Dilijan Care: օգնում ենք Դիլիջանին դառնալ ավելի ապահով և ավելի լավը
Ինչպե՞ս առաջացավ Դիլիջանում նման համայնք բացելու գաղափարը։
Ելենա Ե., Dilijan Care-ի համահիմնադիր. Համայնքի ստեղծումը մեկնարկել է 2022 թվականին Դիլիջան հիմնականում Ռուսաստանից ժամանած ռուսալեզու ներգաղթյալների մեծ ալիքի հետ միասին: Մարդիկ տեսան, որ քաղաքում կան վիրավոր, հիվանդ, վնասված շատ կենդանիներ և ընդհանուր հետաքրքրություն առաջացավ՝ օգնելու կենդանիներին և ստեղծելու էկոլոգիապես մաքուր միջավայր: Սա դարձավ Dilijan Care-ի ողնաշարը:
Ռուսաստանի խոշոր քաղաքներում արդեն տևական ժամանակ գործում են կացարաններ, կենդանիների մի մասը պատվաստված են, ստերջացված են և մատնշված են հատուկ կլիպսներով։ Ուստի, երբ մարդիկ եկան Դիլիջան, իրենց զարմացրեց թափառող կենդանիների քանակը և, բնականաբար, իրենք փորձեցին հասկանալ, թե ինչ անել այս ամենի հետ։
Ընդհանուր առմամբ Dilijan Care-ը ստեղծվել է Սաշայի կողմից։ Նա մի քանի տարի աշխատել էր կենդանիների հյուրանոցում և կենդանիների հետ շփվելու փորձ ուներ: Սաշան կազմակերպեց մաքրման օրեր, բարեգործական միջոցառումներ՝ կենդանիներին օգնելու միջոցներ հավաքելու համար և վարեց համայնքի խումբը:
Ալեքսանդրա Պ., Dilijan Care-ի համահիմնադիր. Եկա Դիլիջան և հիմնական չաթերից մեկում տեսա, որ մարդիկ կարիք ունեն քաղաքի խնդիրները քննարկելու և ամենակարևորը՝ լուծելու: Առանց վարանելու ես առանձին չաթ բացեցի ու բոլորին հրավիրեցի այնտեղ։ Անվանումը բավականին պարզ է՝ Dilijan Care - Դիլիջանի խնամք։ Ես որոշեցի անմիջապես հիմքում դնել կարևոր արժեքներ․ փոխադարձ հարգանք, աջակցություն, անվտանգություն, բացություն, նախաձեռնողականություն: Կամավորների միջավայրը, ըստ էության, կարող է բավականին թունավոր լինել, և ես ի սկզբանե ուզում էի խուսափել դրանից: Իսկ հետո մենք սկսեցինք: Մենք հավաքվել էինք առաջին հանդիպմանը և աշխույժ քննարկում էինք մեզ անհանգստացնող հարցերը։
Ո՞րն է համայնքի հիմնական նպատակը։
Ելենա. Կարելի է, իհարկե, ասել, որ նպատակը բոլոր շներին, կատուներին և այլ կենդանիներին բուժելն է, փողոցներում ամեն ինչ մաքրելը, բայց դա ուղղակի անիրատեսական է: Ուստի նպատակը հենց պատասխանատու և ակտիվ մարդկանց համայնքի ստեղծումն էր։
Ալեքսանդրա. Ոմանց ավելի շատ մտահոգում է մեր գեղեցիկ կանաչ քաղաքի աղբի խնդիրը, մյուսներին՝ կենդանիների դժբախտությունների Սանսարայի անվերջանալի անիվը։ Այլոց համար՝ մարդկանց խնդիրներն և անվտանգությանը: Կային նունիսկ լավատեսներ, որոնք ցանկանում էին կրթական և մշակութային նախագծեր անել։
Ո՞ր ուղղություններով է գործում համայնքը։
Ելենա. Կարևոր է հասկանալ, որ Dilijan Care-ը աշխատակիցներ ունեցող ինչ-որ ընկերություն չէ, այլ կամավոր համայնք: Օրինակ՝ մեկը մեկին կօգնի տեղափոխության հարցում, ինչ-որ մեկը ինչ-որ կենդանու դեղ կտա և այլն։ Այս պահին գործունեությունը հիմնականում վերաբերում է կենդանիներին՝ տեղեկատվություն, ֆիզիկական օգնություն ստերջացման գործում, պատվաստում, հովանավորչություն։
Ալեքսանդրա. Մենք արագ հասկացանք, որ ավելի լավ է գործել կանխարգելիչ կերպով. կենդանիներին վարակների դեմ բուժելու փոխարեն կարող ենք պատվաստել նրանց: Շան ձագերի աճից խուսափելու համար, կարող եք ստերջացնել շանը:
Սկզբում փորձեցինք ոչ պակաս ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին։ Մեկ-երկու շաբաթը մեկ շաբաթօրյակներ էինք անցկացնում: Գաղափարը սա էր՝ անձնական օրինակը վարակիչ է։ Աղբի խնդիրը բարդ է. Այն ընդգրկում է մշակույթային գործոն, քաղաքային ենթակառուցվածքներ, դպրոցներում կրթության և չափահաս բնակչության իրազեկում: <\p>
Չաթում միշտ ողջունվում էր մարդկանց օգնելու կազմակերպչական գործունեությունը, լիներ դա դոնորական արյուն հանձնելու համար նախատեսված ճամփորդություն, վառելափայտի հավաքագրում տատիկի համար, ով ոչինչ չունի իր տունը տաքացնելու, թե բնակիչների անվտանգության հարցերի լուծում: Եվ ինքն իրեն, իհարկե, համահիմնադիր Ելենայի շնորհիվ ծնվեց բարեգործական միջոցառումների ուղղությունը։ Ինչ ասես, որ չունեցանք՝ կինոդիտում, խոհարարական միջոցառումներ, դիլիջանյան լուսանկարիչների բացիկներ, Dilijan Care շապիկներ, կիթառային հավաքույթներ և համագործակցություններ տեղային ընկերությունների հետ, վարպետության դասեր: Սա մարդկանց թույլ տվեց դրական հույզեր ստանալ և զգալ, որ կամավորությունը կարող է բաղկացած լինել ոչ միայն տառապանքից (ծիծաղում է):
Ո՞ր հարցերն են լուծելի և որոնք դժվար լուծելի։
Ելենա. Հիմնական գործը, որը մենք անում ենք, մարդկանց տրամադրում ենք գործիքներ և տեղեկատվություն՝ խնդիրները լուծելու համար: Առհասարակ, խնդիրներն, իհարկե, անվերջ են՝ լուծում ես հները այստեղ, իսկ այնտեղ հայտնվում են նորերը։
Ալեքսանդրա. Դիլիջանի հիմնական խնդիրները, իմ տեսանկյունից, աղբն ու կենդանիներն են։ Բնապահպանական խնդիրները դժվար է լուծել ընդամենը մի քանի էնտուզիաստներով: Տարիներ են պահանջվում մարդկանց մտքերում պարադիգմը փոխելու համար: Իհարկե, կարելի է հավաքույթ կազմակերպել ու ամբողջ քաղաքով մեկ աղբամաններ դնել։ Բայց ո՞վ է դրանք ժամանակին մաքրելու։ Նույնը վերաբերում է նաև փողոցների մաքրմանը։ Ավելի շատ հավաքարարներ են պետք, իսկ դրանք քաղաքային բյուջեի խնդիրներ են, որոնցից ես անձամբ քիչ եմ հասկանում։ Եվ միգուցե հիմա չեմ ասի ամենատարածված տեսակետը, բայց մեզ նաև անհրաժեշտ են աղբ թափող մարդկանց դեմ տուգանքներ։ Եվ նրանք, ովքեր կսահմանեն և կգանձեն այս նույն տուգանքները։
Կենդանիների հետ կապված խնդիրները պահանջում են նույնքան երկարաժամկետ ներդրումներ: Ստերջացումը, որը բոլորն այնքան շատ են սիրում, լավ միջոց է, բայց այն աշխատում է միայն այն դեպքում, եթե դուք շարունակաբար կատարում եք այն: Վիրավոր կենդանիների բուժումը հսկայական գումարներ է պահանջում, որոնք ամեն անգամ մեծ դժվարությամբ են հավաքվում։ Այսպիսով, ի վերջո գալիս ենք այն եզրակացության, որ մեզ պետք են բարերարներ, անհրաժեշտ է արդյունավետ ալտրուիզմ, երբ մենք մեծ խնդիրներ ենք լուծում ավելի քիչ միջոցներով։ Նման լուծումներից է պատվաստումը։ Մեզ անհրաժեշտ է պետական աջակցություն, երեխաներին պետք է սովորեցնել կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք և նրանց հետ պատշաճ փոխհարաբերություններ, իսկ մեծահասակները պետք է տեղեկացված լինեն սոցիալական ծրագրերի մասին և չհավատան իրենց ընտանի կենդանիների ստերջացման հետ կապված առասպելներին: Իմ դիտարկումներով՝ Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր բառիս բուն իմաստով վախենում են շներից, և այդ վախը հաճախ գալիս է անտեղյակությունից, այլ ոչ թե որևէ տրավմատիկ փորձից։
Որքանո՞վ են դիլիջանցիները ներգրավված համայնքային նախաձեռնություններում:
Ալեքսանդրա. Դիլիջանցիներ. ո՞վ այստեղ ծնվել և մեծացել է, թե՞ ով ապրում է: Ապրելով Դիլիջանում՝ ինձ նույնպես դիլիջանցի եմ համարում, քանի որ անկեղծորեն սիրահարվել եմ այս հրաշալի քաղաքին (ծիծաղում է): Այո, հաստատ կան տեղացիներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են՝ սկսած քաղաքապետարանից, որն օգնեց մեզ աղբահանության հարցում և տարածք տրամադրեց շների ժամանակավոր մեկուսացման/խնամակալության համար և վերջացրած առանձին անհատներով: Նրանք տեղաբնակ ձեռներեցներ են՝ սրճարանների, կենդանիների խանութների, մշակութային տարածքների սեփականատերեր: Ինչ-որ մեկը վաճառքի տոկոս կհատկացնի, մեկը՝ հարթակ կտրամադրի, մյուսը՝ սննդամթերքն ու դեղորայքն էժան գնով կվաճառի։ Մենք երախտապարտ ենք բոլորին օգնության և աջակցության համար։
Եթե ցանկանում եք օգնել Dilijan Care-ին, մանրամասները, ինչպես նաև Instagram-ի և Telegram-ի հղումները կարող եք գտնել այստեղ։ Միացե՛ք համայնքային նախաձեռնություններին, որպեսզի միասին աշխատենք Դիլիջանում դրական փոփոխություններ բերելու համար:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում