Ռոմանտիկ Դիլի․ 7 գաղափար ժամադրության համար
Պատկերացրեք ձեր ռոմանտիկ ժամադրությունը՝ շրջապատված անտառապատ լեռներով, մաքուր ու զով օդով և գեղատեսիլ լճերով: Հեքիաթային է հնչում, այնպես չէ՞: Բայց չէ որ սա իրականություն է, որը կարելի է կազմակերպել երթևեկելով մեկուկես ժամ Երևանից Դիլիջան։ Մենք ձեզ այս գրառման մեջ կպատմենք, թե ինչով կարող եք զբաղվել ձեր երկրոդ կեսի հետ Դիլիջանում:
Զբոսնել «Հին Դիլիջանով»
«Հին Դիլիջան»-ը Շարամբեյան փողոցն է, որտեղ տեղակայվել են ֆոտոգենիկ փորագրված պատշգամբները և 19-րդ դարի ոճով շենքերը։ Այստեղ, կողք կողքի գտնվում են բրուտագործների, քանդակագործների, փայտի փորագրողների արհեստանոցներ։ Վերցրեք ձեզ հետ թարմացնող սուրճ և զբոսնեք այս փողոցով,, մտեք բարևելու արհեստավորներին և, ինչու չէ, փորձեք նրանց խիստ առաջնորդությամբ ինչ-որ բան ստեղծել սեփական ձեռքերով ձեր երկրորդ կեսի համար: Իհարկե, չի կարելի անցնել պատշգամբների մոտով, առանց «Ռոմեոյի և Ջուլիետ»-ի ոճով ռոմանտիկ լուսանկար անելու։
Պատկերացրեք ձեզ հին օպերայի հերոսներ ամֆիթատրոնում
«Հին քաղաքից» կարող եք զբոսնել դեպի Դիլիջանի ամֆիթատրոն։ Անտիկ ոճի այս անսովոր կառույցը նախատեսված է տարբեր միջոցառումներ անցկացնելու համար՝ բեմ, նստատեղեր, մեծ սյուներ, բայց այնտեղ հաճելի է նաև ուղղակի զբոսնելը: Հատկապես ուշադրություն է գրավում սափորով արձանը, որը նման է անտիկ աստվածուհու։ Այն կոչվում է «Վարդավառ» (ի պատիվ հայկական տոնի): Դրա կողքին և սյուների մոտ կարելի է ռոմանտիկ լուսանկարներ անել։
Ընթրել Cafe #2-ում
Ամրագրեք սեղան ռոմանտիկ ընթրիքի համար Դիլիջանի սրտում գտնվող ամենագեղեցիկ պատշգամբում՝ Cafe #2-ում: Պատշգամբը բառացիորեն կախված է քաղաքային լճի վրա, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան հենց դեպի լիճը, իրեն շրջապատող այգին և հորիզոնում ուրվագծվող լեռները: Նպաստավոր մթնոլորտ համեղ ուտեստներ և խմիչքներ վայելելու համար, որոնց ընտրությունը սրճարանում բազմազան է: Հասցե՝ Մաքսիմ Գորկու 17/1։
Գինի խմել The Kliver Wineshop & Bar #1-ում
Մութն ընկնու՞մ է։ Իսկական ժամանակն է մտնել The Kliver Wineshop & Bar #1․ փոքրիկ բար-խանութ Դիլիջանում խորտիկներով, հայկական և ներմուծված գինիների լավ հավաքածուներով և բացառիկ պանիրներով: Այստեղ դուք կարող եք հանգստանալ մի բաժակ գինիով, փորձել ֆիրմային կոկտեյլներ և, եթե հաջողվի, ներկա գտնվել երաժշտական երեկոյին:
Նավակով շրջել Պարզ լճում
Ժամանակ անցկացնելու ամենառոմանտիկ միջոցներից մեկը, իհարկե, հանդիսանում է նավակներով զբոսնելը: Դուք կարող եք դրանք վարձակալել հենց Պարզ լճի մոտ։ Հանգիստ թիավարել ջրի միջով ձեր սիրելիի ընկերակցությամբ, շրջապատված խիտ անտառով կարող է ձեր օրը դարձնել ամենագեղեցիկներից մեկը: Լուսանկարեք միմյանց հիշողության համար, այստեղ դրանք հատկապես մթնոլորտային կստացվեն։
Այցելել պատկերասրահ
Ժամանակ անցկացնելու ամենառոմանտիկ միջոցներից մեկը, իհարկե, հանդիսանում է նավակներով զբոսնելը: Դուք կարող եք դրանք վարձակալել հենց Պարզ լճի մոտ։ Հանգիստ թիավարել ջրի միջով ձեր սիրելիի ընկերակցությամբ, շրջապատված խիտ անտառով կարող է ձեր օրը դարձնել ամենագեղեցիկներից մեկը: Լուսանկարեք միմյանց հիշողության համար, այստեղ դրանք հատկապես մթնոլորտային կստացվեն։
Նվաճել Դիմաց լեռան գագաթը
Էքստրեմալ ժամադրության սիրահարներ, նկատի ունեցեք. ամրագրեք ձեզ շրջագայությունը #GoToDili-ից ամենագնացով դեպի Տավուշի մարզի ամենագեղեցիկ լեռ՝ Դիմացը: Լեռան անսովոր ձևն ու գեղեցկությունը կարելի է գնահատել նաև Դիլիջանից. այն կարծես պատի տեսք ունանա, սակայն տեսարանը վերևից պարզապես ֆանտաստիկ է: Ձեր զույգին կուղեկցի փորձառու վարորդը և ուղեկցորդը, ով ցույց կտա ձեզ ողջ գեղեցկությունը, իսկ ճամփորդության վերջում՝ ամենավերևում, նրանք կկազմակերպեն ռոմանտիկ թեյախմություն՝ պատրաստված տեղական անուշաբույր խոտաբույսերից՝ ուրց և անանուխ:
Իհարկե, մենք առանձնացրել ենք Դիլիջանում ռոմանտիկ ժամանակ անցկացնելու եղանակներից միայն մի փոքր մասը։ Եկե՛ք Դիլիջան, կազմակերպեք ձեզ համար ռոմանտիկ ժամադրություն ցանկացած ձևաչափով, իսկ #GoToDili-ն կդառնա ձեր հավատարիմ ուղեկիցը ցանկացած գաղափարում՝ ամենափոքրից մինչև ամենաէքստրեմալը:
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում