Քաղաքային այգին և արհեստական լիճը
Անկախ այն բանից, թե հանգստի ինչ տեսակ եք դուք նախընտրում, ինչ ժամկետով եք եկել, այս փոքր քաղաքում կարելի է գտնել ձեր սրտի ուզածը: Դիլիջանի թոփ վայրերից մեկը համարվում է քաղաքային այգին և արհեստական լիճը: Սա գլխավոր հանգստյան գոտիներից մեկն է, որն այնքան է սիրվել տեղի բնակիչների և զբոսաշրջիկների կողմից, որ սկսել է ասսոցացվել քաղաքի կենտրոնի հետ: Այստեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ թեյ Cafe #2 -ում, հեծանիվ վարել, մասնակցել տարբեր միջոցառումների, նկարվել «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանի հետ և փորձել այն նույն լեգենդար դիլիջանյան ջուրը, որն այնքան գովաբանում էր Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորած հերոսը, ձեռք բերել handmade հուշանվերներ: Վերջապես, դիլիջանյան լճի շուրջն ընկած քաղաքային այգին և տարածքը հրաշալի վայր են ընտանեկան, ռոմանտիկ և պարզապես միայնակ զբոսանքի համար:
Պուրակային գոտում է գտնվում Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որտեղ կարելի է ստանալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը քաղաքի, հանգստյան գոտիների մասին, ինչպես նաև վարձակալությամբ վերցնել հեծանիվներ, վրաններ և զբոսաշրջային այլ սարքավորումներ:
Քաղաքային զբոսայգու տարածքում գործում է Հայաստանի ամենամեծ Verev պարանայգին, բասկետբոլի հարթակը, ընտանեկան, երեխաների հետ հանգստի համար նախատեսված գոտիները:
2018 թվականին«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը սկսեց Դիլիջանի քաղաքային պուրակի վերականգնումն ու արդիականացումը: Դա IDeA հիմնադրամի ավելի երկարաժամկետ՝ Դիլիջանը մշակութային, կրթության, առողջապահության և զբոսաշրջային կենտրոնի վերածելու տեսլականի դրսևումներից մեկն է:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում