Մաթոսավանք վանական համալիրը


Ջուխտակավանքի դիմաց՝ Դիլիջանից 3,5 կմ դեպի արևմուտք ընկած անտառոտ լանջին է գտնվում Մաթոսավանք վանական համալիրը:

Համալիրը բաղկացած է երեք, մեկը մյուսին կից կառույցներից՝ Սբ. Աստվածամոր եկեղեցուց, գավիթից և գրապահոցից:

Սբ. Աստվածամոր եկեղեցին (Սուրբ Աստվածածին) կառուցվել է 1205 թ. և իրենից ներկայացնում է կամարապատ ոչ մեծ կառույց: Մուտքի երկու կողմերից պահպանվել են երկու խաչքարներ: Եկեղեցու պատի տակ՝ հյուսիսային կողմում, գտնվում է ևս մեկ՝ 1251 թ. թվարկվող և հմտորեն քանդակած խաչքար:

Կամարապատ են նաև գավիթն ու գրապահոցը: Դրանց հիմնման հստակ տարեթիվն անհայտ է:

Ներկայումս վանքի ներսի պատերն ամբողջությամբ պատված են մամուռով: Փլուզված գմբեթը բացակայում է: Իր գոյության 800 տարիների ընթացքում վանքն այնքան է միաձուլվել շրջակա միջավայրին, որ զբոսաշրջիկները պարզապես կարող են չնկատել նրան:

Լրացրեք ձևը