Հարբած անտառ։ Կատարյալ հայքինգ-երթուղի սկսնակների համար


Հարբած անտառ՝ հիասքանչ տարբերակ քայլարշավների և հայքինգի սիրահարների համար։ Անտառ հասնելու համար պետք չէ քաղաքից դուրս գալ. հարբած անտառը գտնվում է հենց Դիլիջանում։

Հարբած անտառ տանող հայքինգ-արահետը կատարյալ կլինի սկսնակների համար։ Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ երթուղին հայքինգի փորձառու սիրահարներին կստիպի ձանձրանալ։ Նախևառաջ, այստեղից հրաշալի տեսարան է բացվում հենց դեպի Դիլիջան։ Երկրորդ, հարբած անտառը բնության առեղծվածային հուշարձան է. արդեն միայն այս վայրի անվանումն ասում է այն մասին, որ մենք գործ ունենք ոչ այնքան սովորական անտառային տարածության հետ։

Ուրեմն ինչու՞ է այս անտառի անունն այդքան սադրիչ և հիշվող։ Ինչու՞մն է այս վայրի բացառիկությունը։

Բանն այն է, որ սոճիների բներն այս անտառում ծռված և կռացած են. տեղացիներին այս ծառերը հիշեցրել են հարբած մարդու։ Այստեղից էլ այդ անվանումը՝ «հարբած անտառ»։ Այդ երևույթն ունի նաև գիտական բացատրություն. անտառում ծառերը «հարբել են» սողանքների հետևանքով։

Լրացրեք ձևը