Աղավնավանք՝ Տավուշի մարզի փառահեղ բնության գրկում
- Բնակչությունը՝ 337 մարդ
- Հեռավորությունը Դիլիջանից՝ 26 կմ
- Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ
- Կլիման՝ բարեխառն, մեղմ
- Միջին ջերմաստիճանն.
- ամռանը՝ +19 C,
- ձմռանը՝ -3 C.
- Հիմնադրման տարի՝ 1950 թ.
Աղավնավանք՝ գյուղ Տավուշի մարզում, տեղակայված Գետիկ գետի երկու ափերին: Փոքրիկ, բայց չափազանց գեղատեսիլ գյուղ, որն առանձնանում է իր լեռնային ցայտուն լանդշաֆտով. Աղավնավանքը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է վեհապանծ ժայռերով և լեռնագագաթներով:
Միջնադարյան Աղավնավանք եկեղեցին, հին խաչքարերն ու այլ պատմամշակութային հուշարձանները վկայում են այն մասին, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել մոտավորապես 900 տարի առաջ՝ դեռևս մոնղոլական արշավանքներից առաջ:
Ներկայումս Աղավնավանքի ամենագլխավոր գեղատեսիլ հանգստյան գոտիներից է Կարմրածառի պուրակը: Այստեղ կարելի է զգալ Դիլիջանի ազգային պարկի փառապանծ, ցայտերանգ, բայց միաժամանակ գեղատեսիլ ու մեղմ բնության միահուսումը:
Կարմրածառի պուրակի միջով է անցնում XII դարի միջնադարյան համալիր Աղավնավանք տանող ճանապարհը: Սա Տավուշի մարզի՝ անտառի թավուտում թաքնված ևս մեկ ճարտարապետական ու պատմամշակութային կոթող է:
Գյուղատնտեսության և բնակչության զբաղվածության հիմնական ուղղություններն են՝
- անասնապահությունը
- հացահատիկի աճեցումը
- կարտոֆիլի աճեցումը
- ծխախոտի աճեցումը
Գյուղից 2 կմ դեպի հյուսիս-արևելք տեղակայված է XI-XII դդ. գմբեթավոր Անապատ եկեղեցին, իսկ 10 կմ դեպի հյուսիս՝ XIV-XVII դդ միջնադարյան Աղավնուտ բնակավայրի ավերակները:
Ինչ տեսնել:
- Կարմրածառի պուրակը,
- Աղավնավանք վանական համալիրը,
- Դիլվադոս հյուրատունը.
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում