VereV Rope Park: Հայաստանի ամենամեծ պարանայգին

verev (2).jpg

Ակտիվ հանգստի և արկածների սիրահարների (ցանկացած տարիքի), ինչպես նաև էկոտուրիզմի երկրպագուների համար Դիլիջանը հաճելի անակնկալ է պատրաստել. VereV Rope Park, որն ամենաերկար պարանայգին է Հայաստանում:

VereV-ը գտնվում է անտառապուրակային գոտում և կարող է դառնալ հրաշալի տարբերակ հենց Դիլիջանում, այլ ոչ նրա սահմաններից դուրս հետաքրքիր ժամանցի համար

verev (3).jpg

«VereV՝ եզակի պարանայգի գեղեցիկ պուրակում, որն առաջարկում է պարանային գրավիչ երթուղիներ տարիքային բոլոր խմբերի մարդկանց համար: Պարանային ընթացքն ունի բարդության հինգ աստիճան, որոնք հաղթահարելով, դուք հետզհետե կսկսեք հաղթահարել ձեր վախերը: Պարանային ուղղություններն ընդհանուր 485 մետր երկարությամբ ներառում են 46 խոչընդոտներ, ինչպես նաև 6 մետրանի պատեր ժայռամագլցման համար: 3-ից 10 մետր բարձրության վրա խոչընդոտների հաղթահարումը զվարճանքի միանգամայն նոր տեսակ է: Պուրակի անձնակազմը կտրամադրի ալպինիստական հանդերձանք և որակավորված ուղեցույց, իսկ հատուկ սովորած աշխատակիցները հետևելու են երթուղու հաղթահարման ողջ գործընթացին», - պատմում է Impulse management-ի մարքեթինգի ղեկավար Շողիկ Թադևոսյանը:

verev (4).jpg

VereV պարանայգին հիմնվել է 2020 թվականին և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի (TIC) հետ միասին հանդիսանում է Դիլիջանի քաղաքային այգու կարևորագույն օղակը:

verev (8).jpg

«Այգին իրենից սոցիալական ձեռներեցության նոր մոդել է ներկայացնում և ուղղված է հանրային կանաչ ծառատնկերի պահպանմանը ժամանակակից հանգստյան գոտու ստեղծման պայմաններում», - նշում է Շողիկ Թադևոսյանը:

verev (5).jpg

Այսպիսի նախագծերի իրագործումը քաղաքի կայուն զարգացման ընդարձակ ծրագրի մի մասն է, որ երկարաժամկետ հեռանկարում հետապնդում է որոշակի և բավականին հստակ նպատակ՝ վերածել Դիլիջանը մշակութային, կրթական, առողջապահական և զբուսաշրջային կենտրոնի:

verev (6).jpg

Լրացրեք ձևը