Աղավնավանք վանական համալիրը


Աղավնավանք վանական համալիրը գտնվում է նույնանուն գյուղի մոտակայքում, կարմրածառի պուրակի հենց սրտում։. Մեզ քիչ տեղեկություններ են հասել այս համալիրի մասին։ Հայտնի է, որ այն կառուցվել է մոտավորապես XII-XIII դդ. և հայկական եկեղեցական ճարտարապետության դասական օրինակ է։

Ցավոք, ժամանակը չի խնայել Ադավնավանքը։ Վանքը գտնվում է ցածրադիր ժայռերի լանջին և դարերով ենթարկվել է քամիների ներգործությանը, նրա պատերը ծածկվել են մամուռով, իսկ գմբեթն իրականում ավերված է և պատվում է խոտով։

Եկեղեցին իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ ոչ մեծ կամարներով կառույց, որ առանձնանում է հազվագյուտ քարի դեղնավուն գույնով։ Խորանի արևմտյան ճակատներին պահպանվել են փորագրության հետքեր բարձր միջնադարի համար բնորոշ զարդաքանդակներով և տառաչափով։ Վանքից դեպի հարավ պահպանվել են շատ կառույցների, հավանաբար, եկեղեցական ծուխի նախկին խցիկների և տնտեսական կառույցների փլատակներ։

Աղավնավանքը հայերենով բացվում է որպես «աղավնու վանք»։ Վանքի պատերի քարի յուրօրինակ, բաց գույնն ու շրջապատող բնապատկերը իսկապես ստեղծում են հանգստությանքա և խաղաղության մթնոլորտ՝ համահունչ «աղավնու վանքին»:

Եկեղեցին գտնվում է կարմրածառի պուրակում՝ Դիլիջանի ազգային պարկի ինքնատիպ անտառային տարածության մեջ: Կարմրածառի պուրակի որոշ ծառեր մոտ 400 տարեկան են: Էլ չխոսենք վանական համալիրի մասին, որ ավելի հին է:

Լրացրեք ձևը