Հայաստանի Կենտրոնական բանկի կրթական-հետազոտական կենտրոնը. նորարարություններ, զարգացում և հայկական դրամի թանգարանը


2013 թ.-ից Դիլիջանում գործում է Հայաստանի Կենտրոնական բանկի կրթական-հետազոտական կենտրոնը: Նեոֆուտուրիստական ոճով կառուցված ժամանակակից շենքը (հեղինակ՝ Լևոն Խրիստափորյան) միանգամից աչքի է ընկնում քաղաք մտնելիս և ճանապարհում է մեզ դեպի նոր, նորարարությունների համար բաց Դիլիջան: 

Կենտրոնի բացումը նպաստեց քաղաքի ֆինանսատնտեսական ոլորտի աշխուժացմանը: Դա նորագույն տեխնոլոգիական որոշումներով հագեցած ինստիտուտ է, որտեղ անց են կացվում էկոնոմիկայի ու ֆինանսների ոլորտներում տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ, իրականացվում են Հայաստանի Կենտրոնական բանկի կադրերի վերաորակավորման ուսումնական ծրագրեր: Կենտրոնի ստեղծումից հետո նկատվում է քաղաքի ֆինանսատնտեսական ոլորտի զարգացում: 

money (1).jpg

Քաղաքի հյուրերին կհետաքրքրի էքսկուրսիան դեպի Կենտրոնին կից գործող Հայկական դրամի թանգարան, որի ընթացքում ձեզ կպատմեն ոչ միայն հայկական արժույթի պատմության մասին, այլև տարածաշրջանում առևտրային հարաբերությունների մասին: 

Ցուցադրությունների սրահում ներկայացված գումարի ձևափոխումների միջոցով մենք կիմանանք պատմական կարևոր իրադարձությունների, տարածաշրջանային հակամարտությունների, քաղաքական և տնտեսական փոփոխությունների մասին երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում: 

Ցուցադրության են ներկայացված մեր թվարկությունից առաջIV դարով թվագրվող թանկարժեք մետաղադրամներ, Տիգրան Մեծի դարաշրջանի, Արտաշեսյաններ արքայատոհմի և արքայական ու իշխանական այլ տոհմերի մետաղադրամներ: Այստեղ դուք կիմանաք, թե ինչ է պատկերված եղել Հայաստանի Առաջին Հանրապետության փողերի վրա, ինչպես նաև կբացահայտեք ժամանակակից Հայաստանի Հանրապետության թղթադրամների և մետաղադրամների վրա պատկերված սիմվոլների նշանակությունը: 

money (2).jpg

Ցուցադրության մի մասն են կազմում նաև արտասահմանյան փողերը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ արշավանքների ժամանակներից մնացած մետաղադրեմներով, վերջացրած Արաբական խալիֆաթի փողերով: Ցուցադրությունում ներկայացված են նաև Ռուսական Կայսրության և ԽՍՀՄ ժամանակներից մնացած թղթադրամներ և արժեթղթեր:

Դրամագիտության սիրահարները կգնահատեն Հայաստանի ԿԲ կողմից թողարկված և երկրի քաղաքական ու մշակութային նշանակալից իրադարձություններին նվիրված հուշադրամներով դարակաշարերը:


Լրացրեք ձևը