Toon Armeni Guest house. տնական հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը


Toon Armeni Guest house ՝ ընտանեկան հյուրատուն և ռեստորան, որն առաջին վայրկյաններից գրավում է ջերմ և սրտառուչ մթնոլորտով:

Այժմ Toon Armeni-ի էկոհամակարգը ներառում է հյուրատուն, ռեստորան, կոնֆերանսների համար դահլիճ և co-working տարածք: Ծառայությունների սպեկտրը, Toon Armeni նախագծերի ղեկավար Սվետլանա Անանյանի խոսքերով, դեռ ընդլայնվելու է: IDea հիմնադրամը, որին էլ սկսած 2015 թ. պատկանում է հյուրատունը, ի վերջո նպատակադրված է վերածել այն կոնցեպտուալ, մթնոլորտային և ֆունկցիոնալ միկրոքաղաքի:

«Ընդ որում մենք կպահպանենք մեր կոնցեպցիան, որն անվանում ենք “տատիկի տնակ”: Toon Armeni՝ վայր, որտեղ դու քեզ զգում ես ինչպես տատիկի մոտ՝ գյուղում: Մեր սպասարկումը շատ ջերմ և ընտանեկան է: Մեր խոհարարները գիտեն, թե դուք ինչ եք նախընտրում նախաճաշին: Մենք դուրս ենք բերել ոսկե միջինը որակյալ սպասարկման և մարդկային ջերմ փոխհարաբերությունների միջև: Բայց այդ ամենի հետ մեկտեղ մենք շեշտը դնում ենք ֆունկցիոնալության վրա՝ ստեղծելով բոլոր պայմանները coworking-ի, կոնֆերանսների և լավ հանգստի համար», նշում է նա:

Toon Armeni ռեստորանի ճաշացանկն առաջարկում է նախաճաշեր, ճաշեր, հատուկ ուտեստներ, թխվածքներ. ամեն ինչ պատրաստված է տնական ձևով և առանձնահատուկ, “տատիկի” հոգատարությամբ:

Լրացրեք ձևը