Հուշարձան «Միմինո» ֆիլմի հերոսներին


Վալիկ ջան։ Մեր մոտ` Դիլիջանում, խոհանոցում բացում ես հասարակ ծորակը, ջուր է հոսում, երկրորդ տե՜ղն է գրավում աշխարհում։
— Իսկ առաջինը Երևանում է, հա՞:
— Ոչ, Սան Ֆրանցիսկոյում։

Քանդակի հեղինակը Արմենակ Վարդանյանն է:

Խորհրդային շրջանի ամենաճանաչված «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը, որ հայտնվեց արհեստական լճի մոտակայքում 2011 թ., անկասկած, քաղաքի ամենահայտնի և ամենաշատ լուսանկարվող զբոսաշրջային օբյեկտն է: Հուշարձանի շուրջը միշտ մարդաշատ է, համենայն դեպս, մենք այդ տեղը դեռ դատարկ չենք տեսել, գուցե տեսել ենք, բայց միայն վատ եղանակին:

Զբոսաշրջիկները լուսանկարվում են ֆիլմի հերոսների բրոնզե քանդակների հետ և փորձում են դիլիջանյան հենց այն ջուրը, որը շատ էր գովում Ֆրունզիկ Մկրչյանի մարմնավորած հերոսը՝ բեռնասայլի բարեսիրտ վարորդ Ռուբիկ Խաչիկյանն «արևոտ Դիլիջանից»:

Ֆրունզիկ Մկրտչյանի (Ռուբեն Խաչիկյան), Վախթանգ Կիկաբիձեի (Վալիկո Միզադարի) Եվգենի Լեոնովի (Իվան Վոլոխով) մարմնավորած հերոսները խորհրդանշում են երեք ժողովրդի՝ հայերի, վրացիների և ռուսների բարեկամությունը: Բրոնզե այս հորինվածքը ոչ միայն հիշողության տուրքն է լեգենդար ֆիլմին, այլ նաև քաղաքական պայքարից ու խառնակչությունից հեռու մարդկային անկեղծ փոխհարաբերությունների խորհրդանիշ է: Հնարավոր է, հենց դա է պատճառը, որ և ֆիլմը, և դերասանները, և քանդակը այդքան դուր են եկել զբոսաշրջիկներին:

Դիլիջանի Միմինո հուշարձանը խորը սիմվոլիզմ է կրում՝ ծառայելով ոչ միայն որպես ժողովուրդների բարեկամության նշան, այլև որպես կենարար ջրի աղբյուր՝ պուլպուլակ։ Հայաստանում պուլպուլակները ավանդաբար տեղադրվում են կարևոր իրադարձությունների պատվին կամ մտերիմ մարդկանց հիշատակին։ Անցորդը, խմելով այս աղբյուրից, երախտագիտությամբ կհիշի այս պուլպուլակով անմահացածներին։ Պուլպուլակները կարող են լինել տարբեր տեսակի՝ փոքր շատրվաններից մինչև խաչքարերի կողքին տեղադրված պուլպուլակներ։

Լրացրեք ձևը