Im Toon Dilijan. գեղեցկության և հանգստության իսկական գնահատողների


Im Toon Dilijan՝ յուրահատուկ վայր գեղեցկությունը, հանգստությունը և ներդաշնակությունը գնահատողների համար, որ հայկական և միջազգային ճաշացանկով նրբաճաշակ ռեստորան է:

Im Toon Dilijan-ի հիմնադիրը հայտնի Dolmama ռեստորանների ցանցի հիմնադիր Ժիրայր Ավանյանն է, ով այստեղ նախատեսում էր կառուցել իր առանձնատունը: Բայց վերջին պահին ինչ-որ բան այնպես չստացվեց և «ննջարանները դարձան հյուրանոցի մի մասը, ավտոտնակը դարձավ խոհանոց, խոհանոցն էլ վերածվեց բարի, իսկ մնացած տարածքը՝ ռեստորանի»:

«Սա ոչ ռեստորան է, ոչ հյուրանոց, այլ իսկական տուն, որտեղ ամեն առավոտ ես դիմավորում եմ հյուրերի: Այստեղ խաղաղ ու հարմարավետ է: Ես ուզում էի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր է լիցքաթափվել», - նշում է Ժիրայր Ավանյանը:

Im Toon Dilijan-ը հիշեցնում է նրբագեղ առանձնատուն, որտեղ դուք անպայման կգնահատեք առաջնակարգ ճաշացանկը, նրբաճաշակ դիզայնն ու երաժշտական. ջազային համաշխարհային հիթերով սկավառակներն ընտրված են անձամբ Ժիրայրի կողմից:

Լրացրեք ձևը