Гора Димац

Դիմաց լեռ. Դիլիջանի բնության հրաշք

Դիմաց լեռը, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Հայաստանի հյուսիս-արևելքում, իսկական դրախտ է ճանապարհորդների և բնության սիրահարների համար։ Ի՞նչն է այնտեղ յուրահատուկ։ Եթե դուք փնտրում եք էքստրեմալ արկածներ և հիասքանչ լանդշաֆտներ, ապա սա ճիշտ վայր է ձեզ համար։ Լեռան գագաթները ծածկված են կանաչ ալպիական մարգագետիններով, որտեղ ծաղկում են վառ ծաղիկներ, իսկ այստեղից բացվող տեսարանը անտարբեր չի թողնի նույնիսկ ամենամոլի ճանապարհորդներին:

Կարճ նկարագրություն

Դիմացը Տավուշի մարզում գտնվող լեռնագագաթ է, Իջևանի լեռների հարավ-արևմտյան մասում, Հաղարծին գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից մոտ 2378 մետր բարձրությամբ այն բարձրանում է շրջակա անտառների և հովիտների վրա: Դիմաց լեռը տեսանելի է Դիլիջան քաղաքի գրեթե ցանկացած կետից, ինչպես նաև երևում է Դիլիջանի արգելոցում արշավների ժամանակ:

Այս հոյակապ բնական տեսարժան վայրը հայտնի է իր յուրահատուկ բնությամբ, բազմազան բուսականությամբ, ինչպես նաև շրջակա լեռների և հովիտների տպավորիչ պանորամային տեսարաններով:

Ինչպե՞ս հասնել

Гора Димац

Դեպի Դիմաց տանող ճանապարհը հեշտ չէ. ձեզ սպասվում է իսկական էքստրիմ՝ անցումներով, իջվածքներով, ձորերի մոտ գտնվող ճանապարհներով: Անհրաժեշտ է սար գնալ արտաճանապարհային մեքենաներով և շրջակա միջավայրին տիրապետող վարորդի ուղեկցությամբ։ Հատուկ ձեզ համար #GotoDili-ն պատրաստել է արտաճանապարհային շրջագայություն՝ հարմարավետ և կահավորված ջիպերով։ Փորձառու էքսկուրսավարը և վարորդը կկազմակերպեն ձեզ համար անմոռանալի ճամփորդություն, ինչպես նաև կապահովեն Ձեր անվտանգությունը։

Ի՞նչ է սպասվում ձեզ

Гора Димац

Շրջագայության առաջին մասը բաղկացած է Դիմաց տանող ապշեցուցիչ լանդշաֆտներից. դրանք կանաչ մարգագետիններ և հովիտներ են՝ արածող կովերով և վայրի ձիերով, կարծես գովազդից: Նախիրներին այստեղ ուղեկցում են մոտակա գյուղերում ապրող հովիվները, իսկ հավատարիմ կովկասյան հովիվ շները՝ գամփռները, պաշտպանում են նրանց գայլերի ու շնագայլերի հարձակումներից։ Դիմաց տանող ճանապարհին արժե կանգ առնել։ Հնարավորություն կունենաք տեսնել Շագոտի ջրվեժը՝ թաքնված ժայռոտ պատերի ճեղքերում։ Ջրվեժի բարձրությունը 46 մետր է, այն գտնվում է Դիմացից արևելք։ Այս շունչը կտրող տեսարանը վայելելու համար ձեզ հարկավոր է մի փոքր քայլել։ Մեր զբոսավարները կուղեկցեն ձեզ և ճանապարհին գեղեցիկ լուսանկարներ կանեն։ Իսկ այն մասին, թե ինչպիսի տեսարաններ են ձես սպասվում վերևում, խոսելն ավելորդ է։ Դա պետք է տեսնել սեփական աչքերով։ Դիմաց լեռը պարբերաբար պարուրում են ծխագույն ամպերը, և դուք զգում եք, որ գտնվում եք երկնքում լողացող կղզում: Հանգստացեք և վայելեք ձեր առջև բացվող տեսարանը և անմիջապես տեղում եփվող՝ դիլիջանյան խոտաբույսերից պատրաստված բուրավետ թեյը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Դիմաց լեռը դարձել է Հայաստանի ամենահայտնի վայրերից մեկը։ Պատահաբար տեսնելով այս վայրերի լուսանկարներն ու տեսանյութերը՝ շատերն են շտապում սեփական աչքերով տեսնել ողջ գեղեցկությունը: Իսկ վստահելով #GotoDili-ին ձեր ճամփորդության կազմակերպումը, այն կլինի ոչ միայն հուզիչ, այլև ամենակարևորը՝ հնարավորինս հարմարավետ և ապահով։

Լրացրեք ձևը