Մաթոսավանք. պատմության լուռ վկան անտառի մեջտեղում

Այսօր մենք կուղևորվենք վիրտուալ ճամփորդության հին վանքերից մեկը․ Դիլիջան Ազգային պարկի անտառներում կորած Մաթոսավանք, որը հանդիսանում է միջնադարյան Հայաստանի կարևորագույն հուշարձաններից մեկը:

Այստեղ չկան դարպասներ, դռներ, հաճախ տուրիստական լոկացիաներում հանդիպող աղմկոտ վաճառականներ հայկական բարիքներով: Մաթոսավանքը յուրահատուկ տեղ է, լռության և հանգստության կղզյակ, որը խաթարվում է միայն թռչունների դայլայլով և անտառային այլ ձայներով:

Վանքը տեղակայված է քաղաքակրթությունից հեռու վայրում: Այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է գնալ անտառի միջով, ճանապարհին ուսումնասիրելով արգելոցի անաղարտ բնությունը։ Դրա մեջ խորհրդավորություն և գաղափար կա․ հնում հայերը հավատում էին, որ դեպի հավատքի կառույցներ և Աստծո մոտ ճանապարհը պետք է լինի հենց այդպիսին։ Կա նաև հիմնավորված պատճառ․ թաքնված վայրերում՝ ճանապարհներից հեռու, եկեղեցիները ավելի պաշտպանված էին ավազակների հարձակումներից և թշնամիների կողմից ավերումներից։

Հիմնադրման լեգենդը

Ըստ տեղի բնակիչների պատմած լեգենդի, ժամանակին այս կողմերում ապրում էր մի իշխան, ով ցանկանում էր հաղթանակի համար շնորհակալություն հայտնել Աստծուն, սակայն մոտակայքում չի գտնում որևէ տաճար։ Հետո իշխանը գնում է դիլիջանյան անտառի խորքերը, բարձրանում զառիթափ ժայռերով և անհետանում․․․ Իշխանը ծեծված էր, վիրավոր և մռայլ։ Երբ նա վերադարձավ՝ անճանաչելի էր, ամբողջությամբ փայլում էր, վրան չկար և ոչ մի քերծվածք։ Հետագայում, իր աղոթավայրում կառուցեցին սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց մինչ այսօր անվանում են Մաթոսավանք՝ առաջին սպասավորի պատվին։

Նկարագրություն

Մաթոսավանքը հայկական առաքելական եկեղեցու 13-րդ դարի վանական համալիր է, Դիլիջանից 4 կմ դեպի արևմուտք, Շամախյան գյուղից ոչ հեռու: Համալիրը բաղկացած է փոքրիկ եկեղեցուց, գավիթից և գրատնից, որոնք գտնվում են անմիջապես կողք կողքի։ Շինությունից դեպի հարավ-արևելք գտնվում է գերեզմանատունը։ 1205 թվականի փոքր եկեղեցին կառուցված է կիսամշակված կոպիտ քարերով։ Ճակատային քարի վրա առկա է հիմնադրման մասին փորագրված արձանագրություն, որի երկու կողմներում խաչքարեր են։ Եկեղեցու հյուսիսային պատի տակ առանձին կանգնած է յուրահատուկ գեղեցկություն ունեցող խաչքար, որը թվագրվում է 1251 թվականով։

Պատմություն

Մաթոսավանքը հիմնադրվել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Ավագի կողմից: Այս տոհմը հայտնի է դարձել Հայաստանի պատվին իր կատարած հերոսական սխրագործություններով, ինչպես նաև թողնված պատմական և մշակութային ժառանգությունով։ Համաձայն սկզբնաղբյուրների, տաճարային համալիրը կառուցվել է ի պատիվ սելջուկ-թուրքերի դեմ հայ-վրացական միացյալ զորքերի տարած հաղթանակի։ Սրանով էլ բացատրվում է իր հեռավոր դիրքը։

Տեղի կախարդանքը

Չնայած լքված վիճակին, մամուռով ծածկված Մաթոսավանքում տիրում է յուրահատուկ մթնոլորտ: Փլված գմբեթի անցքից մթում լուսավորվում են զարմանալի գեղեցկության խաչքարերն ու արձանագրությունները։ Ինչքա՜ն տեղեկություններ, ինչքա՜ն պատմություններ է պահում այս վայրը։ Այսօր մենք վանքի փլատակները տեսնում ենք անտառի թավուտում, բայց մի քանի դար առաջ այստեղ եռում էր կյանքը, տարածվում էր գիտելիքի լույսը։ Եկեղեցու սպասավորները վերաշարադրում էին ձեռագրերը, զբաղվում թարգմանչական գործով, ուսումնասիրում գրքեր և անցկացնում իրենց օրերը դրանք քննարկելով։

Բարձրացնել պատմության վարագույրը և սուզվել վայրի էներգիայի մեջ դուք կարող եք #GotoDili-ի հետ։ Մեր թիմը կլինի ձեր ուղեկիցը դեպի Մաթոսավանք՝ բազմադարյա պատմության լուռ վկայի մոտ՝ թաքնված դիլիջանյան անտառի թավուտում։

Լրացրեք ձևը