HOVQ – բացառիկ կոկտեյլ, որ իր մեջ ամփոփում է Դիլիջանի համերը, բույրերն ու հույզերը

1 (1).jpg

Լիմոնչելլո, կալվադոս, տեկիլա` այս բոլոր խմիչքները ասոցացվում են, առաջին հերթին, հստակ վայրերի հետ` լինելով որոշակի երկրների և տարածաշրջանների իսկական ապրանքանիշեր։ Ուրեմն ինչու՞ Դիլիջանի պես գեղատեսիլ քաղաքը չի կարող ունենալ իր խմիչքը։ Խմիչքը, որի շնորհիվ կհայտնվես լեռնային անտառում՝ վայելելով առավոտյան մեղմ զովը, բյուրեղյա հանդարտությունն ու յուրահատուկ խոտերի բույրերը։

Go to Dili թիմն ու բարմեն Շանթ Մելքոնյանն էլ էն տվել իրենց այդ հարցը։ Եվ ստացել են իրենց պատասխանը նոր ալկոհոլային «Հովք» խմիչքի տեսքով։

Դիլիջանը հանգստի իսկական լեռնային գոտի է, հետաքրքիր քաղաք, որին պակասում է իրեն յուրահատուկ խմիչքը։ Այսպես, մենք որոշել ենք պատրաստել կոկտեյլ, որն ասոցացվելու է Դիլիջանի հետ․ այն հյուրերին կպատմի քաղաքի, դրա սովորույթների և բնության մասին։

HOVQ կոկտեյլի համը փնտրում էին Դիլիջանի լեռներում՝ իսկական Dilvados թորվածք, VOGIS ջին և հնագույն հայկական ըմպելիք Բալասան: Այս բոլոր բաղադրիչները պատահական չեն ընտրվել՝ Տավուշի մարզը հայտնի է մրգային օղի պատրաստելու ավանդույթներով, իսկ Բալասանը համարվում էր հայ թագավորների բուժիչ ըմպելիքը։ Բալասանը պարունակում է 54 տեսակի խոտաբույսեր, որոնք խնամքով հավաքվում են ողջ Հայաստանում՝ հաշվի առնելով լուսնի որոշակի փուլերը։ Այս ըմպելիքի բաղադրատոմսերն ու նկարագրությունները պահվում են Մատենադարանում՝ Հայաստանի հնագույն ձեռագրերի ինստիտուտում։

Դիլիջանյան մթնոլորտը փոխանցվում է ոչ միայն համերի և բույրերի օգնությամբ, այլ նաև ինքնատիպ մատուցման շնորհիվ: Եվ առաջինը, որ աչքի է ընկնում, քաղաքի ամենահայտնի արձանի տեսքով բացառիկ տակդիրն է:Կոկտեյլի գագթին ավելացնում են սև քունջութ և անանուխի տերևներ։ Սև քունջութը խորհրդանշում է դժվարին 90-ական թվականները, երբ դիլիջանյան անտառները տուժեցին հատումից. մարդիկ ստիպված էին բառացիորեն գոյատևել, իսկ փայտը միակ փրկությունն էր խստաշունչ ձմեռներին:

Շատ շուտով դուք հնարավորություն կունենաք փորձել Դիլիջանի համը։ HOVQ կոկտեյլը վաճառքում կհայտնվի արդեն այս աշնանը։ Գոյություն ունի կոկտեյլների 5 տեսակներ։ Բացի դասականից, կան ևս 4 տարբերակներ՝ կապված տարվա եղանակների հետ՝ Աշնանային, Ձմեռային, Գարնանային և Ամառային։ Նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է, բայց միևնույն ժամանակ արտացոլում է բոլոր այն երանգները, հույզերը, հիշողությունները, համերը և հոտերը, որոնք կապված են Դիլիջանի հետ։ Ճաշակների նման բազմազանության մեջ յուրաքանչյուրը կգտնի այն, ինչը հարմար կլինի հենց իրեն՝ ստեղծելով իր անձնական ասոցիացիան Դիլիջանի հետ։

hovk.jpg

Լրացրեք ձևը