Աշնանային ուիքենդ. 3 վայր, որտեղ կարող եք թաքնվել Երևանի եռուզեռից

Երկարատև կիզիչ արևային սեզոնից հետո Հայաստանում վերջապես կարելի է լավ հանգստանալ. եկել է իդեալական 20-25⁰С ջերմաաստիճանի թավշյա աշնան ժամանակաշրջանը: Սա հիանալի հնարավորություն է Երևանից դուրս հարմարավետ հանգստյան օրեր անցկացնելու համար։ Որպեսզի դուք ժամանակ չկորցնեք՝ փնտրելով հետաքրքիր վայրեր Հայաստանում առաջարվող ողջ բազմազանության մեջ, մենք ձեզ համար պատրաստել ենք երեք վայրերի պատրաստի ցանկ:

Սևանա լիճ՝ «Յասաման» և Սևանավանք

Մեկուկես ժամ մեքենայով M4 մայրուղով և դուք կհայտնվեք Սևանավանքում՝ Սևանա լճին նայող հայաստանյան վանքերից մեկում: Կապույտ հարթ հայելի՝ իրենից բարձրացող լեռնալանջերի հարթ ռելիեֆներ, որոնց գագաթներն նույնիսկ աշնանը զարդարված են ձյան սպիտակ գլխարկով՝ այս ամենը քչերին անտարբեր կթողնի։ Եվ այս գեղատեսիլ ֆոնի վրա բարձրանում է սև հրաբխային տուֆից պատրաստված վանական համալիրի խիստ ուրվագիծը։ Այս վայրը սրբազան է եղել անհիշելի ժամանակներից, և այժմ այնտեղ առկա է 9-րդ դարի երկու վերականգնված եկեղեցի, մեկուսարանների հիմքեր և բազմաթիվ խաչքարեր։ Այստեղ Սևանի հուշանվերային լուսանկարներ անելու լավագույն վայրերից մեկն է:

Պատմության մեջ խորանալուց հետո դուք կարող եք թարմանալ գեղեցիկ տեսարանով. Սևանավանքից հինգ րոպե մեքենայով՝ ափից ոչ հեռու, գտնվում է «Յասաման» ռեստորանը։ Ընդարձակ պատուհաններով և պատշգամբով ռեստորանի կոնցեպտը թույլ է տալիս ստանալ ինչպես էսթետիկ, այնպես էլ գաստրոնոմիկ հաճույք: Ճաշացանկը ներառում է հայկական և մայրցամաքային խոհանոցներ, և, իհարկե, հաստատության շեշտադրումը ձկներից և այլ ծովամթերքներից, այդ թվում՝ տեղական իշխանից, սիգից և խեցգետնից պատրաստված բազմաթիվ ուտեստների՝ նույնիսկ ձկան տոլմայի առկայության վրա է:

Դիլիջան․ արշավներ, ջիփինգ և խաղային համտեսներ

Իհարկե, Դիլիջանի ազգային պարկը տարվա ցանկացած եղանակին գեղեցիկ է, բայց աշնանն այն առանձնահատուկ հմայք է ստանում՝ պատված կարմիր և դեղին գույների տարբեր երանգներով։ Իսկ հիմա պատկերացրեք միջնադարյան վանքերը այս գեղեցկության ֆոնին... Իրոք, արժե տեսնել:

ԵՎ, որպես հատուկ զվարճանք, մենք ձեզ համար պատրաստել ենք Dilvegas անսովոր խաղ՝ Dilvados մրգային թորվածքների «կույր» համտես: Խաղային համտեսի ընթացքում կսովորեք որսալ և տարբերել այս ալկոհոլային խմիչքների համային համակցությունները և ընկերական հարազատ շրջապատում լավ ժամանակ կացկացնեք:

Վերջին տարիներին Դիլիջանը դարձել է ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը և ունի բոլոր հարմարությունները լեռներում կատարյալ հանգստի համար։ Պետք չէ մտածել, թե ինչպես կազմակերպել ձեր հանգստյան օրերը, քանի որ GoToDili-ն դա վաղուց արել է ձեզ համար՝ ամեն ինչ հավաքելով հետաքրքիր շրջագայությունների մեջ՝ արշավներ և ջիփինգ դեպի Դիլիջանի ամենահայտնի տեսարժան վայրեր՝ Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ և այլն, ինչպես նաև դեպի 11-12-րդ դարերի համանուն վանքով գեղատեսիլ Աղավնավանք գյուղը։

Լոռի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձաններ, COAF և Shakaryan Rancho

Լոռու մարզը, իհարկե, լայն հասկացություն է, բայց եկեք անցնենք մի քանի խորհրդանշական վայրերով, որոնք դուք կարող եք այցելել հանգստյան օրերին: Վրաստանի աշխարհագրական հարևանությունը այստեղ ստեղծել է ուղղափառ և զուսպ հնագույն արևելյան մշակույթների գունագեղ ապշեցուցիչ խառնուրդ՝ ստեղծելով անհավատալի ձեռագործ հուշարձաններ: Իհարկե, այս ցանկը անհնար է պատկերացնել առանց տարածաշրջանի հիմնական հարստության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված 10-րդ դարի վանքերի՝ Հաղպատի և Սանահինի։ Բացի հիասքանչ տեսարան լինելուց, այս վանքերը պատմական արտեֆակտների՝ արհեստավարժ հարթաքանդակների և նրբագեղ խաչքարերի իսկական գանձարան են:

Տեսարժան վայրերի ճանապարհին արժե այցելել COAF կամ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով եզակի կրթական սմարթ կենտրոն մարզի բնակիչների համար: Կենտրոնի անսովոր երկարավուն տեսք ունեցող շենքը՝ իր լեռների լանջերին նայող տեսարանով, միախառնվում է կանաչ լանդշաֆտի մեջ: Այստեղ դուք կարող եք շրջայց կատարել և ծանոթանալ COAF-ի գործունեությանը՝ գիտությունից և արվեստից մինչև ռոբոտաշինություն և ծրագրավորում: Սմարթ կենտրոնը դարձել է տարածաշրջանի զարգացման կարևոր կետ՝ Հայաստանի գյուղական վայրերում ստեղծելով կրթության և անձնական աճի լայն հնարավորություններ:

Սմարթ կենտրոնից ոչ հեռու գտնվում է Shakaryan Rancho հանգստի գոտին, որտեղ կարող եք անցկացնել հետաքրքիր հանգստյան օրեր ընտանիքով՝ զգալով, որ գտնվում եք հարմարավետ գոմերով և ռեստորանով իսկական գյուղական ռանչոյում: Այստեղ ձեզ համար հսկայական տարածքներով և բնության գեղատեսիլ տեսարաններով հատուկ շրջայց կանցկացվի: Ռեստորանի ճաշացանկի ուտեստները պատրաստված են թարմ մթերքներից, որոնցից մի մասը աճեցվում կամ արտադրվում է տեղում, այդ թվում՝ թարմ միսն ու կաթնամթերքը: Առանձին արգելոցներում դուք կարող եք տեսնել եղջերուներ, ձիեր, անգուսներ, այծեր, սիրամարգեր և այլ կենդանիներ:

Սա միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչն առաջարկում է Հայաստանը անմոռանալի աշնանային ուիքենդի համար: Մի սահմանափակվե՛ք այս վայրերի ցանկով. ուսումնասիրեք ավելին: Չնայած իր համեստ չափերին, Հայաստանը բավականին բազմազան երկիր է և դեռ շատ անակնկալներ կարող է մատուցել նոր տպավորություններ փնտրողներին։

Լրացրեք ձևը