Sovats Vozni cafe & garden. անտառային ոզնու ուղեկցությամբ


Ընտանեկան ոչ մեծ Sovats Vozni սրճարանը ջերմ ու հարմարավետ ևս մեկ վայր է Դիլիջանում, որ իրենից բացօթյա վերանդա է ներկայացնում: Սրճարանն ամբողջությամբ ներգրվում է քաղաքի անտառային սպեցիֆիկայի մեջ:

Ճաշացանկն առաջարկում է հայկական, եվրոպական, չինական, թայլանդական խոհանոցի կերակրատեսակների բազմազան ընտրություն:

Սրճարանի հիմնադիրներից մեկի՝ Արփինեի խոսքերով, ոզնին բաց է նոր և հետաքրքիր ամեն ինչի համար, այդ պատճառով էլ շեշտը դրվում է համեղ ուտեստների վրա, առանց որևէ ազգային կապի: Միայն թե դիլիջանյան սպեցիֆիկան, իհարկե, նկատի է առնվել: Սրճարանում գործում է նաև խմիչքների լայն ընտրությամբ բար:

«Սա մեր ընտանեկան նախագիծն է, որի մեջ մենք հոգի ենք դրել: Այստեղ դիլիջանյան հարմարավետ մթնոլորտ է, որն արտահայտված է և դիզայնի, և յուրաքանչյուր մանրուքի մեջ: Հանգստյան օրերին մենք խարույկի մոտ կիթառ ենք նվագում, հաճախ համերգներ ենք կազմակերպում»,- նշում է Արփինեն:

Լրացրեք ձևը