«Ռոտոնդան» և նոր ամֆիթատրոնը


XIX դ. վերջին դիլիջանցիներն իրենց միջոցներով քաղաքի գեղատեսիլ անկյունում կառուցում են «Ռոտոնդա» ամառային թատրոնը: Հենց այստեղ 1905 թ. բեմադրվեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Դիլիջանում հյուրախաղերով հանդես էին գալիս Թբիլիսիի, Բաքվի և Ալեքսանդրապոլի թատերական խմբերը: Ցավոք, 1948 թ. բացօթյա թատրոնը փակվեց մշակույթի բաժնի կողմից, բայց «Ռոտոնդայում» համերգների, գրականագիտական ընթերցանության և այլ միջոցառումներ անցկացնելը դեռ երկար շարունակվեց։ Ներկա պահին ամառային թատրոնը լուրջ վերանորոգման կարիք ունի։

2009 թ. քաղաքային իշխանությունների որոշմամբ Դիլիջանի կենտրոնում կառուցվեց ամֆիթատրոն, որպես տուրք քաղաքի մշակութային ավանդույթներին, մասնավորապես, թատրոնի մշակույթին:

Փոքրիկ անսամբլը, որը բաղկացած է ամֆիթատրոնից, աղջկա քանդակից՝ սափորը ձեռքին և դասական կամարից՝ սյուներով, պատրաստված է հունական ոճով։ Դրա համար քաղաքի հյուրերը միշտ չէ, որ գլխի են ընկնում, որ սա բոլորովին նոր ամֆիթատրոն է։

Ներկայումս ամֆիթատրոնում անցկացվում են տարբեր մշակութային և երիտասարդական միջոցառումներ: Այստեղից բացվում է նաև հիանալի տեսարան դեպի Դիլիջան։

Լրացրեք ձևը