ACOL գինեգործարան. Էթնո-կալվածքում մարմնավորված դարավոր ավանդույթներ
Դեռևս հեռավոր 1980-ականներին Դիլիջանի մի գեղատեսիլ անկյունում Ավետիսյանների ընտանիքը տնկեց իր առաջին այգին։ Տարիներ անց նրանց աշխատանքը տվեց իր պտուղները. վայրը վերածվեց եզակի էթնո-կալվածքի և ACOL գինու գործարանի, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն ավելի մոտ զգալ հայկական բնությանը և մշակույթին: Այստեղ դուք կգտնեք պտղատու այգիներ, բնական հյութեր, գինիներ և թորվածքներ, ինչպես նաև կսովորեք հնագույն ըմպելիք հանդիսցող ցկի՝ խաղողի օղու գաղտնիքները, որի արմատները գալիս են 15-րդ դարից:
-
ACOL գինեգործարանում հյուրերը կարող են վայելել այնպիսի համեր, որոնք հնարավոր չէ գտնել որևէ այլ վայրում.
- Ամֆորայի գինիներ։ Արտադրված են էնդեմիկ խաղողի սորտերից և հնեցված են ավանդական կարասներում, ինչը խմիչքին յուրահատուկ համ է հաղորդում:
- Մրգային թորվածքներ. Տասը համ՝ թավշյա հետհամային զգացողությամբ։ Դուք կզարմանաք, թե որքան թեթև են դրանք օգտագործման մեջ՝ չեն առաջացնում ծանրություն և խումար։
- Բնական հյութեր. Ալկոհոլ չօգտագործողների համար առկա է այլընտրանք՝ սառը սեղմամբ առողջ հյութեր, որոնք պահպանում են վիտամիններն ու մրգերի հարուստ համը:
- Հայկական ավանդական ցկի օղի. այն համտեսի իսկական գլուխգործոցն է․ փափուկ համ և հարուստ բուրմունք, որոնք մեզ են հասել դարերի խորքից: Այս հնագույն բուսական ըմպելիքը հիշատակվել է դեռ հայ գիտնական Ամիրդավլաթ Ամասիացու աշխատություններում։
2024 թվականի սեպտեմբերից էթնո-կալվածքն այցելուների համար առաջարկում է հետաքրքիր ծրագրեր․
- Շրջայց կալվածքով. Կքայլեք այգիներով, կսովորեք տեղանքի պատմությունը և ձեր աչքերով կտեսնեք արտադրական գործընթացները։
- Համտես. Համտեսների ժամանակ հյուրերը փորձում են ամֆորայի գինիներ, հյութեր և մրգային թորվածքներ: Յուրաքանչյուր խմիչք մատուցվում է իր համը կատարյալ կերպով լրացնող նախուտեստով: Արտադրական գործընթացն ինքնին շատ հետաքրքիր տեսարան է։ Գինի արտադրելու համար ACOL գինեգործարանը օգտագործում է Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում՝ Տավուշի խաղողի լավագույն տեսակները: Գինիները խմորվում են թաղված կարասներում․ արտադրության մի եղանակ, որը կիրառվում էր դեռ հազարավոր տարիներ առաջ: Կարասները պատրաստվում են հատուկ կավից, որը օդի միկրոշրջանառության շնորհիվ թույլ է տալիս գինուն «շնչել» անոթի ծակոտիներով։ Կարասները փորված են հողի մեջ՝ մշտական ջերմաստիճանը և խոնավությունը պահպանելու համար:
Ինչ վերաբերում է օղուն, ապա համի առավելագույն մաքրության համար արտադրության ընթացքում այն ենթարկվում է կրկնակի թորման և եռակի զտման։ Հյութերը և թորվածքները պատրաստվում են հատընտիր մրգերից և հատապտուղներից՝ առանց շաքարի, կոնսերվանտների կամ հավելումների օգտագործման:
Ինչու՞ այցելել ACOL:
ACOL էթնո-կալվածքը պարզապես գինու գործարան կամ համտեսելու վայր չէ, այլ Հայաստանի և Դիլիջանի համն ու հոտը զգալու հնարավորություն: Արտադրանքը ստեղծվում է ավանդույթների և բնության հանդեպ սիրով և բացառապես բնական բաղադրիչներից: Եթե հայտնվեք Դիլիջանում, անպայման այցելեք կալվածքը՝ յուրօրինակ մթնոլորտն ու Ավետիսյանների ընտանիքի ջանքերը զգալու և գնահատելու համար:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում