունենա: Սոցիալական և ստեղծագործ նախագծերի դեպքում ամեն ինչ այլ կերպ է: Im Toon նախագիծը Dolmama-ի ամենաքիչ շահույթ հետապնդող նախագիծն է: Ես մտադրություն ունեմ նոր չափանիշներ սահմանել Դիլիջանի համար՝ ավելի քիչ վաճառականություն, ավելի շատ ստեղծագործականություն և սոցիալական ուղղվածություն:
Գիտեք, Դիլիջանը հիմա ապրում է բուռն զարգացման ժամանակաշրջան, և մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ զարգացումը ճիշտ հունով ընթանա, որպեսզի քաղաքը չդառնա իր դեմքը չունեցող վայր, որը միայն գումարի ներհոսք է ապահովում: Սա հարմարավետ, զբոսաշրջային, բարյացկամ, կոլորիտային քաղաք է առանց ինչ-որ բարձրահասակ շենք-հյուրանոցների, խաղատների և մոլի վաճառականության, ինչը կարող է ամեն ինչ փչացնել: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանենք քաղաքի կոլորիտն ու ոճը՝ չավելացնելով ոչ մի օտար մասնիկ:
Բայց ամեն դեպքում ես հակվում եմ նրան, որ Դիլիջանին դա չի սպառնում: Հաստատություններն այստեղ շատ որոշակի են, ունեն իրենց անձնական ոճն ու կոնցեպցիան: Ես նույնիսկ նկատել եմ, որ տեղի բնակիչներն իրենց տները սկսել են վերանորոգել, որոնում են ոճային հետաքրքիր մոտեցումներ, գունավորում են պատերը, ստեղծում են հարմարավետություն, որպեսզի վարձակալության տան: Եւ յուրօրինակ մի բան ստեղծող այս փոքր օղակների միահյուսումը դուրս կբերի քաղաքը բոլորովին այլ հարթության վրա: Հնարավոր է՝ Դիլիջանը դառնա աշխարհում Հայաստանի ամենագեղեցիկ ներկայացուցիչը: Իսկ գուցե և դառնա առանձին «մոլորակ»:
Այո, ես լավատես եմ: Համենայն դեպս միշտ փորձում եմ լավատես լինել, որովհետև այլ կերպ անիմաստ է: Այ, պատկերացրեք, դուք թռնում եք ինքնաթիռով, ի՞նչ տարբերություն` այն կկործանվի, թե ոչ: Այնտեղից դուրս գալ դուք արդեն չեք կարողանա, իսկ եթե այն կործանվի, ապա ամեն ինչ կավարտվի և կդառնա անկարևոր: Իսկ քանի որ մենք դեռ թռնում ենք, ապա պետք է շարունակենք մեր ուղին՝ անկախ ամեն ինչից (սա կիրառելի է նաև մարդկային կյանքի, և նույնիսկ երկրի դեպքում):
Ժիրայր Ավանյան ՝ Dolmama ռեստորանների ցանցի հիմնադիր, Im Toon Dilijan-ի սեփականատեր:
2024 թվականի հունվարի 20-ին Ժիրայր Ավինյանը մահացել է։
Այլ մարդկանց պատմություններ
Ավելին մարդկանց մասինՀարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում