Աշնանային Դիլիջան. ավանդական տոներ և եզակի մթնոլորտc

Աշունը Դիլիջանում՝ ոչ միայն բնության ոսկեգույն լանդշաֆտներով հիանալու առիթ է, այլև տոների ու փառատոնների այցելության, որոնք այստեղ տեղի են ունենում ամեն տարի: Տոնական մթնոլորտը կենդանացնում է քաղաքը և նրա շրջակայքը, թույլ տալով բնակիչներին և հյուրերին լավ ծանոթանալու տեղական մշակույթին՝ ավանդական երաժշտության, խոհանոցի և արհեստների միջոցով: Ստորև կպատմենք աշնանային հիմնական միջոցառումների մասին, որոնք կանոնավոր կերպով նշվում են Դիլիջանում։

«Զբոսաշրջությունը միավորում է մշակույթները». արվեստների և արհեստների ամենամյա փառատոն

2013 թվականից սկսած՝ սեպտեմբերի սկզբին Դիլիջանում ավանդաբար անցկացվում է «Արվեստներ և արհեստներ» միջազգային փառատոն: Համահայկական ավանդական փառատոնը, որը անցկացվում է զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, կարևոր իրադարձություն է ոչ միայն Դիլիջանի, այլ ողջ երկրի համար: Այն ի ցույց է դնում Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը, և այդ նպատակով Դիլիջան են ժամանում գյուղացիներ, վարպետներ և արհեստավորներ՝ երկրի տարբեր շրջաններից: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր տարածաշրջանին բնորոշ ապրանքներ՝ դեկորատիվ և կիրառական արվեստի, գորգագործության, փայտի փորագրության եզակի նմուշներ, զարդեր և այլն: 2024 թվականին փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին։ Լայնածավալ միջոցառմանը ներկայացված էր ավելի քան 70 տաղավար՝ Հայաստանի գրեթե բոլոր համայնքներից։ Տասներկուերորդ փառատոնն ուղեկցվել է ազգային պարերով, երգերով, հայ արհեստավորների վարպետության դասերով։

Դիլիջան քաղաքի օրը

Ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Դիլիջանում ավանդաբար նշվում է քաղաքի օրը։ Այս տարի հոկտեմբերի 5-ին տոնակատարություններն անցկացվեցին հատուկ մասշտաբով, քանի որ քաղաքը նշեց իր 480-ամյակը։ Քաղաքի օրը Դիլիջանում ընդունված է կազմակերպել լայնածավալ մշակութային ծրագրեր հայտնի արտիստների և խմբերի մասնակցությամբ, ցուցահանդեսներ և վաճառք ինչպես քաղաքի հյուրերի, տեղական փոքր և միջին ձեռնարկությունների կողմից: Այս տարի Դիլիջանի տարեդարձին ժամանել էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ, ինչպես նաև արտասահմանյան պատվիրակություններ։

Դդմի փառատոն. բերքի ավանդական տոն

Դդմի փառատոնը, որը սկսած 2021 թվականից, տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, դարձել է Դիլիջանում աշնան իսկական խորհրդանիշ։ Այս ավանդական բերքահավաքի տոնը ներառում է թարմ արտադրանքից ուտեստների պատրաստում, վաճառքի տոնավաճառների և գյուղական փառատոնների անցկացում: Փառատոնը տեղի է ունենում Դիլիջանի Հովք գյուղում՝ Green Training Center ուսումնական կենտրոնում: Այստեղ կտեսնեք շատ դդումներ և ոչ միայն: Փառատոնը ներառում է նաև երաժշտական ​​կատարումներ և ժամանց ողջ ընտանիքի համար: Հատկապես տարածված է ֆերմերների միջև ամենամեծ դդմի մրցույթը, որը մրցակցության և զվարճանքի տարր է ավելացնում աշնանային այս տաք տոնին:

Դիլիջանի տարեկան աշնանային տոները՝ ոչ միայն զվարճանքի և աշնան գեղեցկությունը վայելելու առիթ են, նաև՝ սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները պահպանելու հնարավորություն: Դրանք օգնում են բնակիչներին և այցելուներին ավելի լավ հասկանալ տարածաշրջանի հարուստ պատմությունը, ամրապնդել մշակութային և սոցիալական կապերը և աջակցել տեղական փոքր բիզնեսին:

Լրացրեք ձևը