Քովորքինգներ․ ո՞րտեղ աշխատել Դիլիջանում
Եթե սիրում եք աշխատել քաղաքի աղմուկից հեռու, ապա Դիլիջանը հենց այն է ինչ ձեզ պետք է։ «Հեռավար»-ի մշակույթի զարգացման հետ քովորքինգները ձեռք բերեցին յուրահատուկ հայտնիություն, չէ որ այնտեղ հնարավոր է գտնել բոլոր հարմարությունները աշխատանքի վրա կենտրոնանալու, ուսման և անգամ կազմակերպելու հանդիպումներ և իրադարձություններ։ Ներքևում կպատմենք Դիլիջանի երկու քովորքինգների մասին, որոնք գտնվում են կենտրոնական քաղաքային զբոսայգում և Toon Armeni հյուրատանը։ Հաճելի բոնուս․ ունենալով շաբաթական կամ ամսական բաժանորդագրություն այս քովորքինգներից մեկում, դուք կարող եք այցելել երկու վայրերն էլ ձեր նախընտրությամբ։ Դիլիջանում աշխատանքային տարածքների գլխավոր առավելությունը հանդիսանում է լեռներով և անտառներով շրջապատված հաճելի մթնոլորտը։
Քովորքինգ ԶՏԿ
Դիլիջանի կենտրոնական քաղաքային զբոսայգում գործում է Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը (Tourism Information Center – TIC), որտեղ ձեզ կտրամադրեն համալիր տեղեկատվություն զբոսաշրջային զբաղմունքների մասին քաղաքում և դրա շրջակայքում։ Այստեղ՝ երկրորդ հարկում, գտնվում է քովորքինգը։ Ձեր տրամադրության տակ են գրասենյակային հարմար բազկաթոռներ, հարմարավետ փափկաթոռակներ, դեպի զբոսայգի, անտառ և սարեր գեղեցիկ տեսարանով մեծ պատուհաններ, համեղ սուրճ, թեյ և քաղցրավենիք։ Քովորքինգում հաճախ անցկացվում են հետաքրքիր իրադարձություններ՝ դասախոսություններ, վարպետության դասեր, արտ-թերապիաներ և շատ ավելին։ Կարելի է ձեռք բերել ինչպես մեկանգամյա բաժանորդագրություն, այնպես էլ ձևակերպել ամենամսյա բաժանորդագրություն։
- թեյ և սուրճ (անսահմանափակ)
- հեծանվի վարձակալություն զեղչով (կախված բաժանորդագրությունից)
- արագ wi-fi
- բոլոր սարքավորումներից օգտվելու հնարավորություն
Հասցե․ Մաքսիմ Գորկու 15/2 (երկրորդ հարկ)
Աշխատանքային ժամեր: 10:00 - 18:00
Workation-ը Toon Armeni-ում․ ամեն ինչ հանգստի և աշխատանքի համար
Workation-ը քովորքինգ է Դիլիջանում, որտեղ ամեն ինչ մտածված է հարմարավետ աշխատանքի, ուսման և իրադարձությունների անցկացման համար։ Տեղը Toon Armeni հյուրատան մասն է՝ տեղակայված Դիլիջանի ամենասրտում։ Toon Armeni-ի հյուրերի տրամադրության տակ առանձին համարներ են, հայկական ռեստորան, ինչպես նաև այցելուները, ըստ ցանկության, կարող են օգտվել քովորքինգի ծառայություններից։ Workation-ում կա առանձին կոնֆերանս դահլիճ և բաց պատշգամբ, որոնք կարելի է վայելել տաք եղանակին․ թեյ կամ սուրճ խմել և քաղցրավենիք ուտել։ Գործում են ինչպես մեկօրյա, այնպես էլ ամսական սակագներ։
Բաժանորդագրության մեջ ներառված է․
- թեյ և սուրճ (անսահմանափակ)
- տնական թխվածքաբլիթներ
- Առանձնացված սենյակ՝ զանգերի և հանդիպումների համար
- արագ wi-fi ֆիքսված սեղան
- բոլոր սարքավորումներից օգտվելու հնարավորություն
Քովորքինգի թիմը բաց է համագործակցությունների և նոր առաջարկների համար, պլանավորվում է կենդանի միջավայրի ստեղծում կանոնավոր քննարկումներով, զբոսաշրջության, փոքր բիզնեսի և այլ թեմաների մասին դասախոսություններով։
Հասցե․ Կամարինի 4 (երկրորդ հարկ)
Աշխատանքային ժամեր: 8:30 - 22:30
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում