Տուն Արմենի. «փոքրիկ գյուղի» ստեղծման պատմություն Դիլիջանում

«Տուն Արմենի». Դիլիջանի փողոցներից մեկում մեկուսի տեղակայված մի վայր, որը համատեղում է տեղական համն ու հոտը և ժամանակակից հարմարավետությունը: Լանդշաֆտին ներդաշնակորեն տեղավորված մի քանի շենքերից բաղկացած համալիրը դարձել է Դիլիջանի բազմաթիվ հյուրերի սիրելի վայր. հյուրանոցի համարներում կարելի է հարմարավետությամբ և ավանդական էսթետիկայով հանգստանալ, ռեստորանում՝ համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեստներ, քոուվորքինգի տարածքում՝ արդյունավետ աշխատել՝ շրջապատված կանաչ բնությամբ: «Տուն Արմենի»-ի ստեղծման և վերակառուցման պատմությունը հայրենի հողի և մշակույթի հանդեպ սիրո և որակյալ ժամանցի համար յուրահատուկ վայր ստեղծելու ցանկության պատմություն է:

Բնակելի շենքերից մինչև կոմերցիոն առաջին նախագիծ

«Տուն Արմենի»-ի տարածքում գտնվող գեղեցիկ կապույտ տունը նախկինում ավանդական դիլիջանյան տուն է եղել, որտեղ բնակվում էր տեղաբնակ մի ընտանիք։ Ժամանակի ընթացքում տան ու տնամերձ տարածքի տերերը փոխվեցին, և դրան զուգահեռ սկսվեց փոխվել այս վայրի ճակատագիրը։

«Տուն Արմենի» անվանումը մնացել է Արմեն անունով մարդուց, ով ժամանակին գնել էր տարածքի տներից մեկը և 2013 թվականին այս տարածքում նախաձեռնել էր առաջին կոմերցիոն նախագիծի՝ ռեստորանի, ստեղծումը։ Արմենը պահպանել է հայկական ճարտարապետությանը բնորոշ հաստ քարե պատերը, ինչպես նաև գողտրիկ պատշգամբը, որտեղ տեղացիներն ու հյուրերն այժմ մաքուր օդ և համեղ ուտեստներ են վայելում։

Այս վայրի խորհրդանիշներից են Մերի և Անժելա քույրերը՝ «Տուն Արմենի» ռեստորանի խոհարարները, որոնց ձեռքերով 14 տարի շարունակ ստեղծվում են ռեստորանի համեղ ուտեստները։ Քույրերը կանգնած են համալիրի ստեղծման ակունքներում, նրանք տեղաբնակ են, իրենց տունը գտնվում է մոտակայքում և այստեղ անցել է իրենց մանկությունը:

Նոր փուլ «Տուն Արմենի»-ի համար. ռեստորանից մինչև փոքր գյուղ

«Տուն Արմենի»-ի պատմության համար առանցքային դարձավ Ռուբեն Վարդանյանի և նրա թիմի հայտնվելը Դիլիջանում: Դիլիջան կատարած այցի ընթացքում, որտեղ արդեն մեծ թափով ընթանում էր UWC միջազգային դպրոցի շինարարությունը, նա այցելեց ռեստորան և հմայվեց ռեստորանի կենցաղով, ոճով ու հյուրընկալությամբ։ Այսպիսով՝ իր կողմից որոշում կայացվեց, որը ճակատագրական դարձավ այս տարածքի համար։

2022 թվականի հունվարին մեկնարկեց «Տուն Արմենի» վերանորոգման և բարեկարգման լայնածավալ ծրագիր։ Կարևոր խնդիր էր պահպանել համալիրի իսկությունն ու յուրահատկությունը. աշխատանքները ներառում էին և՛ առկա շենքերի վերականգնում, և՛ հանգստի և աշխատանքի համար նոր շինությունների կառուցում: Նույն թվականի մայիսին ընդառաջ բացվեց չորս հիմնովին վերանորոգված և վեց նոր սենյակ, ավելացվեց ևս երկու պատշգամբ։

Սենյակների մեծ մասի լոգարանները զարդարելու համար օգտագործվել էր ծագումով Արցախից հազվագյուտ հրաբխային ժայռատեսակ: Քարն առանձնանում է անսովոր նախշերով, որոնք իրենց կտրվածքով նմանվում են ծառի օղակներին։

2018 թվականին Giz-ի աջակցությամբ շենքերից մեկի փոխարեն հայտնվեց Workation Toon Armeni աշխատանքային տարածք, որը դարձավ համալիրի կարևոր մաս՝ գրավելով ֆրիլանսերների և ժամանցը աշխատանքի հետ համատեղող զբոսաշրջիկների։

Ռեստորանը, որից սկսվեց Տուն Արմենիի ճանապարհորդությունը, նույնպես վերակառուցվեց. ընդլայնվեց խոհանոցը, ավելացվեց հայկական ավանդական թոնիրով ամառային խոհանոցը։

«Տուն Արմենի»-ի նշանակությունը տեղաբնակ համայնքի համար

«Տուն Արմենի»-ի բարեկարգմանն ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի համայնքը։ Օրինակ՝ավանդական ոճով ինտերիերը ձևավորվեց հենց դիլիջանցիների տրամադրած կահույքից և կենցաղային իրերից, որոնք «Տուն Արմենի»-ին հաղորդում են հյուրերին իր աուտենտիկությամբ և ջերմությամբ գրավող յուրահատուկ մթնոլորտ:

«Տուն Արմենի» ռեստորանի աշխատակիցներ Մերիի և Անժելայի ընտանիքը ռեստորանի վինտաժային կահավորանք տրամադրողներից մեկն էր։ Ի դեպ, նրանք հայկական ավանդական գաթայի պատրաստման վարպետության դաս են անցկացնում, որը զբոսաշրջիկների սիրելի զբաղմունքներից մեկն է։ Կարևոր է նշել, որ «Տուն Արմենի»-ի ողջ անձնակազմը կազմված է տեղաբնակներից, ովքեր շարունակում են պահպանել ռեստորանի ջերմ մթնոլորտը՝ յուրաքանչյուր հյուրի համար ստեղծելով տան հարմարավետության զգացում:

«Տուն Արմենի» եզակի նախագիծը, որը ծագել է Դիլիջանի հին տների տարածքում, ոչ միայն ռեստորանային և հյուրանոցային համալիր է, այլև հյուրընկալության և Դիլիջանի մշակութային ժառանգության խորհրդանիշ։

Website: Toon Armeni Little Village
Instagram: toon_armeni_dilijan
Facebook: Toon Armeni Guest House | Dilijan

Լրացրեք ձևը