Գոշ՝ ականավոր մտածող Մխիթար Գոշի հետքերով

gosh_1.jpg
  • Բնակչությունր՝ – 1 115
  • Հեռավորությունը Դիլիջանից` – 22 կմ
  • Բարձրությունը ծովի մակերևույթից` – 1 080 մ
  • Կլիման՝ բարեխառն, մեղմ
  • Միջին ջերմաստիճանն.
    • ամռանը՝ +19, +25°С
    • ձմռանը՝ -2, -7°С
  • Հիմնադրման տարի՝ 1840 թ.
gosh_2.jpg

Գոշը հին գյուղ է Տավուշի մարզում, գտնվում է Գետիկ գետի ձախ ափին, հայտնի է Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկով՝ միջնադարյան վանական համալիր Գոշավանքով:

gosh_3.jpg

Այժմյան Գոշ գյուղի տարածքում բնակավայրեր են եղել նրա հիմնադրումից շատ ավելի առաջ, ինչի մասին վկայում են այդ տարածքում հայտնաբերված պատմական հուշարձանները: Սկզբնապես այդ բնակավայրերը, ինչպես և Աղստև գետի երկայնությամբ ողջ տարածքը, գտնվում էին Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում:

XII դարում հայ  ականավոր մտածող Մխիթար Գոշը հիմնեց Նոր Գետիկ վանքն ավելի հին, երկրաշարժից ավերված վանքի՝ Գետիկի տեղում: 1213թ., Մխիթար Գոշի մահից հետո, վանքն անվանվեց Գոշավանք (Գոշի վանք): Միջնադարյան վանական համալիր Գոշավանքը միջնադարյան Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլ նաև կրթական կենտրոնն էր, իսկական համալսարան, որտեղ դասավանդում էին փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ գիտություններ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև երկրի գլխավոր ու հայտնի պատմամշակութային, ճարտարապետական և հոգևոր կենտրոններից մեկն է:

gosh_4.jpg

Գոշ գյուղը հիմնվել է 1840-1845 թթ.-ին Բարեկամավան և Կոթի գյուղերից եկած վերաբնակիչների կողմից։ Այդ շրջանում Գոշ գյուղն, ինչպես նաև այժմյան Դիլիջանի տարածքը Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի կազմում էին: 1865թ.-ին հրատարակված «Ռուսական կայսրության աշխարհագրական-վիճակագրական բառարանում» հիշատակվում է, որ գյուղն ուներ 18 տնտեսություն, որտեղ ապրում էր 113 մարդ:

gosh_5.jpg

Ներկայումս Գոշի բնակչությունը կազմում է մոտ 1000 մարդ:

gosh_6.jpg

Գյուղատնտեսության և բնակչության զբաղվածության հիմնական ուղղություններն են՝

  • անասնապահությունը
  • բանջարաբուծությունը
  • ծխախոտի աճեցումը
  • սպասարկման, զբոսաշրջության ոլորտ:
gosh_7.jpg

Գոշավանք համալիրի տարածքում պահպանվել են 13-րդ դարի խաչքարեր, որոնք առանձնանում են նուրբ և հմուտ փորագրումով, ինչի համար կոչվում են «ասեղնագործ խաչքարեր»: Այստեղ է գտնվում նաև Մխիթար Գոշի դամբարանը: 2013թ.-ին այս վայրում տեղադրվել է նրա արձանը: Գյուղի հյուսիսային հատվածում՝ Գոշավանքից 150մ հեռավորության վրա, գտնվում է X-XIII դարերով թվագրվող գերեզմանատուն:

gosh_8.jpg

Գոշավանքի և միջնադարի ժամանակաշրջանի մյուս հուշարձանների հետ մեկտեղ գյուղը հայտնի է իր բարեխառն կլիմայով և մեղմ լեռնային լանդշաֆտներով, նրանից ոչ հեռու՝ վանական համալիրից 2 կմ դեպի հարավարևելք, գտնվում է անտառային մեծ տարածության մեջ թաքնված գեղատեսիլ Գոշ լիճը: Գոշավանքից դեպի լիճն ընկած ուղին հրաշալի տարբերակ կլինի քայլարշավի սիրահարների համար:

Մոտակա տեսարժան վայրերը՝

  • Գոշավանքի վանական համալիրը
  • Մխիթար Գոշի արձանը
  • Մխիթար Գոշի դամբարանը
  • Միջնադարյան խաչքարերը
  • «Խաչի տապ» մատուռը
  • Գոշ լիճը

Լրացրեք ձևը