Ասպո Մանուկյան․ «միշտ անհամբեր սպասում էի արձակուրդներին, որ հնարավորինս շուտ Դիլիջան գանք»
Իմ և մանկությանս Դիլիջանի մասին
Իմ անունը Ասպո Մանուկյան է։ Ես լուսանկարիչ եմ, ծնվել եմ Դիլիջան քաղաքում և ապրել այստեղ մինչև երեք տարեկան։ 90-ականներին ծնողներս որոշում կայացրին տեղափոխվել Ռուսաստան, որտեղ էլ անցել է իմ ողջ գիտակից կյանքը։
Այնուամենայնիվ ամեն ամառ՝ արձակուրդներին, գալիս էինք Դիլիջան։ Ես շատ ակտիվ մանկություն եմ ունեցել. օրեր շարունակ խաղում էի բակում։ Արդեն 3-4 տարեկանում մագլցում էի Կալինին փողոցի մեր տան ցանկապատի վրայով ու խաղում ինձնից տարիքով մեծ երեխաների հետ։
Սկզբում մենք խաղում էինք միայն տան մոտակայքում, իսկ երբ մի փոքր մեծացանք, սկսեցինք ուսումնասիրել շրջակայքը։ Ես շատ էի սիրում քաղաքային այգին (հոդվածի հիպերհղում): Ինձ նաև շատ էր դուր գալիս կամրջի մոտ աճող դրախտանոճու պտուղների բույրը։ Հիմա յուրաքանչյուր իմ զբոսանք ուղեկցվում է նոստալգիայի զգացումով։
Հիշում եմ ՝ միշտ անհամբեր սպասում էի արձակուրդներին, որ հնարավորինս շուտ Դիլիջան գանք։ Հայաստանում ազատության զգացողության և Մոսկվայում ծնողների խիստ վերահսկողության միջև եղած հակադրությունը ավելի սպասված էր դարձնում յուրաքանչյուր այցը։ Այստեղ բացարձակ երջանկության և անհոգության զգացում կար։
Դիլիջան տեղափոխում 30 տարի անց. առաջին տպավորությունները
Մինչև 2018 թվականը Դիլիջանը նման էր ինչ-որ ստոպ-կադրի։ Տպավորություն կար, որ քաղաքում ոչինչ չի փոխվում, ամեն ինչ կարծես քարացել էր․ նույն մարդիկ տարիներ շարունակ նստած են նույն տաղավարներում և նարդի են խաղում: 2019 թվականից սկսած ես քաղաքում դրական փոփոխություններ եմ նկատում. այն ակտիվորեն զարգանում է, հայտվում են մոսկվացիներին ծանոթ սրճարաններ և ռեստորաններ։ Հիմա այստեղ շատ այցելելու տեղեր կան։ Քաղաքում շատ են ռելոկանտները և էքսպատները ՝ իրենց ակտիվություններով, ինձ այստեղ շատ լավ եմ զգում։
Լուսանկարչության հանդեպ հետաքրքրություն, գերհոգնածություն և նոր շունչ
Ուսանողական տարիներին լուսանկարչությամբ տարվեցի․ Իսպանիայից քույրս էր եկել և նա թվային տեսախցիկ ուներ։ Հետաքրքրությունս շատ մեծ էր։ Մինչ քույրս մեզ մոտ էր, ես տեսախցիկը ձեռքիցս բաց չէի թողնում։ Տեսնելով, թե որքան տարված եմ, ծնողներս գնեցին իմ առաջին հայելային ֆոտոխցիկը: Շա՜տ շնորհակալ եմ նրանցից աջակցության համար։
Այդ պահից սկսած տեսախցիկը միշտ ձեռքումս էր, նկարահանում էի ընկերներիս ու ուսանողական կյանքը։ Որոշ ժամանակ անց սկսեցի կոմերցիոն պատվերներ ստանալ։ Լուսանկարահանում էի ամեն ինչ և, ինչպես բնորոշ է ստեղծագործ մարդկանց մեծամասնությանը, համալսարանի ավարտին ուժասպառ էի եղել: Որոշեցի լուսանկարչությամբ զբաղվել միայն որպես հոբբի: Այս ընդմիջումը տևեց գրեթե 8 տարի։
Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա իմ մասնագիտությամբ՝ նկարիչ - գործվածքների ձևավորող։ Այնուհետև դեկրետ գնացի։ Երեխայի ծնունդը ինձ համար շրջադարձային պահ էր։ Դա ստիպեց վերանայել սեփական հայացքներև և արժեքները: Կյանքի այդ փուլում ես շատ էր լուսանկարահանում աղջկաս և տեսնում էի, թե որքան արագ է նա մեծանում: Դրա հետ մեկտեղ եկավ պահը ֆիքսելու կարևորության ըմբռնումը, և ես սկսեցի էլ ավելի գնահատել լուսանկարչության արժեքը: Ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ վերադառնալ կոմերցիոն նկարահանումներին։
Հիմա լուսանկարչությունն ինձ համար մի ամբողջ փիլիսոփայություն է․ ես օգնում ոմ մարդկանց ֆիքսել իրենց և իրենց ընտանիքը տվյալ պահին, որպեսզի 20-30 տարի անց նրանք կարողանան նայել նկարներին և վերհիշել կյանքի երջանիկ պահերը: Ես իմ հերոսներին միշտ խորհուրդներ եմ տալիս հագուստի վերաբերյալ․ Սովորաբար դա չեզոք գույների և բնական գործվածքներից հագուստ է՝ առանց վառ տպագությունների։ Այդպիսով, նույնիսկ տարիներ անց հերոսների զգացմունքները կադրում առաջնայինը կլինեն։
Լուսանկարչի հիմնական հմտություններից մեկը անմիջական մթնոլորտի ստեղծումն է, քանի որ երբեմն շատ կաշկանդված մարդիկ են գալիս։ Այս դեպքում լուսանկարիչը պետք է մի քիչ էլ հոգեբան լինի, որպեսզի կարողանա օգնել հերոսին իրեն ավելի ազատ զգալ կադրում։
Ընդ որում, շատ կարևոր է լուսանկարչի ճիշտ ընտրությունը։ Ես խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել դուր եկած էջերին և որոշ ժամանակ հետևել հրապարակումներին։ Կարևոր է համոզվել, որ նրա կյանքի աշխարհայացքը և մտքերը նույնպես ձեզ մոտ են։ Այդ դեպում ձեզ հեշտ կլինի միասին աշխատել և լեզու գտնել։ Երբեմն ես ինքս կարող եմ հրաժարվել նկարահանումից, եթե դա իմ պրոֆիլը չէ։
Դիլիջանը՝ որպես ոգեշնչում լուսանկարչի համար
Բնությունն ինձ համար ոգեշնչման թիվ մեկ աղբյուրն է: Դիլիջանում գույների ներկապնակի համադրությունը, որի ականատեսն եմ ամբողջ տարվա ընթացքում, անշուշտ մեծ ազդեցություն է թողնում իմ ստեղծագործական գործունեության վրա։
Նկարահանումների երեք սիրելի վայր Դիլիջանում
Ինձ շատ է դուր գալիս Ֆիոլետովո գյուղի շրջակայքը: Այնտեղ հրաշալի է։ Կարծում եմ, իմ ֆավորիտն է: Երկրորդ սիրելի վայրը Alpine Castle հյուրանոցն է: Եթե խնդրում են քաղաքային նկարահանում, ապա, իհարկե, Թուֆենկյան համալիրն է։ Շատ ֆակտուրային փողոց է:
Այլ մարդկանց պատմություններ
Ավելին մարդկանց մասինՀարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում