Հասանելի Հայաստան (Accessible Armenia) «Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հասանելի նշանակետ»
2023 թվականի հունիսի 8-ին Դիլիջան Ազգային պարկի Պարզ լճի հարակից տարածքում պաշտոնապես բացվեց Հայաստանում առաջին ամբողջական կահավորված արահետը՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։ Այժմ Դիլիջանի ամենագեղատեսիլ լճի շրջակայքում զբոսանքները հասանելի են նաև մարդկանց, ովքեր տեղաշարժվում են հաշմանդամության սայլակներով։ Այս կարևոր ծրագրի նախաձեռնողներն էին Եվգենյան և Աստղիկը Accessible Armenia կազմակերպության հիմնադիրները։ Իրենց գործունեությունը Հայաստանում ներառական զբոսաշրջային ենթակառուցվածք ստեղծելն է։
Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ
Եվգենյա
Ես ծնվել և մեծացել եմ Արցախում, բակալավրի աստիճանը ստացել եմ Արցախի պետական համալսարանիում՝ «Սերվիս» մասնագիտությամբ, ապա տեղափոխվել եմ Երևան և ընդունվել մագիստրատուրա՝ Երևանի պետական համալսարանիում, որտեղ և Աստղիկի հետ ծանոթացել ենք։ Այս նախագծի արմատները գալիս են հենց այստեղից։ Մեծ ազդեցություն է ունեցել նաև իմ ուսումը Մադրիդում, որտեղ ես հայտնվել եմ ուսանողների փոխանակման Էրազմուս ծրագրով։ Այնտեղ ես ոչ միայն շարունակում էի ուսումս զբոսաշրջության ոլորտում, այլև կես տարում հասցրի ծանոթանալ քաղաքի հետ։ Ի տարբերություն Հայաստանի, Իսպանիան շատ հասանելի միջավայրով երկիր է։ Մեզ հետ հաշմանդամության սայլակով մի աղջիկ էր սովորում։ Նա հանգիստ հաճախում էր դասերին․ ինքնուրույն օգտվում էր տրանսպորտից, բարձրանում էր չորրորդ հարկ, որտեղ անցնում էին դասերը։ Դա ինձ շատ էր տպավորել։ Արդյունքում, երբ մտածում էինք զբոսաշրջային պրոդուկտ ստեղծելու մասին, հենց դա ընտրության ուղղության վրա ազդեցություն թողեց, որ Հայաստանը դարձնել մատչելի զբոսաշրջության երկիր։
Մադրիդում ուսումից հետո վերադարձա Արցախ, որտեղ մինչև վերջին օրերը ապրում, աշխատում և զարգացնում էի զբոսաշրջությունը։ Մենք Աստղիկի հետ հաճախ ենք գնում արշավների, քանի որ երկուսս էլ պաշտում ենք Հայաստանի բնությունը։ Մի անգամ, Պարզ լճում զբոսանքի ժամանակ, մենք քննարկում էինք, թե ինչքան լավ կլիներ, եթե բոլորը կարողանային վայելել այս գեղեցկությունը։ Չէ որ հաշմանդամությունով մարդիկ կարող էին տեսնել լիճը միայն տարածության վրա՝ ավտոկայանատեղիից։ Նրանք չունեին զբոսնելու, բնության գիրկը վայելելու հնարավորություն։ Եվ մենք տվեցինք իրենց նման հնարավորություն։ Դա շատ կարևոր էր մեզ համար։
Աստղիկ
Իմ մասնագիտությունը ևս կապված է զբոսաշրջության հետ։ ԵՊՀ-ում բակալավրը՝ «Մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», իսկ մագիստրատուրան՝ «Զբոսաշրջություն և Սերվիս» ոլորտում, որտեղ մենք ծանոթացել ենք Եվգենյայի հետ։ Ինձ համար ծրագրի ստեղծման որոշիչ գործոն եղավ իմ կրթությունը,մտածելակերպն ու հետաքրքրությունները։ Դեռ դպրոցական ժամանակներից զբոսաշրջությունը ինձ համար շատ գրավիչ ոլորտ էր, որը ցանկանում էի հետազոտել։
Ինչ վերաբերում է իմ արմատներին՝ պապիկս ու տատիկս Վանից են, մայրական գծով կան արմատներ Դաշտային Արցախ։ Ինչպես Ժենյան ասում է, գենետիկորեն ինչ-որ ընդհանրություն պետք է լիներ մեզ մոտ (ծիծաղում է)։
Հասանելի զբոսաշրջության թեման տարբեր ձևերով միշտ պտտվում էր գլխումս, ես տեսակով բավականին էմպաթիկ մարդ եմ։ Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել 2020 թվականի իրադարձությունները, երբ պատերազմից հետո շատ վիրավոր երիտասարդներ եղան՝ սայլակով տեղաշարժվող և վերականգնողական օգնության կարիք ունեցող։ Զգացվում էր հարմարավետ ենթակառուցվածքներ ստեղծելու սուր անհրաժեշտությունը։
Ինչո՞ւ Պարզ լիճը
Եվգենյա
Մենք ընտրել ենք Պարզ լճի շրջակայքի արահետը, քանի որ այն համարվում է ամենազարգացածներից մեկը զբոսաշրջային ենթակառուցվածքների տեսանկյունից։ Եվ, իհարկե, դա զբոսաշրջիկների համար հայտնի ուղղություններից մեկն է։ Կարևոր նշանակություն ուներ այն փաստը, որ այնտեղ արդեն կար նեղ արահետ՝ կառուցված Trails for Change կազմակերպության կողմից, սակայն այն նախատեսված չէր հատուկ կարիքներով անձանց համար։
Ի՞նչ է իրենից ներկայացնում արահետը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար
Եվգենյա
Պարզ լճի արահետը, այսպես կոչված Loop Trail-ը շրջանաձև արահետ է, որը անցյալում ոչ բոլորին էր հասանելի․ նեղ, փխրուն հիմքով և կտրուկ զառիթափով։ Ի՞նչ է արվել։ Արահետը լայնացվել է, իսկ այն հատվածները, որոնք կտրուկ ներքև էին իջնում, հավասարեցվել են քարե հիմքի օգնությամբ։ Արահետի ճահճոտ, խոնավ հատվածներում մենք կառուցել ենք փայտե կամրջակ։ Ուղղու ավարտին, շատ գեղատեսիլ վայրում, մենք սարքել ենք դիտակետ, որը փակում է արահետը, այստեղ կարելի է կանգնել և վայելել տեսարանը։ Կարևոր պահ․ արահետի շրջակա տարածքում այժմ կա հաշմանդամների համար հարմարեցված սանհանգույց։ Մեզ մոտ կլինեն նաև ճաղեր և նստարաններ։ Շինարարության մեջ օգտագործվել է միայն բնական նյութեր, քանի որ գործ ունեինք բնության պահպանվող տարածքի հետ։
Աստղիկ
Արահետի ողջ մակերեսը խիտ հարթեցված է կարմիր խճով։ Ազգային պարկի տարածքում շինարարության համար որպես շինանյութ չկարողացանք ցեմենտ և բետոն օգտագործել, քանի որ դա հակասում է բնապահպանակ նորմերին։ Ինչպես Ժենյան ասաց, արահետի հատվածներից մեկում ունենք տախտակապատ հարթակ, որը դիմանում է սայթաքելուն և խոնավությանը։
Եվգենյա
Ավելացնեմ, որ մենք ուղղակի չենք վերցրել և լայնացրել արահետը։ Մենք դրա տակ կառուցել ենք շատ ամուր հիմք, որոշ տեղերում քարից, որոշներում էլ հողից։ Այդ ամենը մենք ծածկել ենք մի քանի շերտով և սեղմելով պնդացրել։ Առաջ, երբ անցնում էինք այդ արահետով, վերադառնալիս մեր ոտքերը կեղտոտ էին լինում․ Դիլիջանում հաճախ անձրևոտ և խոնավ է լինում։ Ինչպիսին էր մեր ուրախությունը, երբ մենք առաջին անգամ քայլեցինք մեր կառուցած արահետով և ընդհանրապես չկեղտոտվեցինք, չնայած եղանակը նույնպիսին էր։ Դա անիրական էր։ Եվ ամբողջը խճով սեղմված ծածկի շնորհիվ։ Այնպես որ այս արահետը հարմար է ոչ միայն սայլակով տեղաշարժվող մարդկանց, այլ բոլորի համար։
Սպասվող պլանների և մեծածավալ նպատակների մասին
Եվգենյա
Քանի որ մենք Հասանելի Հայաստանն (Accessible Armenia) ենք, մեր նպատակն է ամբողջ Հայաստանի տարածքը դարձնել հասանելի։ Իհարկե, դա շատ մեծ նպատակ և երազանք է։ Մեզ համար կարևոր է, որպեսզի զբոսաշրջությունը լինի ներառական և բոլորի համար, դրա համար մենք կկառչենք այդ սկզբունքին և մեր ապագա բոլոր ծրագրերի իրականացմանը։ Սա միայն սկիզբն է։
Աստղիկ
Մենք սկսել ենք արահետի կառուցումով, բայց դա չի նշանակում, որ այն հանդիսանում է մեր բացառիկ և միակ նպատակը։ Մենք մեզ չենք սահմանափակում ենթակառուցվածքների տեսակներով։ Իհարկե, մենք ապագայի պլաններ ունենք, սակայն հիմա շուտ է դրանց մասին խոսելը։ Ես ու Ժենյան մշտապես գտնվում ենք ապագա ծրագրերի մասին մտորումների մեջ և ժամանակ առ ժամանակ անցկացնում ենք բրեյնսթորմինգներ։
Հայկական զբոսաշրջության թոփ-3 խնդիրները Եվգենյայի և Աստղիկի կարծիքով
Եվգենյա
Ներառականություն։ Հայաստանը, ցավոք, դեռ չի հանդիսանում ներառական նշանակետ։ Երկրորդ կարևոր խնդիրը զբոսաշրջության ոլորտի կրթությունն է։ Դեռևս պահպանվում է կոմպետենտության և մասնագետների պակաս։ Խոսքը իսկական զբոսաշրջության մասին է, այլ ոչ թե մի քանի ամսվա կրթության։ Մենք զբոսաշրջության կրթության նոր մոտեցումների կարիք ունենք։ Երրորդ խնդիրը թանկությունն է։ Հայաստանը իսկապես շատ թանկ զբոսաշրջային ուղղություն է, ինչը խանգարում է դարձնել այն թոփ ուղղություն։
Աստղիկ
Զբոսաշրջության ոլորտում մենք պետական կարգավորման խնդիր ունենք։ Մենք լավ ուսումնասիրել ենք Տուրիստական ուղղությունների կառավարումը (DMO) և գիտակցում ենք համակարգային զբոսաշրջության կարևորությունը։ Դա պետք է լինի զբոսաշրջային գործունեություն, որը ունի իր յուրահատկությունները յուրաքանչյուր միջավայրում, որտեղ իրականացվում է։ Զբոսաշրջության մեջ գլխավոր դեր պետք է խաղան ոչ միայն տուրիստական գործակալությունները, զբոսավարը և վարորդը։ Դա պետք է լինի համակարգված DMO-ի կողմից։ Կրթության պակասը բերում է նրան, որ զբոսաշրջության ոլորտում որպես գլխավոր հերոս մենք ընկալում ենք զբոսավարին։ Մեզ մեկ անգամ չեն հարցրել, արդյոք զբոսավարնե՞ր ենք, եթե ստանում ենք կրթություն զբոսաշրջության ոլորտում։
Երախտագիտություն
Եվգենյա
Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար շրջանաձև արահետի կառուցման ծրագիրը մեզ համար սթարթափ էր։ Բայց, ինչպես ասում են, սկսնակները բախտավոր են (ծիծաղում է)։ Մեր ճանապարհին հանդիպել են հիանալի մարդիկ, առանց որոնց աջակցության մենք չէինք կարողանա իրականացնել ծրագիրը։ Սկսած մեր կոլեգաներից ու գործընկերներից, վերջացրած Ազգային պարկի աշխատակիցներով և Պարզ լճի աշխատակազմով։ Մեզ նաև աջակցել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Իհարկե, ծրագրի թեման կարևոր դեր խաղաց համագործակցելու ցանկության մեջ, կամ չխանգարեց դրա իրագործմանը։ Մենք ձեռք բերեցինք շատ ընկերներ հենց այս ծրագրի շնորհիվ։
Աստղիկ
Համաձայն եմ Ժենյայի հետ։ Կոնկրետ Innovative Tourism and Technology Development for Armenia (ITTD)-ի թիմը որի շրջանակներում մենք իրականացրինք ծրագիրը, շատ կետերով մեզ այնպիսի օժանդակություն ցույց տվեցին, որին չէինք էլ սպասում։ Շատ խնդիրներ կային, ֆորս-մաժորային իրավիճակներ և յուրաքանչյուրը իր մեծ ներդրումը ունեցավ այս խնդիրերը լուծելու համար։ Եվ, իհարկե, դիլիջանյան տեղական բիզնեսը՝ շարքային աշխատողից մինչև ղեկավարություն, մեզ շատ աջակցեցին ինչպես փորձի փոխանակումով, այնպես էլ իրենց հետևողական գործողություններով։
Տեղաշարժման սահմանափակ հնարավորությունը այլևս խոչընդոտ չէ Դիլիջանի արգելոցում Պարզ լիճ այցելելու համար։ Այժմ այն ոչ միայն հրաշալի վայր կլինի զբոսնելու համար, այլև շատ հարմարավետ։ Լայն, հարմարավետ և անհրաժեշտ ամեն ինչով կահավորված արահետը արդեն սպասում է ձեզ Դիլիջանում և կլինի հիանալի վայր հանգստյան օրերը անցկացնելու համար։
Accessible Armenia-ի շրջանաձև արահետը Դիլիջանի ներառական ծրագիրերի շարքում երկրորդն է #GotoDili և AR Trails-ի «Հասանելի Դիլիջան» ծրագրի հետ, որը սահմանափակ լսողական հնարավորություններով մարդկանց համար է, որը իրենից ներկայացնում է վիրտուալ գիդ-ուղեկցորդի, որի հետ կարելի է զբոսնել քաղաքում։
Եվգենիա և Աստղիկ՝ «Հասանելի Հայաստան» կազմակերպության հիմնադիրներ։
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում