Թեղուտ. Դիլիջանի և Իջևանի խաչմերուկում
- Բնակչությունը՝ 1583 մարդ (2015)
- Հեռավորությունը Դիլիջանից՝ 8 կմ
- Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1150 մ
- Կլիման՝ բարեխառն, մեղմ
- Միջին ջերմաստիճանն.
- ամռանը՝ +19, +25 C
- ձմռանը՝ -2, -7 C.
- 1925 թ. (որպես Ջարխեչի շրջան)
- 1923 թ. (որպես առանձին բնակավայր)
Թեղուտ՝ ոչ մեծ գյուղ Տավուշի մարզում՝ Դիլիջանից դեպի հյուսիս-արևելք մի քանի կիլոմետր հեռավորությամբ, տեղակայված Աղստև գետի ձախ ափին: Գյուղը գտնվում է Դիլիջանը Տավուշի մարզի վարչական կենտրոնին՝ Իջևանին կապող գլխավոր ճանապարհի անմիջական հարևանությամբ:
Գյուղից ոչ հեռու՝ անտառային գեղատեսիլ գոտում, գտնվում է Պարզ լիճը՝ Տավուշի մարզի կարևորագույն բնական հուշարձաններից մեկը:
Թեղուտ համայնքը հիմնվել է 1925 թ. և համարվել է Ջարխեչի (այժմ Հաղարծին) շրջաններից մեկը, իսկ 1993 թ. նոյեմբերի 5-ին Թեղուտը դարձավ առանձին բնակավայր:
Գյուղատնտեսության և բնակչության զբաղվածության հիմնական ուղղություններն են՝
- անասնապահությունը,
- դաշտային բույսերի աճեցումը,
- բանջարաբուծությունը
Ներկայիս Թեղուտի տարածքում հայտնաբերվել են բրոնզե դարի գտածոներ և հայկական գերեզմանատուն, որն ունի 6000 տարվա պատմություն: Գյուղից 5 կմ դեպի հյուսիս ' «Չերի Գղեր» տարածքում, գտնվում են Արտաշես I-ից մնացած, հայատառ փորագրված արձանագրությամբ 2 սահմանագծային քարեր։
#mustsee Մոտակայքում կարելի է տեսնել.
- Պարզ լիճը,
- Հաղարծին վանական համալիրը,
- Ջուխտակ վանքը (Ջուխտակավանք)
- Արտաշես I-ից մնացած սահմանագծային քարերը։
Մի՛ շփոթեք: Հարևան Լոռու մարզում կա նույնանուն Թեղուտ գյուղ:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում