Ջուխտակավանք վանական համալիրը
Այս և հաջորդ վանական համալիրները, որոնց մասին մենք ստորև կպատմենք, չեն կարող գլուխ գովել զբոսաշրջիկների կողմից նույնքան ճանաչված լինելով, որքան Հաղարծինը կամ Գոշավանքը: Բայց դա ընդհանրապես չի պակասեցնում նրանց պատմական և գեղագիտական արժեքը, այլ, ավելի շուտ, հակառակը՝ սևեռում է նրանց հանդեպ զբոսաշրջային և հետազոտական ավելի մեծ ուշադրություն: Չէ՞ որ այդ վանքերի մասին այդքան էլ շատ տեղեկատվություն չի պահպանվել:
Ցավոք, ներկայումս Ջուխտակավանքն ու Աղավնավանքը գտնվում են կիսավեր վիճակում, իսկ Մաթոսավանք համալիրը՝ ամբողջությամբ փլատակների մեջ:
Ջուխտակավանքը (Ջուխտակ) գտնվում է Դիլիջանից 3 կմ դեպի արևմուտք, լեռան լանջին, Աղստև գետի փոքր վտակների միջև:
Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Աստվածածնի (1201 թ.) և Սբ. Գրիգորի: Հենց այդ պատճառով ժողովրդի մեջ համալիրն անվանեցին «ջուխտակավանք», թարգմանաբար՝ «զույգ վանք»: Որոշ աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է որպես Գիշերավանք:
«Եկեղեցիների պատերի վրա պահպանված գրություններում հիշատակվում են եկեղեցու հին անունները. գրություններից մեկում այն հիշատակվում է ինչպես Պետրոսի վանք (Պյոտրի վանք, ըստ խմբագրի), մյուսում՝ Գիշերավանք»:
Սբ. Աստվածամոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցին վանական համալիրի արևմտյան կառույցն է: Եկեղեցու պատերը զարդարված են գրություններով, որոնցից մեկում հիշատակվում է եկեղեցու շինարարի՝ Սարգսի անունը:
«Եկեղեցին ինչպես դրսից, այնպես էլ ներսից ուղղանկյունաձև է։ Առանց սյուների և գմբեթի։ Իր ձևով այն հիշեցնում է միանավ բազիլիկատիպ, կամարաձև ծածկով, երկթեք տանիքով, գեղեցիկ քիվով եկեղեցի: Արևելյան մասում կա բեմ և երկու փոքր խորան պատուհաններով։ Հատակը և տանիքը ծածկված են քարե սալիկներով։ Միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում»:
Սբ. Գրիգորը գտնվում է Սբ. Աստվածամոր եկեղեցուց 20 մ դեպի արևելք և իրենից ներկայացնում է ոչ մեծ կենտրոնագմբեթ կառույց ու առանձնանում է քարի հմուտ փորագրությամբ և հարթաքանդակներով: Հավանաբար, եկեղեցին կառուցված է եղել Սբ. Աստվածամոր եկեղեցուց մի քիչ ավելի վաղ։
Եկեղեցուց ոչ հեռու գտնվում են միջնադարյան մի քանի խաչքարեր, զարդարված նուրբ փորագրությամբ։ Այստեղ պահպանվել է նաև միջնադարյան ոչ մեծ գերեզմանոց։
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում