Պարզ լիճ ՝ Դիլիջանի մարգարիտը
Հիասքանչ բնությունն ու հնավուրց վանքերը Դիլիջանը դարձնում են ճամփորդելու համար ամենագրավիչ վայրերից մեկը։ Այս հոդվածում մենք կուղևորվենք Հայաստանի հյուսիս- արևելք , որտեղ մոտ 1400 մետր բարձրության վրա՝ Դիլիջանի արգելոցի թավուտում, թաքնված է բնության հրաշքը, Դիլիջանի և Տավուշի մարգարիտը՝ Պարզ լիճը, որն իր անվանումը ստացել է իր պարզության շնորհիվ։ Այն Դիլիջանի ամենամեծ լիճն է. ընդհանուր երկարությունը կազմում է 385 մետր, լայնությունը՝ մոտ 85 մետր, իսկ խորությունը՝ ավելի քան 5 մետր։ Պարզ լիճն ունի սողանքային ծագում և բոլոր կողմերից շրջապատված է անտառով, որն էլ ստեղծում է քաղաքի թոհուբոհից անջատվածության և բնության մեջ լիակատար ընկղմվածության զգացում, իսկ սնուցում են նրան լեռնային աղբյուրներից եկող մաքրամաքուր ջրերը։
Հարցնել , թե որ եղանակին այցելել Պարզ լիճ նրա գեղեցկությունը վայելելու համար, այս պարագայում իմաստ չունի։ Այն հիասքանչ է տարվա բոլոր եղանակներին։ Ամռանն այստեղ կարելի է հանգստանալ շոգից սառը հոսանքների և խիտ ծառերի շնորհիվ, որոնք սփռված են ամբողջ տարածքով մեկ։ Պարզ լիճը հայտնի է իր արտաքին տեսքով . հայելային տարածությունը արտացոլում է նրան շրջապատող անտառի գույները։ Ամռանը և գարնանը ՝ կանաչի երանգները, աշնանը՝ կարմիրի և ոսկեգույնի, իսկ ձնառատ ձմռանը լիովին յուրահատուկ գեղեցկություն է՝ սպիտակի և երկնագույնի երանգներով։
Քանի որ լիճը բաղկացած է աղբյուրների ջրերից, նրա կողքին բնականորեն գտնվում են լեռնային և հանքային աղբյուրներ, որոնք սկիզբ են առնում գեղատեսիլ ժայռերից։ Հենց Պարզ լճի մեջ բնակվում են ձկնիկներ, որոնց կարելի է հեշտությամբ տեսնել ջրերի թափանցիկության շնորհիվ, նաև երկկենցաղների բազմազան տեսակներ։ Արգելոցում, որի տարածքում գտնվում է լիճը, կան նաև տեղի անտառային կենդանիներ՝ արջեր, սկյուռեր, ոզնիներ, անտառային կատուներ, ճագարներ, վայրի այծեր, աղվեսներ և գայլեր։
Ինչպես հասնել
Երևանից լիճ հասնելու համար պետք է անցնել հյուսիս-արևելքով՝ Դիլիջանի ուղղությամբ, M4 երթուղով։ Ճանապարհը կխլի 2 ժամից քիչ։ Պարզ լիճը գտնվում է Դիլիջանից քաղաքից 14 կմ հեռավորության վրա (20-25 րոպե մեքենայով /ավտոբուսով)։ Հետևեք AH83/M4 և Parz Lich Rd ցուցիչներին։
Ինչով զբաղվել
Պարզ լիճը Դիլիջանի ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկն է ՝ բնական ծագումով։ Այն հանգստի սիրված վայր է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ Հայաստանի հյուրերի համար։Քայլարշավների սիրահարների համար լճի կողքով անցնում են Դիլիջանի ազգային պարկի խորքը տանող արահետներ։ Ժամանակի հետ լճի մոտ ձևավորվել է ենթակառուցվածք, և այստեղ բոլորի սրտով էլ կգտնվեն զբաղմունքներ՝ակտիվ զվարճանքներից մինչև զուսպ , մեծահասակների և երեխաներով ընտանիքների համար:
Այստեղ դուք կգտնեք բազմազան հարմարավետ հյուրատներ և գրավիչ ռեստորաններ՝ շրջապատված անտառներով, որոնք էլ ստեղծում են հանգստության և խաղաղության մթնոլորտ։ Լճի մոտ զբաղմունքների շարքից գործում է պարանայգի, որտեղ կարելի է բարձրանալ ուղիներով և հաղթահարել խոչընդոտներ։ Մուտքը հասանելի է ինչպես մեծերին, այնպես էլ երեխաներին։ Լճում ժամանցի առավել գրավիչ տարբերակ է համարվում զիպլայնը։ Ի տարբերություն Հայաստանի մյուս զիպլայնների՝ այստեղ դուք թռչում եք ոչ թե լեռնային անդունդի վրայով, այլ ջրային տարածության։ Արտասովոր զգացողություն է։
Այստեղ կա սրճարան , որտեղ կարելի է թարմանալ կամ էլ սուրճ ըմպել։ Լճում լողալն արգելված է, սակայն կարելի է վարձել նավակ կամ կատամարան շրջապատող տեսարանները վայելելու համար։ Կա հատուկ մանկական խաղահրապարակ, որտեղ կարելի է թողնել ՝ երեխան զբաղվի , մինչ ծնողները կքայլեն և կհանգստանան։
Լճի ափամերձ հատվածում կան հարմարավետ տաղավարներ նրանց համար, ովքեր սիրում են առանձնանալ, խնջույք անել, ինչպես նաև հատուկ տարածքներ, որտեղ կարելի է խորոված պատրաստել և զվարճանալ ընկերական մեծ շրջապատով։
Մոտակայքում գտնվող տեսարժան վայրերը.
Լիճ այցելելիս կարող եք համատեղել ակտիվ հանգիստը մշակութային տեսարժան վայրեր այցելության հետ. Գնալ քայլարշավ՝ Պարզ լճից Գոշավանքի միջնադարյան վանական համալիրի երթուղիով: Երթուղին կհիշվի որպես ընկղմում՝ անբասիր բնության գիրկը, ինչպես նաև կհիացնի երթուղու վերջում գտնվող բարձրությունից դեպի վանք բացվող ցնցող տեսարանով։ Այս գործի լավագույն ուղեկիցները կլինեն #GotoDili-ի զբոսավարները, ովքեր ոչ միայն կկազմակերպեն արշավներ արահետներով, այլ նաև ցույց կտան և կպատմեն անտառներում թաքնված միջնադարյան հուշարձանների մասին և շատ ավելին: Լճից 22 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարի մեկ այլ ապշեցուցիչ կրոնական շինություն՝ Հաղարծինը, որը կզարմացնի ձեզ իր սպիտակ քարե ճարտարապետությամբ և պատմությամբ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում՝ Պարզ լճից 3 կմ հեռավորության վրա, 10 հա հատուկ տարածք է ստեղծվել կարմիր եղջերուների բազմացման համար, որը կարող են այցելել բոլոր ցանկացողները։ Եղջերուներին կարելի է կերակրել։ Դա հատկապես դուր կգա երեխաներին: Կենդանիները մեծացել են ջերմոցային պայմաններում, պատրաստակամորեն շփվում են և բացարձակապես չեն վախենում մարդկանցից։
Եթե Հայաստանում որակյալ հանգստանալու տեղ եք փնտրում՝ Պարզ լիճն ու նրա շրջակայքը անպայման պետք է ներառվեն ձեր ցանկում։ Այս վայրը ձեզ կգերի իր խորհրդավոր գեղեցկությամբ, գեղատեսիլ տեսարաններով, ինչպես նաև զվարճանքների բազմազանությամբ:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում