Papanino House. գինու ռեստորան Դիլիջանի հնամենի թաղամասում


Papanino House՝ հայկական և եվրոպական խոհանոցների ռեստորան, որը ձեզ կզարմացնի գինու և սթեյքի լայն տեսականիով: Առաջին հարկում գտնվում է հացի փուռը, որտեղ վաճառվում է ամենաթարմ աղանդեր, տորթեր, և որտեղ կարելի է գնել թարմ թխած հաց:

«Մենք առաջարկում ենք հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ ավելի ժամանակակից մեկնաբանությամբ: Մեր խոհարարական կոնցեպցիայի հիմքում սթեյքերն ու գրիլի տեխնոլոգիայով պատրաստած միսն են, ինչպես նաև գինու տեսակները: Մեզ մոտ կա գինու մոտ 400 տեսակ աշխարհի 10-12 երկրներից: Տեսականու 70%-ը Իսպանիայից է», - պատմում է Papanino House-ի գործադիր տնօրեն Ջո Պետրոսյանը:

Papanino House-ը գտնվում է Դիլիջանի նույնանուն հին թաղամասում, ինչն արտահայտվել է հենց ռեստորանի էսթետիկայի վրա: Փայտե ցանցկեն պատշգամբներ, հարմարավետ մթնոլորտ, ստեղծագործ մոտեցում՝ այն, ինչը միանգամից աչքի է ընկնում և «կանչում է» այցելուներին ներսն անպայման տեսնելու:

Լրացրեք ձևը