Խաչարձան՝ գեղատեսիլ հովիտներ և հովվերգային բնապատկերներ
- Բնակչությունը՝ 360 մարդ (2011)
- Հեռավորությունը Դիլիջանից՝ 24 կմ
- Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ
- Կլիման՝ բարեխառն, մեղմ
- Միջին ջերմաստիճանն.
- ամռանը՝ +20 C,
- ձմռանը՝ -2 C.
- Հիմնադրման տարին՝ անհայտ
- Խաչարձան անվանման հիշատակումը՝ 1991 թ.
Խաչարձանը ոչ մեծ, բարձր լեռնային գյուղ է Տավուշի մարզում՝ տեղակայված Խաչարձանի գետաբերանում: Գտնվում է ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա և առանձնանում է լեռնային ու մարգագետնային գեղատեսիլ բնապատկերներով: Խաչարձանը գտնվում է Աղավնավանքի հարևանությամբ, ինչի պատճառով այդ գյուղերի լանդշաֆտներն ու բնական հարստությունները, գուցե, նույնը թվան:
«Խաչարձան» բառի առաջացումը մեկնաբանվում է «խաչ» և «արձան» արմատներով:
Գյուղատնտեսության և բնակչության զբաղվածության հիմնական ուղղություններն են՝
- անասնապահությունը
- դաշտավարությունը
- բանջարաբուծությունը
Խաչարձանի հարավային հատվածում գտնվում են հինավուրց «Խաչի տապ» մատուռի փլատակները, ինչպես նաև մ.թ.ա I-II հազարամյակներով թվագրվող գերեզմանաթմբերը: Խաչարձանի մոտակայքում են գտնվում նաև հնամենի Ճերմակավան ու Գեղատապ գյուղերի փլատակները:
Մոտակայքում կարելի է տեսնել.
- «Խաչի տապ» մատուռը
- Հնամենի Ճերմակավան ու Գեղատապ գյուղերը
- Գեղատեսիլ հովիտներն ու մարգագետինները
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում