UWC Dilijan: Միջազգային դպրոց Դիլիջանի սրտում:
«Մենք բոլորս ունակ ենք ավելիին, պետք է միայն տեսնենք մեր միջի ներուժը: Իսկ դրանից հետո մենք, ամենայն հավանականությամբ, այլևս չենք կարողանա բավարարվել քչով:»
Կուրտ Հան, UWC շարժման հիմնադիր:
Դիլիջանի հենց սրտում՝ անտառոռ լեռների մեջ, գործում է միջազգային դպրոց-կացարան UWC Dilijan-ը: Այն Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածքում United World Colleges (UWC) կրթական ցանցի առաջին դպրոցն է, 14-րդը՝ աշխարհում:
Ուսուցումը դպրոցում իրականացվում է IB Diploma ծրագրի համաշխարհային բարձր ստանդարտներով. քոլեջի դիպլոմն ընդունվում է աշխարհի առաջատար համալսարաններում։
UWC Dilijan միջազգային դպրոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին։ Հանդիսավոր արարողության ժամանակ դպրոցի հիմնադիրներից մեկը՝ բարեգործ Ռուբեն Վարդանյանն իր ելույթում նշեց, որ կրթական նմանատիպ նախագծերը «գլխավոր ակտիվ և մրցունակության գրավական են ցանկացած երկրի համար»։
«Դրանից բացի, Դիլիջանում միջազգային դպրոցի բացումը նպաստելու է նոր աշխատատեղերի առաջացմանը, ենթակառուցվածքների թարմացմանը, Դիլիջան քաղաքի և ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ընդգծում էր Ռուբեն Վարդանյանը:
Եւ նա ճիշտ դուրս եկավ։ UWC Dilijan-ի բացումից հետո քաղաքը սկսեց ապրել նոր՝ աշխույժ, երիտասարդական, ստեղծագործ կյանքով։ Սա նշում են նաև տեղի բնակիչները։ Հիմա ամեն տարի քոլեջում «հավաքվում են» տաղանդավոր պատանիներ աշխարհի գրեթե բոլոր անկյուններից:Ամեն տարի դպրոցը տեղեր է հատկացնում նաև հայաստանաբնակ պատանիների համար։
«Ինձ շատ տպավորեց այն, որ դպրոցում չկան բացարձակապես միանման մարդիկ։ Բոլորը տարբեր են։ Եւ դպրոցն ինձ սովորեցրել է հասկանալ դա, հարգել տարբեր կարծիքներ, չվախենալ տարբերվելուց, գնահատել այն, ինչ ես ունեմ։ Ես ձեռք բերեցի լավ ընկերներ, միջազգային կապեր»,- կիսվում է իր տպավորություններով UWC Dilijan-ի շրջանավարտ Անի Խառատյանը։
Դպրոցում ուսուցումն անցկացվում է անգլերեն լեզվով, բայց և այնպես, քոլեջի սաներն ուսումնասիրում են նաև հայոց լեզու, ծանոթանում են հայկական մշակույթի հետ և ինտեգրվում են դիլիջանյան համերաշխ կյանքին, ինչն իր հերթին նպաստում է մշակութային արդյունավետ փոխանակմանը: Չէ՞ որ UWC դպրոցի հիմնական կարգախոսը կրթությունը ժողովուրդների և մշակույթների միջև կապող գործոն դարձնելն է, հանուն խաղաղության և կայուն ապագայի:
Դիլիջանյան դպրոցն ունի երեք առանձնահատկություն.
-
Կրթական կենտրոն: UWC Dilijan-ը հանդես է գալիս որպես կրթական պաստառ, որը նպաստում է կրթության վերաբերյալ ամենաժամանակակից մոտեցումների տարածմանը Հայաստանում:Կոնֆլիկների լուծում: Դպրոցի աշխարհքաղաքական դիրքն այն գերազանց հարթակ է դարձնում նրանց համար, ով ուզում է փորձել իրեն կոնֆլիկտների լուծման և խաղաղության պահպանման գործում:
-
Glocal (global+local) մոտեցում: Քոլեջը փորձում է կարևոր դեր խաղալ
-
համաշխարհային բարեփոխումներում տեղական միջավայրի փոփոխման ճանապարհով:
Կրթական համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 69 հազար մ²: Ուսանողական քաղաքն իր մեջ ներառում է դպրոցի հիմնական շենքը, սպորտային և բուժական կենտրոնները, ֆուտբոլի դաշտը, վոլեյբոլի, բասկետբոլի և թենիսի դաշտերը, ուսանողական հանրակացարանները, բազմաֆունկցիոնալ կենտրոնն ու այլ շենքեր:
UWC Dilijan դպրոցը ձեռնարկատերեր և բարեգործներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի և իրենց գործընկերների, մասնավորապես, IDeA գործընկերների համատեղ նախագիծն է:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում