Դիլիջան քաղաքի ֆոտոկետերը․ նկարահանման համար 8 գաղափար
Դիլիջանն իր գեղատեսիլ բնությունով, ճարտարապետությունով և պատմական ժառանգությունով գեղեցիկ վայրերի գանձարան է, որտեղ կարելի է իրականացնել ինչպես ֆոտոսեսիա պրոֆեսիոնալ լուսանկարչի հետ, այնպես էլ նույնքան գեղեցիկ սիրողական լուսանկարներ անել ձեր սմարթֆոնով: Ձեզ ենք առաջարկում քաղաքի լավագույն լուսանկարչական կետերի ցանկը:
«Հին Դիլիջան»
Շարամբեյան փողոցում է գտնվում քաղաքի պատմական հատվածը՝ XIX դարի ավանդական ճարտարապետությունով, նեղ փողոցներով և հարմարավետ սրճարաններով ու արհեստանոցներով: Շրջեք փողոցով և գտեք հետաքրքիր ռակուրսներ ձեր լուսանկարների համար: Շենքերի փորագրված պատշգամբները կզարդարեն ցանկացած լուսանկար, իսկ տաք եղանակի սկսվելուն պես ճարտարապետական գեղեցկությունը կշրջապատվի նաև գեղեցիկ ծաղկե թփուտներով։ Փողոցում կա նաև դիտահարթակ, որտեղից բացվում է համայնապատկերային տեսարան դեպի քաղաք և նրա շրջակայքը , որտեղ դուք կարող եք ապշեցուցիչ գեղագիտական լուսանկարներ անել արևածագի և մայրամուտի ժամանակ:
.jpg)
Ամֆիթատրոն
Ամֆիթատրոնը քաղաքի առանձնահատուկ ֆոտոկետ է հանդիսանում, քանի որ իրենից ներկայացնում է Դիլիջանի համար անսովոր հին հունական ոճի ճարտարապետություն՝ սիմետրիկ կառույց՝ սյուներով ու աստիճաններով, իսկ մեջտեղում տեղակայված է կանացի արձան՝ սափորով։ Այստեղ կարելի է հնարել թեմատիկ նկարահանում: Նստեք աստիճանների վրա, բարձրացեք սյուների մոտ կամ պարզապես կանգնեք արձանի կողքին. լուսանկարները առավելագույնս մթնոլորտային կստացվեն:
.jpg)
«Միմինո» հուշարձան
Հենց քաղաքի կենտրոնում է գտնվում Դիլիջանի ամենահայտնի հուշարձանը՝ խորհրդային հայտնի «Միմինո» ֆիլմի խորհրդանիշը։ Պուլպուլակի կողքին, որտեղից ջուր է հոսում՝ զբաղեցնելով «աշխարհում երկրորդ տեղը», գտնվում են գլխավոր հերոսները՝ Ռուբեն Խաչիկյանը (Ֆրունզիկ Մկրտչյան), Վալիկո Միզանդարին (Վախթանգ Կիկաբիձե) և Իվան Վոլոխովը (Եվգենի Լեոնով): Ֆիլմի հերոսների ծաղրանկարային արձանների կողքին կարելի է զվարճալի ու օրիգինալ կադրեր հորինել՝ կրկնելով նրանց կեցվածքն ու դեմքի արտահայտությունը։
Քաղաքային լիճ
Միմինո հուշարձանի հետևում տեղակայված է քաղաքային գեղատեսիլ լիճը։ Այնտեղ, որտեղ կա ջրամբար, նկարները հաճախ ստացվում են հաջողված: Դե իսկ, երբ ջրամբարը շրջապատված է անտառներով խեղդված լեռներով, գեղեցկության կոնցենտրացիան մի քանի անգամ ավելանում է։ Դուք կարող եք նկարել բնության արտացոլումը ջրի մեջ, որսալ գեղեցիկ մայրամուտներ և արևածագներ: Բնանկարը բազմազան, բայց նույնքան գեղեցիկ է յուրաքանչյուր եղանակին:
.jpg)
Հնգաթեվ աստղ
Մոդեռնիստական ոճով խորհրդային ժամանակաշրջանի մեկ այլ հուշարձան է հանդիսանում հնգաթև աստղի տեսքով կոթողը՝ նվիրված Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակին։ Այս յուրօրինակ կառույցը տեսանելի է քաղաքի ցանկացած դիտակետից, սակայն հետաքրքիր կադրեր կարելի է ստանալ նաև անմիջապես հուշարձանի կողքին։
.jpg)
Հարբած անտառ
«Հարբած անտառի» կողքին գտնվող դիտակետը լավագույններից մեկն է: Այնտեղից տեսարան է բացվում դեպի անսովոր ծառերով բլուրը. դրանք աճում են թեք անկյան տակ, որտեղից էլ անտառը ստացել է իր անվանումը: «Հարբած անտառ»-ը զարմանալի տեսք ունի ամբողջ տարին, բայց յուրաքանչյուր եղանակ նրան հատուկ հմայք է հաղորդում: Եթե ցանկանում եք նկարներ ունենալ հեքիաթային մթնոլորտով, ապա դուք հենց այստեղ պիտի գաք:
.jpg)
UWC Dilijan-ի դիտահարթակ
Դիլիջան քաղաքում՝ բլրի վրա տեղակայված է դիտահարթակ, որտեղից բացվում է համայնապատկերային տեսարան դեպի UWC Dilijan միջազգային դպրոց։ Այս դպրոցը գտնվում է կանաչ բլուրների վրա և հանդիսանում է ժամանակակից դիզայնով եզակի համալիր, որը համահունչ է շրջապատող բնության հետ: Իր տպավորիչ տեսքի պատճառով դպրոցը նույնիսկ անվանել են «Հոգվարթսի մասնաճյուղ»։ Շենքերի էլեգանտ գծերը, ապակե ճակատները (ֆասադները) և այլ ճարտարապետական տարրեր ստեղծում են գրավիչ կոմպոզիցիաներ լուսանկարների համար:
.jpg)
Պարանների այգի
Վերև այգին բազմաֆունկցիոնալ հրապարակ է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ՝ ծառերի ճյուղերին տեղադրված են պարաններով ուղիներ և կամուրջներ, որոնց վրայով կարելի է բարձրանալ, շարժվել և ցատկել։ Այստեղ նկարները դինամիկ կստացվեն․ ռակուրսների և հետաքրքիր կոմպոզիցիաների մի ամբողջ շարք։ Կարելի է ֆիքսել թռիչքները, շարժումները և լուսանկարել վերևից՝ կադրում ընդգրկելով այգու տեսարանը: Տարբերվող նկարներ կստացվեն անգամ առանց սարքավորումների օգտագործման. դուք կարող եք կադրեր ստանալ արևի ճառագայթների տակ, որոնք թափանցում են այգու ծառերի միջով և նկարներում ստեղծել լույսի և ստվերների խաղը:
.jpg)
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում