Carahunge Café and More. հայկական Սթոունհենջի հետքերով
Դիլիջանյան Carahunge Café and More ռեստորանում պատմությունը, արվեստն ու խոհարարությունը միաձուլվել են: Այստեղ ժամանակակից սպասարկումն ու ստեղծագործ, հաճախ դիլիջանյան մթնոլորտը միահյուսվում են Հայաստանի հնագույն և առեղծվածային տեսարժան վայրի՝ Քարահունջի (կամ հայկական Սթոունհենջի) գեղագիտության և պատմության հետ:
Ճաշացանկը ներառում է հայկական և միջազգային խոհանոցի ուտեստներ՝ սպասից և հարիսայից մինչև աղցաններ, պիցաներ, տեղական իշխան ձկից պատրաստված ճաշատեսակներ և չիպսեր: Երկրորդ հարկում տեղակայված է գրադարանը, որտեղ ներկայացված են ավելի քան հարյուրավոր գրքեր տարբեր լեզուներով, ինչպես նաև գործում է ձեռագործ բացառիկ հուշանվերների խանութ:
Ուշադրություն դարձրեք ոչ միայն ինտերիերին, այլ նաև մանրուքներին: Այստեղ ամեն ինչ, նույնիսկ ռեստորանի համար պատրաստված նրբաճաշակ սպասքը, մեզ հիշեցնում է Քարահունջի էսթետիկան:
Լուսանկարներ
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում