GoToDili-ին Փարիզում՝ Մենք շարունակում ենք պրոֆեսիոնալ կերպով աշխատել, որպեսզի աշխարհը սիրահարվի Դիլիջանին

2023 թվականի հոկտեմբերի 3-5-ը Փարիզում տեղի ունեցավ զբոսաշրջային IFTM Top Resa ամենամյա էքսպոն, որին մասնակցում էին բազմաթիվ երկրներ ՝ ներկայացնելով իրենց զբոսաշրջային վայրերը միջազգային ասպարեզում: GoToDili-ին ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ի հետ համատեղ այս տարի մասնակցել է էքսպոյին: GoToDili-ի թիմը միակն էր, ով ներկայացնում էր ոչ միայն Հայաստանը, այլ Դիլիջանն իր ողջ փառքով ՝ մեծագույն ոգևորությամբ բոլոր այցելուներին պատմելով քաղաքի և համայնքի, հիասքանչ բնության, մարդկանց և տեսարժան վայրերի մասին:
Ներկայացնում ենք մի քանի լուսանկար ցուցահանդեսից։




Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում