«Dilijan Space»-ը հետազոտական և մշակութային կենտրոն է՝ մշտական ցուցադրությամբ և ժամանակավոր ցուցահանդեսներով:
Հասցե՝ Դիլիջան, Կալինինի փողոց, 1/2 Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթի-կիրակի, 10:00 - 18:00, մուտքն ազատ է։ Հեռախոս՝ +37493049947 (WhatsАpp) Էլ. հասցե՝ [email protected]
Դիլիջանի մասին ցուցադրությունը ներկայացնում է քաղաքը տարբեր տեսանկյուններից՝ առողջարանային քաղաքի թեմային լրացնում է Դիլիջանի լայնածավալ ճարտարապետական զարգացումների և արդյունաբերական ժառանգության մասին պատմությունը: Այստեղ կարելի է տեսնել ոչ միայն գոյություն ունեցող, այլև անհետացած օբյեկտներ, ծանոթանալ հավակնոտ, բայց չիրականացված նախագծերին, ինչպես նաև հայացք նետել դեպի քաղաքի ապագան:
Մեծ ինտերակտիվ էկրանի միջոցով այցելուները կծանոթանան Դիլիջանի զարգացման ժամանակակից նախագծերին, իսկ կամերային գրադարանում կարելի է թերթելԴիլիջանի մասին հազվագյուտ գրքեր:
Հնարավորության դեպքում «Dilijan Space»-ի աշխատակիցը կարող է անցկացնել էքսկուրսիա այցելուների համար, սակայն նրանց տրամադրության տակ միշտ կա անվճար եռալեզու աուդիո ուղեցույց՝ iziTRAVEL հարթակում (ռուսերեն, անգլերեն, հայերեն):

Հիմնական ցուցադրությանը զուգահեռ «Dilijan Space»-ում ներկայացված է տեղական նախաձեռնությունների մասին պատնող ժամանակավոր ցուցահանդես։

Ցանկության դեպքում «Dilijan Space»-ի կուրատորը կարող է անցկացնել հեղինակային էքսկուրսիա Դիլիջանում։

Այստեղ իրականացվում են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում դասախոսություններ, հանրային զրույցներ և կինոդիտումներ: Կայանալիք միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ «Dilijan Space»-ի սոցիալական ցանցերից:
Telegram (այստեղ պարբերաբար հրապարակվում են հետաքրքիր պատմություններ քաղաքի պատմության մասին) Instagram Facebook
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում