Հովք՝ դարպասներ դեպի երկինք
![ovc_1.jpg ovc_1.jpg](/upload/medialibrary/749/6kwuzzzjx0nrmp7mk2m008x1pf3huz1w.jpg)
- Բնակչությունը՝ 435 մարդ (2011)
- Հեռավորությունը Դիլիջանից՝ 25 կմ
- Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1190 մ
- Կլիման՝ բարեխառն, մեղմ
- Միջին ջերմաստիճանն.
- ամռանը՝ +20 C,
- ձմռանը՝ -2 C.
- Հիմնադրման հստակ թվականն անհայտ է
- Հովք տեղանվամբ հիշատակումը՝ 1991
Հովք՝ ոչ մեծ գյուղ Տավուշի մարզում, Դիլիջանից՝ 25 կմ, մարզկենտրոնից Իջևանից՝ 12 կմ հեռավորության վրա: Հովքը Դիլիջան համայնքի ամենաբարձր լեռնային գյուղն է, տեղակայված է ծովի մակերևույթից 1190 մ բարձրության վրա: Տեղի բնակիչներն անվանում են այս վայրը դարպասներ դեպի երկինք. այստեղ բառի բուն իմաստով կարելի է դիպչել ամպերին:
![ovc_2.jpg ovc_2.jpg](/upload/medialibrary/709/5bx1j9gwphme2smm9dj85n7cfh7bmv2k.jpg)
Հովք տեղանվան առաջին հիշատակումը մեզ տանում է Արշակունիներ արքայատոհմի ամառային նստավայր, որն, ըստ աղբյուրների, գտնվում էր ներկայիս Դիլիջանի տարածքում:
![ovc_3.jpg ovc_3.jpg](/upload/medialibrary/3ec/fyy6mk12e2oe6o7lcz9phii193qqdfo9.jpg)
Այդ ժամանակ Դիլիջան համայնքի տարածքները Մեծ Հայքի Այրարատ նահանգի մասն էին:
![ovc_4.jpg ovc_4.jpg](/upload/medialibrary/4a6/dadaa4o5rha34t39mmld39vosncmbn6h.jpg)
Գյուղատնտեսության և բնակչության զբաղվածության հիմնական ուղղություններն են՝
- անասնապահությունը
- բանջարաբուծությունը (լոբի, եգիպտացորեն, սոխ)
- ծխախոտի աճեցում
![ovc_5.jpg ovc_5.jpg](/upload/medialibrary/2c3/05488vsmtp5evds37e4nh082ob9ckews.jpg)
Հովքից ոչ հեռու գտնվում են Աղջկաբերդ և Բագրատունիներ արքայատոհմի գահակալման դարաշրջանի Մանթաշ ամրոցներիի ավերակները:
![ovc_6.jpg ovc_6.jpg](/upload/medialibrary/50d/r92sos93coaikr2hv70tw7ghrpzfxtxa.jpg)
Գյուղի մոտակայքում՝ Իջևան տանող ճանապարհի երկայնքով, գտնվում է արհեստական Քարի լիճը:
Կարելի է տեսնել
- Հովքի ժայռերը
- Աղջկաբերդ ամրոցը
- Մանթաշ ամրոցը
- Քարի լիճը
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում