Անպատասխան սիրուց մինչև փրկություն սովից. Դիլիջանի ամենահայտնի լեգենդները

Դիլիջանի հետ են կապված բազմաթիվ լեգենդներ, որոնք, բանահյուսության ավանդույթների համաձայն, փոխանցվում են սերնդեսերունդ՝ ընդլայնվելով նոր մանրամասներով և սյուժետային գծերով: Տեղացիներն այդպիսի լեգենդները հաճույքով կիսում են եկվորների ու զբոսաշրջիկների հետ: Մենք հավաքել ենք ամենատարածված լեգենդները, որոնք լսել ենք դիլիջանցիներից:


Լեգենդ անբախտ հովիվ Դիլիի մասին

Ամենատարածված և դիլիջանցիների կողմից ամենասիրված լեգենդը կապված է քաղաքի անվան ծագումնաբանության հետ: Հենց այդ դրամատիկ պատմությունն են պատմում զբոսաշրջիկներին էքսկուրսիաների ժամանակ:

Այսպես, ժամանակին Պուճուր Դիլի (փոքր Դիլի) գյուղում ապրում էր Դիլի անունով մի հովիվ, ով անզգուշորեն սիրահարվեց իշխանի դստերը: Իմանալով դրա մասին՝ իշխանը հրամայեց վերացնել հովվի հետքերը (սպանե՛լ) Դիլիջանի խիտ անտառներում: Հովվի մայրն օրնիբուն փնտրում էր նրան անտառներում՝ կանչելով «Դիլի՜ ջան, Դիլի՜ ջան…»: Այս պատմության բազմաթիվ մեկնաբանություններ կան, բայց սյուժետային գիծը մեկն է. ոմն անբախտ Դիլի դարձավ անպատասխան սիրո զոհը:

Այլ տարբերակներ

Կա ևս մեկ, բավականին հետաքրքիր տարբերակ, ըստ որի քաղաքի անվանումը ծագում է «դիլիժանս» բառից: Այդ պատմությունը կապված է նրա հետ, որ XVII դարում Աղստևյան հովիտ եկան եվրոպական քարոզիչներ, որպեսզի հայերին դավանեն կաթոլիկություն: Տեղաշարժվելու համար քարոզիչներն օգտվում էին մեծ դիլիժանսից։ Հայերին դեպի կաթոլիկություն դավանափոխել նրանց մոտ այդպես էլ չստացվեց, բայց Դիլիջան անվանափոխել Հովքը (տարածքի նախկին անվանումը) նրանց մոտ, ըստ ամենայնի, ստացվեց։

Մենք հաստատ չգիտենք, գոյություն ունեցել է արդյոք Դիլի անունով հովիվ և թե եկել են այստեղ քարոզիչներ թե ոչ, բայց կան գրավոր ապացույցներ, որոնց մեջ հիշատակվում է Դիլիջան անունով ոմն իշխան։ Մոսկովյան կայսերական հնագիտական ընկերության անդամ, պատմաբան Մ. Սմբատյանը գրում է. «Հովհաննեսի թոռ, Տեր-Մաթևոսի որդի Դիլիջանը իր որդիներ Աբրահամի, Սարգսի, Փիրհամզի և իր կին Սիրմայ խաթունի հետ տեղափոխվել է Գավառից Ղշլաղ, ուր և 1544թ-ին կապել է կամուրջ»։ Մելիք Դիլիջանի անունը կա նաև Տաթևի վանքի հարկատուների ցանկում 41 համարի տակ։ Սակայն անպատասխան սիրո պատմության մասին աղբյուրները լռում են։

Միայն թե մենք հաստատ գիտենք. «Դիլիջան» տեղանունն առաջին անգամ հիշատակվել է XVII դ. (1672 թ.) ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ճանապարհային գրառումներում։ Ճանապարհորդը գրում է, որ իրենք հասել են Դիլիջան անունով քաղաք, որտեղ կա 300 տուն։ Մերձակայքը բնակեցված է քրիստոնեաներով՝ հայերով։

Մխիթար Գոշի տեսիլքի և Գոշ գյուղը փրկելու մասին լեգենդը

Գոյություն ունի հրաշալի լեգենդ, որ կապված է միջնադարյան մտածող, իրավագետ Մխիթար Գոշի անվան հետ, ում պատվին անվանված է Հայաստանի գլխավոր վանական համալիրներից մեկի` Գոշավանքի անունը։

Ըստ լեգենդի, Մխիթարը սովից փրկել է իր գյուղը, որն ավելի ուշ անվանվել է իր պատվին։ Երազում նրան երևացել է Աստված ու կանխագուշակել է, որ լիության յոթ տարիներից հետո յոթ տարի սով է լինելու։ «Իմաստուն գտնվիր պաշարներ կուտակելիս, և մարդկանցից ոչ ոք սոված չի մնա» - ասում է Աստված նրան։

Տեսիլքից հետո Մխիթար Գոշը պահեստներում կուտակում է ցորեն և գյուղը սովի չի մատնում։ Նա պատվիրում է փայտե տաշտ (հետագայում այն սկսեցին անվանել «գոշ»)՝ կլոր ափսե, որով և պահեստում չափում էին ցորենն ու տալիս էին մարդկանց։

Ի նշան երախտագիտության Աստծուն Մխիթար Գոշը իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ վերականգնում է երկրաշարժից փլուզված Նոր Գետիկ վանքը։ Մխիթարի մահից հետո 1213 թ. համալիրը նրա պատվին անվանում են Գոշավանք։

from-unrequited-love-to-salvation-from-hunger_2.jpg

Լեգենդ «Աղջկաբերդ» ամրոցի հպարտ տիրուհու մասին։

Միջնադարյան «Աղջկաբերդ» ամրոցի փլատակները գտնվում են Հովք գյուղի մոտակայքում։ Հնում ամրոցը համարվում էր ռազմավարական կառույց, որի հետ և կապված է հետաքրքիր ու գեղեցիկ մի լեգենդ։

Ըստ լեգենդի, ամրոցում ապրում էր չքնաղ, երիտասարդ, բայց շատ գոռոզ տիրուհի։ Շատ իշխաններ և ղեկավարներ, գերված նրա գեղեցկությամբ, ուզում էին ամուսնանալ նրա հետ, բայց տիրուհին ոչ մեկին մոտ չէր թողնում։ Նա ամրոց կանգնացրեց և իր զորքով բնակություն հաստատեց այնտեղ։ Մանթաշ իշխանը նույնպես սիրահարված էր աղջկան և նրա ամրոցի կողքին իր ամրոցը կառուցեց։ Նա սկսեց շրջափակել իշխանուհու անառիկ ամրոցը, սակայն նրա բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին։ Աղջկա բերդի անհաջող հերթական պաշարումից հետո Մանթաշն առաջարկեց հաշտություն կնքել։

Լեգենդ գեղեցկուհի Նաբաթի մասին

Հովիվ Դիլիի ողբերգական ճակատագիրը, իշխանի անպատասխան սերը գոռոզ տիրուհու հանդեպ՝ սրանք դեռ ոչ բոլոր պատմություններն են։ Դիլիջանցիները պատմում են անպատասխան սիրո մասին ևս մեկ լեգենդ ողբերգական վերջաբանով։

Աղավնավանք գյուղի մոտակայքում՝ Կարմրածառի պուրակի հենց սրտում, պահպանվել են Աղավնավանք եկեղեցու (աղավնու ամրոցի) ավերակները։ Սակայն ըստ լեգենդի, նախկինում վանքը կոչվել է «Ախնաբաթ»։ Այսպես, հայ իշխաններից մեկն անպատասխան սիրահարված էր Նաբաթ անունով գեղեցկուհուն։ Իր սիրեցյալի պատվին նա կարգադրեց եկեղեցի կառուցել, որպեսզի հավերժացնի իր սիրո հիշատակը։ Եկեղեցու կառուցումից հետո նա ինքնասպանություն գործեց՝ վերջին պահին բացականչելով «Ա՜խ, Նաբաթ»։

Լրացրեք ձևը