TUMO Dilijan: Պատուհան դեպի նորարությունների աշխարհ Տավուշի մարզի երեխաների համար
2013թ. Հայաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ Դիլիջանում բացվում է TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը. հենց Դիլիջանից է սկսում ընդլայնել իր աշխարհագրությունը բացառիկ և նորարարական հայկական նախագիծը, որը շուտով դուրս կգա հանրապետության սահմաններից շատ հեռու և կդառնա երկրի իսկական հարստությունը:
Դիլիջանյան TUMO կենտրոնի ուսումնական ծրագիրը ներառում է բոլոր 14 հիմնական ուղղությունները՝ ծրագրավորում, կայքերի մշակում, ռոբոտաշինություն, 3D-մոդելավորում, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, նոր մեդիա, անիմացիոն դիզայն, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, լուսանկարչություն, անիմացիա, ֆիլմերի ստեղծում և դեռահասներին տրամադրում է ստեղծագործելու և զարգանալու համար բացառիկ տարածություն՝ զինված ամենաժամանակակից սարքավորումներով:
TUMO Dilijan էկոհամակարգը չի սահմանափակվում Դիլիջանի կենտրոնով: Նրան են կցված Բերդ, Գավառ, Սևան քաղաքների շարժական TUMO-տուփերը: TUMO Dilijan-ի սովորողների ընդհանուր թիվը ավելի քան 1700 աշակերտ է:
Դիլիջանի TUMO-ի գործառնությունների տնօրեն Գևորգ Տիրատուրյանի խոսքով, նախատեսվում է ևս 5 տուփերի բացում. «սահմանամերձ Ճամբարակում, Արծվաբերդում, Ազատամուտում և 2 տուփ էլ Իջևան քաղաքում»:
«TUMO Տուփը մեկնարկվել է բոլոր երեխաներին ավելի մոտ լինելու նպատակով, անկախ նրանց գտնվելու վայրից, որպեսզի նրանք հասանելիություն ունենան դեպի բազային տեխնոլոգիական կրթություն ու նորարարություններ: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, մեր կոնցեպցիայի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայաստանի երեխաներին անվճար նորարարական կրթություն տալն է: Մեր տուփերում աշակերտներն ինքնուրույն անցնում են աշխատարանների ամբողջական շարքեր, սակայն ավարտում են ուսումնառությունն ու խորանում են մասնագիտացման մեջ արդեն մեր մոտ՝ Դիլիջանում»,ընգծում է նա:
Այսպես, Դիլիջանյան TUMO կենտրոնը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի՝ մի ամբողջ տարածաշրջանի երեխաների համար պատուհան է դեպի նորարությունների և տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհ: 12-ից 18 տարեկան երեխաները ստանում են մրցունակ կրթություն ամենապահանջված Digital մասնագիտություններով:
Առավել ևս, TUMO-ն ստեղծագործ և համակարգային մտածողության զարգացման, ստեղծագործելու և ընկերություն անելու, համարձակ գաղափարների և երևակայության իրակագործման տարածություն է: Ինչպես նշում է Գևորգ Տիրատուրյանը, այդ բոլոր հմտությունները կօգնեն դեռահասներին ոչ միայն բաց լինել ժամանակակից Digital-արդյունաբերությանը, այլ նաև կիրառել ստացած գիտելիքները սեփական տանը՝ ի շահ սեփական տան և գյուղի զարգացման:
Օրինակ, Տավուշի մարզում կենսագործունեության հիմնական ուղղությունները զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունն են: Զբոսաշրջության ոլորտում մեր շրջանավարտները կկարողանան զբաղվել գրագետ SMM-ով, կոնտենտով (content-writing, content-management), գյուղատնտեսության մեջ անհրաժեշտ են smart-համակարգեր, ռոբոտներ և այլն: Կարևոր է նաև հիշել մեր սահմանամերձ մարզի անվտանգության և բնության պահպանման ապահովման տեխնոլոգիաների մասին»,- ընդգծում է Գևորգ Տիրատուրյանը:
TUMO դիլիջանյան կենտրոնում նաև անց է կացվում ամենամյա ամառային TUMO Camp ճամբարը, բաց աշխատաշուկաներ և արհեստավարժության դասեր, ինչպես նաև կինոդիտումներ և ֆիլմերի քննարկումներ բոլոր ցանկացողների համար:
Տեղեկություն TUMO-ի մասին
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011 թ.: Նորարարական դպրոցի հիմնադիրներն են Սեմ Սիմոնյանն ու Սիլվա Սիմոնյանը: Գլխավոր տնօրենն է Մարի Լու Փափազյանը:
2013 թ. TUMO-ն սկսեց ընդլայնել աշխարհագրությունը Հայաստանով և Արցախով. կենտրոններ բացվեցին Դիլիջանում, Գյումրիում ևՍտեփանակերտում: 2019թ.-ից ամեն կենտրոնին կցվեցին շարժական TUMO-տուփերը:
2018թ. TUMO կոնցեպցիան դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Առաջին կենտրոնը բացվեց Փարիզում, այնուհետև TUMO դպրոցներ սկսեցին բացվել նաև աշխարհի մյուս քաղաքներում՝ Բեյրութում, Մոսկվայում, Թեհրանում, Բեռլինում, Կիևում և Լիոնում:
TUMO-ն ուշադրություն է գրավում ոչ միայն առաջարկվող մասնագիտացումների արդիականությամբ և պահանջվածությամբ, այլ նաև ուսումնառության վերաբերյալ հատուկ և յուրովի մոտեցմամբ, որ մշակվել է հենց կենտրոնի համար: TUMO-ում առանձնահատուկ շեշտ են դնում ինքնուրույնության, կենտրոնի տարածության մեջ շարժվելու ազատության, ընկերական մթնոլորտի, ստեղծագործականության և բաց լինելու վրա:
Միջազգային ճանաչում
-
- Ֆրանսիական We demain ամսագրի աշխարհի նորարարական դպրոցներ անվանակարգում առաջին տեղ: TUMO-ին հաջողվեց գերազանցել Սիլիկոնյան հովտում AltSchool-ին, Kindergarten-ին Տոկիոյում և Steve Jobs School-ին Նիդերլանդներում:
-
- Implementation of the Digital Century (Թվային դարաշրջանի ներդրում) մրցանակը Համաշխարհային կոնգրեսի տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ ֆորումին (WCIT) Հայդարաբադում, Հնդկաստան:
-
- Europa Nostra Award մրցանակը կրթության, ուսուցանման և տարածման ասպարեզում:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում